Գլխավոր տեղեկություն
Номер
N 2071-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.05.2016-31.03.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.29/6(241) Հոդ.84
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.11.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.12.2002
Дата вступления в силу
08.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.05.2024

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 2071-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 12.12.13 N 1409-Ն)

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ կետերով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 1-ին և 10-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.12.13 N 1409-Ն)

2. Սույն որոշմամբ հաստատված կարգով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

(2-րդ կետը լրաց. 27.03.03 N 328-Ն, փոփ. 12.12.13 N 1409-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. դեկտեմբերի 24
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 2071-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 12.12.13 N 1409-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմաններն ու պահանջները:

(1-ին կետը խմբ. 27.03.03 N 328-Ն, փոփ. 12.12.13 N 1409-Ն)

2. (պարբերությունն ուժը կորցրել է 27.03.03 N 328-Ն)

Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

(2-րդ կետը փոփ. 27.03.03 N 328-Ն, 12.12.13 N 1409-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 27.03.03 N 328-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)

5. Լիցենզիա տալու համար օրենքով սահմանված կարգով ստուգվում է պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության մեջ ընդգրկված աշխատողների մասնագիտական որակավորումը:

(5-րդ կետը փոփ. 12.12.13 N 1409-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 27.03.03 N 328-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 27.03.03 N 328-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 27.03.03 N 328-Ն)

10. Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

(10-րդ կետը փոփ. 12.12.13 N 1409-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)

11.1. Լիցենզիայի հայտի մերժումը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը, ինչպես նաև լիցենզավորման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(11.1-ին կետը լրաց. 23.10.13 N 1150-Ն)

 

II. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

(վերնագիրը փոփ. 12.12.13 N 1409-Ն)

 

12. Լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է ունենա`

ա) բնապահպանական, սանիտարական նորմերին ու կանոններին, անվտանգության տեխնիկային, հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և պայմաններին համապատասխան կահավորված պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների պահման` իր տրամադրության տակ գտնվող պահեստներ,

բ) պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության կազմակերպման արտադրամաս,

գ) արտադրության աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ:

(12-րդ կետը փոփ. 12.12.13 N 1409-Ն)

13. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիազորված մարմին է ներկայացնում`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (N 1 ձևը կցվում է)` նշելով`

իրավաբանական անձը`

իրավաբանական անձի անվանումը,

գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

պետական գրանցման համարը,

անհատ ձեռնարկատերերը`

անունը, ազգանունը,

բնակության ու գործունեության իրականացման վայրերը,

պետական հաշվառման համարը.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 06.02.14 N 92-Ն)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 06.02.14 N 92-Ն)

դ) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների պահեստների մասին (N 2 ձևը կցվում է).

ե) տեղեկություններ պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին (N 3 ձևը կցվում է).

զ) նախատեսվող արտադրության մեջ ընդգրկվող ֆիզիկական անձի կողմից մասնագիտական որակավորման ստուգումն անցնելու վերաբերյալ փաստաթղթի պատճենը.

է) կազմակերպություններում ընդգրկվելիք աշխատողների բժշկական զննությունների արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման.

ը) պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության նախագծերն ու տեխնոլոգիական կարգը սահմանող փաստաթղթերը.

թ) պետական կառավարման իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից արտադրամասը շահագործման ընդունվելու մասին արձանագրությունը.

ժ) լիցենզիա ստանալու մասին հայտին կից փաստաթղթերի փորձաքննության մասին դրական եզրակացությունը:

ժա) (ենթակետն ուժը կորցրել է  05.05.16 N 472-Ն)

(13-րդ կետը խմբ. 27.03.03 N 328-Ն, լրաց. 28.09.06 N 1375-Ն, լրաց., խմբ. 31.01.13 N 71-Ն, խմբ. 23.10.13 N 1150-Ն, փոփ. 12.12.13 N 1409-Ն, փոփ., խմբ. 06.02.14 N 92-Ն, փոփ. 05.05.16 N 472-Ն)

131. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերը և լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

(131-ին կետը լրաց. 27.03.03 N 328-Ն, փոփ. 06.02.14 N 92-Ն)

132. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու կամ լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, որակավորման հանձնաժողովներ ստեղծելու, դրանց կազմավորման կարգերը, կանոնադրությունները ու որակավորման կարգերը հաստատելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

(132-րդ կետը լրաց. 27.03.03 N 328-Ն)

 

III. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

(բաժինն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)

 

14. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)

18. (կետն ուժը կորցրել է 27.03.03 N 328-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

պրն ________________________________

 

___________________________________ (հայտատուի անվանումը, (անունը, ազգանունը)

  ___________________________________ (գտնվելու վայրը, հասցեն)

___________________________________(հեռախոսահամարը)

___________________________________

(պետական գրանցման համարը կամ պետական հաշվառման համարը)

 

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տալ լիցենզիա 

______________________________________________
(գործունեության տեսակի անվանումը)

__________________________________________________________________

 

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:

Կից ներկայացվում են`

 

1. ________________________________________________________________

2. ________________________________________________________________

3. ________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________

 

Հայտատու

__________________
(ստորագրությունը)

________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

____ __________ 200  թ.

 

 

(ձևը փոփ. 27.03.03 N 328-Ն, լրաց. 31.01.13 N 71-Ն, փոփ. 05.05.16 N 472-Ն)

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Պահեստի անվանումը և տեսակը

Պահեստի տարողությունը

Պահեստի շահագործման
թույլտվության ժամկետը

Պահեստի գտնվելու
վայրը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտատու

__________________
(ստորագրությունը)

________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

(ձևը փոփ. 12.12.13 N 1409-Ն, 05.05.16 N 472-Ն)

 

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Անունը,
ազգանունը

Զբաղեցրած
պաշտոնը

Կրթությունը,
մասնագիտությունը

Տվյալ բնագավառում
աշխատանքի ստաժը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

           
           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

           
           
           
           
           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտատու

__________________
(ստորագրությունը)

________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

(ձևը փոփ. 12.12.13 N 1409-Ն, 05.05.16 N 472-Ն)

 

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 27.03.03 N 328-Ն, լրաց. 28.09.06 N 1375-Ն, լրաց., խմբ. 31.01.13 N 71-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.10.13 N 1150-Ն, փոփ. 12.12.13 N 1409-Ն, փոփ., խմբ. 06.02.14 N 92-Ն, փոփ. 05.05.16 N 472-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 2071-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

ՍԵՐԻԱ Ա N 000

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

 

Իրավաբանական անձի անվանումը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ------------------------------------------

 

________________________________________________________________

 

Գտնվելու կամ բնակության վայրը ______________________________________

 

________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը __________________________________

 

________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ

 

 

Նախարար

__________________

____________________
 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)



Տրված է _____ _____________ 20  թ.

Կ.Տ.

(հավելվածը փոփ. 27.03.03 N 328-Ն, 12.12.13 N 1409-Ն, խմբ. 05.05.16 N 472-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան