Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2013 թվականի |
թիվ 7/8 |
քաղ. Նովոպոլոցկ |
Բելառուսի, Ղազախստանի ԵՎ Ռուսաստանի մաքսային ծառայությունների աշխատանքների արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունների կանոնավոր կերպով փոխանակումը կազմակերպելու մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան որոշեց`
Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին և Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ կազմակերպել մաքսային ծառայությունների աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանակում՝ ամենամյա հաշվետվությունների ձևով՝ սկսած 2012 թվականի արդյունքներից, որոնք մինչև մարտի 1-ն ուղարկվում են փոխգործակցող ծառայությունների հասցեին:
Նախագահ՝ |
Ա. Յու. Բելյանինով | |
Նախագահի տեղակալ՝ |
Ա.Ֆ. Շպիլևսկի | |
Նախագահի տեղակալ՝ |
Մ. Տ. Յեսենբաև |
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: