Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 257-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.11.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.23/34(478).1 Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
12.11.2013
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
12.11.2013
Дата вступления в силу
13.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 նոյեմբերի 2013 թ.

թիվ 257-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 755/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 49 արձանագրություն) և «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերության 2013 թվականի հոկտեմբերի 14-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 755/1 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 25/14, բն. 51) ուղարկելու օրվան հաջորդող օրը։

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. նոյեմբերի 12

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան