Գլխավոր տեղեկություն
Номер
N 1462-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2015-07.04.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.21/86(1175) Հոդ.1117
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2015
Дата вступления в силу
31.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 դեկտեմբերի 2015 թվականի N 1462-Ն

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՄԱՐԺԵՔ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող օտարերկրյա ապրանքների՝ համարժեք ապրանքներով փոխարինման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1462-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ

 

1. Սույն կարգի կարգավորման առարկա են «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող օտարերկրյա ապրանքների՝ համարժեք ապրանքներով փոխարինման հետ կապված հարաբերությունները:

2. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող օտարերկրյա ապրանքների՝ համարժեք ապրանքներով փոխարինման մաքսային մարմնի թույլտվությունը (այսուհետ՝ փոխարինման թույլտվություն) մաքսային մարմնի կողմից կարող է տրամադրվել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսային տարածքում վերամշակման թույլտվության (այսուհետ՝ վերամշակման թույլտվություն) հետ միաժամանակ կամ վերամշակման թույլտվության տրամադրումից հետո՝ վերամշակման թույլտվություն ստացած (ստացող) անձի փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումի՝ համաձայն N 1 ձևի, հիման վրա:

3. Մաքսային մարմինն ընդունում է փոխարինման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում, եթե պահպանվում են հետևյալ պայմանները`

1) համարժեք ապրանքների և օտարերկրյա ապրանքների նկարագիրը, որակը և տեխնիկական բնութագրերը համընկնում են.

2) վերանորոգման գործողության իրականացման դեպքում՝

ա. օտարերկրյա ապրանքները փոխարինվում են անմիջականորեն վերամշակման գործողություն իրականացնող անձի արտադրանքը համարվող համարժեք ապրանքներով,

բ. օտարերկրյա ապրանքների՝ համարժեք ապրանքներով փոխարինման հնարավորությունը նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ միություն) ապրանքների վաճառքի պայմանագրով (երաշխիքային (անհատույց) վերանորոգման գործողության դեպքում) կամ ապրանքների վերանորոգման մասով ծառայությունների մատուցման մասին պայմանագրով (հատուցելի վերանորոգման մասով գործողության իրականացման դեպքում):

4. Փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումը վերամշակման թույլտվություն ստանալու մասին դիմումի հետ միաժամանակ ներկայացնելու կամ որպես վերամշակման թույլտվություն ստանալու մասին դիմում «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների ձևակերպման մաքսային հայտարարագիրն օգտագործելու և փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումը հայտարարագրի հետ միաժամանակ ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը փոխարինման թույլտվության տրամադրման վերաբերյալ որոշումն ընդունում է «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 195-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

5. Փոխարինման թույլտվության և վերամշակման թույլտվության միաժամանակյա տրամադրման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում մաքսային մարմինը վերամշակման թույլտվության մեջ նշում է կատարում փոխարինման թույլտվության մասին:

6. Ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած անձը փոխարինման թույլտվություն ստանալու համար մաքսային մարմին է ներկայացնում ապրանքների վերամշակման թույլտվությունը և փոխարինման թույլտվություն ստանալու՝ լիազորված անձի կողմից ստորագրված թղթային կամ լիազորված անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային դիմումը՝ կցելով դիմումում նշված տեղեկությունները և սույն կարգի 3-րդ կետում նշված պայմանները հիմնավորող փաստաթղթերը:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում վերամշակման թույլտվություն տրամադրած մաքսային մարմինը փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրերի ընթացքում ընդունում է փոխարինման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում՝ վերամշակման թույլտվության մեջ կատարելով համապատասխան լրացումներ՝ վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

8. Եթե որպես վերամշակման թույլտվություն օգտագործվում է «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների ձևակերպման մաքսային հայտարարագիրը, ապա փոխարինման թույլտվությունը տրամադրվում է առանձին փաստաթղթի տեսքով սույն կարգին կցված ձևով՝ համաձայն N 2 ձևի:

9. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված դրույթները չպահպանելու դեպքում մաքսային մարմինը սույն կարգի 4-րդ և 7-րդ կետերով սահմանված ժամկետներում ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած (ստացող) անձին է վերադարձնում փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝ նշելով վերադարձման պատճառը: Ընդ որում, փոխարինման թույլտվություն չտրամադրելը չի կարող հիմք հանդիսանալ վերամշակման թույլտվության տրամադրման մերժման համար, եթե փոխարինման թույլտվությունը տրամադրվում է վերամշակման թույլտվության հետ միաժամանակ:

10. Եթե վերամշակման գործողություն հանդիսանում է վերանորոգումը, ապա «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և համարժեք ապրանքներով փոխարինված օտարերկրյա ապրանքները ձեռք են բերում միության ապրանքի կարգավիճակ՝ ապրանքների վերամշակման թույլտվության մեջ սահմանված վերամշակման ժամկետի ընթացքում դրանց վերանորոգման գործողության իրականացումից և մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 132-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վերամշակման արդյունքների, թափոնների և մնացորդների վերաբերյալ հաշվետվության ստուգումից հետո:

11. Եթե իրականացվում են «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի 241-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վերանորոգումից տարբերվող վերամշակման այլ գործողությունները (այսուհետ՝ վերամշակման այլ գործողություններ), ապա «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները համարժեք ապրանքների վերամշակման այլ գործողությունների իրականացումից և մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 132-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հաշվետվության ստուգումից հետո ըստ չափաքանակների (ելքի նորմա) վերամշակման պատրաստի արդյունքի քանակությանը համապատասխանող քանակությամբ ստանում են միության ապրանքի կարգավիճակ:

12. Մինչև օտարերկրյա ապրանքների ներմուծումը համարժեք ապրանքների վերամշակման արդյունքների միության մաքսային տարածքից արտահանման դեպքում, ապրանքների վերամշակման ժամկետի հաշվարկն սկսվում է՝

1) համարժեք ապրանքներից ստացված վերամշակման արդյունքների արտահանման օրվանից, եթե վերամշակման գործողություն հանդիսանում է վերանորոգումը.

2) համարժեք ապրանքների վերամշակման գործողության իրականացման տեխնոլոգիական գործընթացում օգտագործելու օրվանից, եթե իրականացվում են վերամշակման այլ գործողություններ:

13. Փոխարինման թույլտվություն ստացած անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի համար օրենքով սահմանված պայմանների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող մաքսային մարմին է ներկայացնում լիազորված անձի կողմից ստորագրված թղթային կամ լիազորված անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային ծանուցում համարժեք ապրանքների վերամշակման գործողության իրականացման տեխնոլոգիական գործընթացում օգտագործման ժամկետի սկսման ամսաթվի մասին:

14. Համարժեք ապրանքներից ստացված վերամշակման արդյունքների միության մաքսային տարածքից արտահանումը և օտարերկրյա ապրանքների միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում են վերամշակման թույլտվության մեջ սահմանված վերամշակման ժամկետի ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դ Ի Մ ՈՒ Մ

«Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող օտարերկրյա ապրանքների՝ համարժեք ապրանքներով փոխարինման թույլտվություն ստանալու մասին

 

Դիմող

________________________________________________________________________________

(վերամշակում իրականացնող անձի անվանումը, գտնվելու վայրը)

________________________________________________________________________________

(հեռախոսահամարը, փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում)

________________________________________________________________________________

(անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող անձի անվանումը)

________________________________________________________________________________

(վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը)

 

Խնդրում եմ տրամադրել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող օտարերկրյա ապրանքների՝ համարժեք ապրանքներով փոխարինման թույլտվություն:

Կից ներկայացնում եմ հետևյալ տեղեկությունները`

NN
ը/կ

Վերամշակման համար ներմուծված
օտարերկրյա ապրանքները

Համարժեք ապրանքները

 

Ապրան-քի անվա-նումը

Ապրան-քի ծածկա-գիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

Քանա-կությունը

Որակը

Տեխնի-կական բնութա-գրերը

Ապրանքի նկարա-գիրը

Արտա-դրման տարե-թիվը

Ապրան-քի ծագման երկիրը

Ապրանքի անվա-նումը

Ապրանքի ծածկա-գիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

Քանա-կու-թյունը

Որակը

Տեխնի-կական բնու-թա-գրերը

Ապրանքի նկարա-գիրը

Արտա-դրման տարե-թիվը

Ապրանքի ծագման երկիրը

Արտա-
հանման ժա-մանա-կա-հատ-վածը

 

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

17.

1.

                                 

2.

                                 

Առդիր` _____ էջ:

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Դիմող

  ________________

 ________________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը, հայրանունը)

____ ______________ 20   թ.

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

«Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող օտարերկրյա ապրանքների՝ համարժեք ապրանքներով փոխարինման

 

Տրվում է_________________________________________________________________________

(վերամշակման թույլտվություն ստացած անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

_______________________________________________________________________________

(փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը (առկայության դեպքում))

NN
ը/կ

Վերամշակման համար ներմուծված օտարերկրյա ապրանքները

Համարժեք ապրանքները

 

Ապրանքի անվանումը

Ապրանքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

Քանակությունը

Ապրանքի անվանումը

Ապրանքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

Քանակությունը

 

1.

2.

3.

4.

5.

6.

1.

           

2.

           

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ

-----------------------------------------------

 -------------------------------

 (ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)

 (անունը, ազգանունը)