ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 1153-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման կարգում`
ա. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի «զ» ենթակետը, իսկ 8-րդ կետի վերջին պարբերությունից հանել «զ» տառը,
բ. ուժը կորցրած ճանաչել IV, V և VI բաժինները,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Լիցենզիայի տրամադրումը, լիցենզիայի հայտի մերժումը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզիայի հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգում`
ա. ուժը կորցրած ճանաչել IV, V և VI բաժինները,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Լիցենզիայի տրամադրումը, լիցենզիայի հայտի մերժումը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզավորման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
3) որոշման 1-ին կետի «ժբ» ենթակետով հաստատված` մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգում`
ա. ուժը կորցրած ճանաչել IV, V և VI բաժինները,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.
«9.1. Լիցենզիայի տրամադրումը, լիցենզիայի հայտի մերժումը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզավորման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 28 Երևան |