ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2014 թվականի N 463-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին ու 7-րդ հոդվածները և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, 23.1-ին, 26-րդ, 26.1-ին և 29-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության և առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացվող հայտարարության ձևերը հաստատելու մասին» N 287-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 7-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «հեռախոսահամարը» բառից հետո լրացնել «էլեկտրոնային հասցե» բառերով,
բ. 4-րդ ենթակետը «բնօրինակը» բառից հետո լրացնել «կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ)» բառերով.
2) N 1 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետում, 14-րդ կետի 3-րդ ենթակետում, N 3 հավելվածի 15-րդ և N 4 հավելվածի 14-րդ սյունակում «քարտի» բառը փոխարինել «կամ գրանցման քարտի» բառերով.
3) N 1 հավելվածի 12-րդ կետում «երեսուն» բառը փոխարինել «քսաներեք աշխատանքային» բառերով.
4) N 1 հավելվածի 14-րդ կետում`
ա. «երեսուն» բառը փոխարինել «քսաներեք աշխատանքային» բառերով,
բ. 4-րդ ենթակետի «տասն» բառը փոխարինել «5 աշխատանքային» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 5-րդ ենթակետով.
«5) եթե լիցենզավորող մարմնի կողմից սույն կարգի 15.1-ին կետով սահմանված հիմքերով նախազգուշացումը պատշաճ ձևով ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:».
5) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.
«15.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:».
6) N 1 հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության դեպքում սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա, եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել:».
7) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով.
«16.1. Լիցենզավորող մարմինը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետում հայտատուին տեղեկացնում է լիցենզիա տալու որոշման ընդունման մասին և օրենքով սահմանված կարգով ու չափով պետական տուրքը չվճարելու դեպքում նախատեսված հետևանքների մասին: Լիցենզիան և դրա մասին համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված պետական տուրքը սահմանված կարգով վճարելուց հետո:».
8) N 1 հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Եթե օրենքով սահմանված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում և հայտատուն օրենքով սահմանված կարգով ու չափով վճարել է պետական տուրքը, որի մասին լիցենզավորող մարմինը տեղեկանում է հայտատուից կամ հավաստիանում է գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված` սույն կարգի 16-րդ կետում նշված ժամկետին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով: Լիցենզավորող մարմինը պարտավոր է 16-րդ կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:».
9) N 1 հավելվածի N 1 ձևի հայտի «Հայտատու» տողը «հեռախոսահամարը» բառից հետո լրացնել «էլեկտրոնային հասցեն» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «բնօրինակը» բառից հետո` «կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (Լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ)» բառերով.
10) N 3 հավելվածի «Տեղեկություններ առևտրի իրականացման վայրի կազմակերպչի մասին» սյունակը «Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի դրույթները տարածվում են 2013 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 7 Երևան |