ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2014 թվականի N 300-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 180-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մարտի 14-ի «Ս. Կարապետյանին և Ա. Պետրոսյանին Բուխարեստ գործուղելու մասին» N 180-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում «Ս. Կարապետյանին» բառերը փոխարինել «Ա. Հարությունյանին » բառերով.
2) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Հարությունյանին» բառերով.
3) 2-րդ և 3-րդ կետերում «Ս. Կարապետյանի» բառերը փոխարինել «Ա. Հարությունյանի» բառերով.
4) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Հարությունյանի՝ Բուխարեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 11 Երևան |