ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2013 թվականի N 651-Ն
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 07 դասի «05. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված 11 պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման, մեկ պատմաճարտարապետական հուշարձանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագծի կազմման և մեկ հուշարձանի տարածքի պեղման աշխատանքները ձեռք են բերվում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 07 դասի «05. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված բանակցային ընթացակարգով գնման գործընթաց իրականացնող պատմաճարտարապետական հուշարձանների ցանկը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի N 651-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՈՒՄ, ՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
NN ը/կ |
Հուշարձանի անվանումը |
Նախահաշվային արժեքը (հազ. դրամ) |
Հուշարձանների վերականգնում |
||
ՀՀ Արագածոտնի մարզ |
||
1. |
գ. Հարթավան` Աստվածընկալ վանք, սբ Նշան եկեղեցի |
9850.0 |
2. |
գ. Ոսկեվազ` սբ Հովհաննես եկեղեցի |
5820.0 |
3. |
գ. Իրինդ` սբ Աստվածածին եկեղեցի |
7430,0 |
ՀՀ Արմավիրի մարզ |
||
4. |
գ. Այգեշատ` Թարգմանչաց եկեղեցի |
20500.0 |
ՀՀ Լոռու մարզ |
||
5. |
գ. Քոբեր` ե/կայարան Քոբայրավանք |
25150.0 |
6. |
գ. Լոռի բերդ` «Լոռի բերդ» ամրոց |
19700.0 |
7. |
քաղ. Ալավերդի` Սանահինի վանք |
22500.0 |
ՀՀ Տավուշի մարզ |
||
8. |
գ. Գոշ` Մ. Գոշի դամբարան |
6900.0 |
ՀՀ Կոտայքի մարզ |
||
9. |
գ. Բջնի` Բջնո ամրոց |
7200.0 |
ՀՀ Վայոց ձորի մարզ |
||
10. |
գ. Խաչիկ` Քարկոփի վանք |
14560.0 |
ՀՀ Սյունիքի մարզ |
||
11. |
գ. Վաղուտնի` Որոտնավանք |
12150.0 |
Պատմաճարտարապետական հուշարձանների նախագծում |
||
ՀՀ Կոտայքի մարզ |
||
12. |
գ. Բջնի` Բջնո ամրոց |
1800.0 |
Հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղում |
||
13. |
գ. Լոռի բերդ` «Լոռի բերդ» ամրոց |
4500.0 |
(հավելվածը փոփ. 23.10.13 N 1157-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |