ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2015 թվականի N 1011-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 1, 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության վարչական տարածքների էլեկտրաէներգիայի ծախսերի գծով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 200,000.0 հազ. դրամ հանրագումարի կանխավճար կատարելու նպատակով 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն էլեկտրաէներգիայի մասին քաղվածք-պայմանագրերում կատարում են փոփոխություններ՝ յուրաքանչյուրը ներառելով 100,000.0 հազ. դրամի չափով կանխավճարի վճարման վերաբերյալ դրույթ, և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով ստանձնած պարտավորությունները նույն կետում նշված մարմինների կողմից կատարվելուց հետո 3-օրյա ժամկետում ապահովել էլեկտրաէներգիայի ծախսերի գծով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 200,000.0 հազ. դրամ հանրագումարի կանխավճարի փոխանցումը:
4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված կանխավճարները մարվում են նույն կետում նշված մարմինների կողմից՝ արձանագրությունների հիման վրա, և մինչև տրամադրված կանխավճարի ամբողջական մարումն իրենց վարչական տարածքների էլեկտրաէներգիայի ծախսերի գծով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը լրացուցիչ վճարումներ չեն կատարվում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 10 |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը | |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
107,000.0 |
- |
այդ թվում՝ |
||
Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը |
107,000.0 |
- |
այդ թվում՝ |
||
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
107,000.0 |
- |
այդ թվում՝ |
||
2.6. Այլ |
107,000.0 |
- |
Ժամանակավորապես ազատ միջոցներ |
107,000.0 |
- |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը | |
ինն ամիս |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
107,000.0 |
- | |||
այդ թվում` |
|||||
03 |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ , ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ |
107,000.0 |
- | ||
այդ թվում` |
|||||
01 |
Հասարակական կարգ և անվտանգություն |
40,000.0 |
- | ||
այդ թվում` |
|||||
01 |
Ոստիկանություն |
40,000.0 |
- | ||
01. Հասարակական կարգի պահպանության ապահովում |
40,000.0 |
- | |||
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
40,000.0 |
- | |||
այդ թվում` |
|||||
Էներգետիկ ծառայություններ |
40,000.0 |
- | |||
03 |
Կալանավայրեր |
67,000.0 |
- | ||
այդ թվում` |
|||||
05 |
Կալանավայրեր |
67,000.0 |
- | ||
01. Քրեակատարողական համակարգի պահպանում |
67,000.0 |
- | |||
ՀՀ արդարադատության նախարարություն |
67,000.0 |
- | |||
այդ թվում` |
|||||
Էներգետիկ ծառայություններ |
67,000.0 |
- |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.38 աղյուսակում կատարվող փոփոխությունները
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
Ծրագրային դասիչը |
Ակտիվի անվանումը Նկարագրությունը | |||||
1014 |
ԱԾ01 | |||||
Քանակական |
Մշակված չէ |
X |
X |
X |
X | |
1. Հայտնաբերված հետախուզվող անձանց թիվը, հետախուզման մեջ գտնվող անձանց ընդհանուր թիվը |
||||||
2. Կալանավորների ուղեկցում |
||||||
Որակական |
Մշակված չէ |
|||||
Ժամկետայնության |
Կիրառելի չէ |
|||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
40,000.0 |
0.0 | ||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.10 աղյուսակում կատարվող փոփոխությունները
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
Ծրագրային դասիչը |
Ակտիվի անվանումը Նկարագրությունը | |||||
1120 |
ԱԾ01 | |||||
Քանակական |
Մշակված չէ |
X |
X |
X |
X | |
Որակական |
Մշակված չէ |
|||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
|||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
67,000.0 |
0.0 | ||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |