ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2013 թվականի N 582-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1663-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները և ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով սահմանված դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Գույք ամրացնելու մասին» N 1663-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում՝
ա. «1,961.6 քառ. մետր» բառերը փոխարինել «5569.12 քառ. մետր» բառերով,
բ. կետից հանել «ընդամենը 672,935.2 հազ. դրամ արժողությամբ`» բառերը.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) որոշման 4-րդ կետում «երկամսյա» բառը փոխարինել «հնգամսյա» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի N 582-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1663-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԵՎԱՆԻ ԹԵՐԱԿՂԶՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑ՝ 5569.12 ՔԱՌ. ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 16 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՈՎ, ԵՎ ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻ N 48 (ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԻ ՍԿԶԲՈՒՄ, ՋՐԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱՊԱՇՏՊԱՆ ԿԱՌՈՒՅՑ) ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ 3,286.63 ՔԱՌ. ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 2.85 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |