ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2016 թվականի N 167-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 140-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փակ, կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճատև տեսակցություն կարող է թույլատրվել միաժամանակ առավելագույնը չորս չափահաս և հինգ անչափահաս անձանց հետ, իսկ երկարատև տեսակցություն` առավելագույնը չորս չափահաս անձանց և դատապարտյալի չորս անչափահաս եղբայրների, քույրերի, զավակների և թոռների հետ:».
2) հավելվածի N 2 ձևի 16-րդ կետի «ժէ» ենթակետում «փոքր չափերի» բառերը փոխարինել «125 x 66 x 60 չափսերից ոչ մեծ կամ տեխնիկական անձնագրի համաձայն՝ 280 լիտր ընդհանուր ծավալը չգերազանցող» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. փետրվարի 26 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան