ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2015 թվականի N 687-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 658-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Վրաստան գործուղելու մասին» N 658-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 3-րդ կետը «Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը՝» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական սրահում սպասարկման ծախսերը» բառերով.
2) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետը «Դավիթ Սարգսյանինը» բառերից առաջ լրացնել «Տիգրան Հովակիմյանինը և» բառերով.
3) որոշման հավելվածը «Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարորդ (ավտոմեքենայի պետհամարանիշը՝ 053 LL 50, 23.07.2015թ.-27.07.2015թ.)» տողից առաջ լրացնել «Տ. Հովակիմյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարորդ (ավտոմեքենայի պետհամարանիշը՝ 004 LL 50)» տողով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 30 Երևան |