ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2016 թվականի N 471-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1382-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածով, ինչպես նաև Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Գնման գործընթացի արդյունքները հաստատելու մասին» N 1382-Ա որոշման մեջ «2,757,000 եվրո» բառերը փոխարինել «3,006,000 եվրո» բառերով:
2. Թույլատրել Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2008 թվականի մայիսի 27-ին ստորագրված Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակում «ՍԱԴԵ» ՋԱԳԸ ֆրանսիական ընկերության հետ 2014 թվականի դեկտեմբերի 30-ին կնքած «Աէրացիա ԿՄԿ վերականգնման աշխատանքներ» (N ՀԶԾԻԳ-ԲԸԱՇՁԲ-14/2), ինչպես նաև «ՍԿԱԴԱ ծրագրի աշխատանքներ» (N ՀԶԾԻԳ-ԲԸԱՇՁԲ-14-3) պայմանագրերով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման նպատակով ծրագրի շրջանակներում չմասհանված (խնայված) 275,825.22 եվրո գումարն ուղղել N ՀԶԾԻԳ-ԲԸԱՇՁԲ-14/2 և ՀԶԾԻԳ-ԲԸԱՇՁԲ-14-3 պայմանագրերի ֆինանսավորմանը` N ՀԶԾԻԳ-ԲԸԱՇՁԲ-14/2 պայմանագրի վերջնական գին սահմանելով 1,854,250.22 եվրո գումար, իսկ ՀԶԾԻԳ-ԲԸԱՇՁԲ-14-3 պայմանագրի` 10,386,756.15 եվրո գումար:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 12 Երևան |