Գլխավոր տեղեկություն
Номер
N 1397-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.11.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.11.2015
Дата вступления в силу
01.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2015 թվականի N 1397-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 614-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ստանդարտների մշակման ծառայությունների 2015 թվականի ծրագիրը և ստանդարտացման 2015 թվականի աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 614-Ա որոշման N 2 հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 1.50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1.50.

Օրգանական սննդամթերքի արտադրման, մշակման, պիտակավորման և մակնշման ուղեցույց

Ազգային ստանդարտի մշակում՝ Կոդեքս Ալիմենտարիուսի CAC/GL 32-1999 ստանդարտին ներդաշնակ

Օրգանական սննդամթերքի արտադրման, պիտակավորման և մակնշման գործընթացի կարգավորում՝ շուկայում մեքենայություններից պաշտպանելու համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2) 1.54-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.55-րդ և 1.56-րդ կետերով.

1.55.

Բաստուրմա և սուջուխ. Տեխնիկական պայմաններ

Ազգային ստանդարտի մշակում

պահանջների սահմանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.56.

Ջրի որակ. Բրոմիդների, քլորիդների, նիտրատների, ֆոսֆատների հետազոտությունը հեղուկային իոնափոխանակման քրոմատոգրաֆիկ մեթոդով

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 10304-1:2007 ստանդարտին ներդաշնակ

Փորձարկման մեթոդի արդիականացում միջազգային պահանջներին ներդաշնակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 30

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան