ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
17 նոյեմբերի 2015 թվականի |
թիվ 131 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կորեայի Հանրապետության առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (Նախարար) Ա.Ա. Սլեպնյովին ստորագրել նշված Հուշագիրը` թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական |
Վ. Խրիստենկո |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌևՏՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Կորեայի Հանրապետության առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարությունը, այսուհետ` Մասնակիցներ,
ընդունելով Մասնակիցների` փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Կորեայի Հանրապետության միջև առևտրի ընդլայնումն ու բազմազանեցումը խթանելու նպատակով երկխոսություն հաստատելու ձգտումը,
հաստատելով միջազգային իրավունքի, Միավորված ազգերի կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնադրության սկզբունքներին հավատարմությունը,
համաձայնեցին հետևյալի մասին.
1. Մասնակիցները մտադիր են իրենց իրավասության սահմաններում համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով`
առևտուր և դրա զարգացման խթանմանն ուղղված միջոցառումներ.
տեխնիկական կարգավորում, ստանդարտացում, չափագիտություն և համապատասխանության գնահատման ընթացակարգեր.
ներքին շուկայի պաշտպանություն.
սակագնային և ոչ սակագնային միջոցներ.
արդյունաբերություն` ներառյալ արդյունաբերական կոոպերացիայի խորացում, նորարարական և ներդրումային ակտիվության բարձրացում, խոչընդոտների վերացում, արդյունաբերական համալիրի մրցունակության զարգացում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Կորեայի Հանրապետության համատեղ նախագծերի իրականացումը խթանելու միջոցով.
ագրոարդյունաբերական համալիր.
ծառայություններ ու ներդրումներ.
տնտեսական այլ ուղղություններ։
Համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասությանը վերապահված ոլորտներում պետք է իրականացվի դրանց մասնակցությամբ։
2. Սույն Հուշագրի 1-ին կետում նշված ուղղություններով համագործակցությունն իրականացվում է հետևյալ եղանակներով`
փորձի ու տեղեկությունների փոխանակում, այդ թվում` տարածաշրջանային տնտեսական ինտեգրման բնագավառում.
հանդիպումների անցկացում, այդ թվում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի աշխատակիցների, պաշտոնատար անձանց ու անդամների և Կորեայի Հանրապետության ներկայացուցիչների մակարդակով.
համաժողովների, ֆորումների, սեմինարների, ցուցահանդեսների, խորհրդակցությունների և կլոր սեղանների համատեղ նախապատրաստում ու կազմակերպում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության և Կորեայի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վերլուծական համառոտ ակնարկների և զեկույցների նախապատրաստում։
Մասնակիցները կարող են նախապատրաստել համագործակցության համատեղ պլաններ և ծրագրեր։
3. Սույն Հուշագրի իրականացման շրջանակներում այն տեղեկությունները, որոնց հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Կորեայի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ենթակա չեն փոխանցման։ Սույն Հուշագրի հիման վրա Մասնակիցների կողմից ստացված տեղեկությունները կարող են փոխանցվել երրորդ անձանց միայն դրանք ներկայացնող Մասնակցի գրավոր համաձայնության առկայության դեպքում։
4. Սույն Հուշագրի իրականացման նպատակով փոխգործակցությունը կիրականացվի այդ թվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կորեայի Հանրապետության առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ կոմիտեի (այսուհետ` կոմիտե) շրջանակներում, որը ձևավորվում է Մասնակիցների ներկայացուցիչներից։
Մասնակիցների փոխադարձ համաձայնության դեպքում կոմիտեի կողմից կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր։
Կոմիտեի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին 1 անգամ: Կոմիտեի կազմը, դրա առաջին նիստի անցկացման վայրն ու ամսաթիվը կորոշվեն Մասնակիցների համաձայնությամբ։ Կոմիտեի նիստերը կփաստաթղթավորվեն արձանագրությամբ։
Մասնակիցների հրավերով կոմիտեի աշխատանքներին կարող են մասնակցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Կորեայի Հանրապետության իշխանության շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները։
Կոմիտեի և աշխատանքային խմբերի գործունեության կազմակերպչական և տեխնիկական աջակցությունը կիրականացվի ընդունող Մասնակցի կողմից։
Յուրաքանչյուր Մասնակից կկրի կոմիտեի և աշխատանքային խմբերի աշխատանքներում իր ներկայացուցիչների մասնակցության արդյունքում առաջացող ծախսերը։
5. Սույն Հուշագրի շրջանակներում տեղեկությունների փոխանակումը կիրականացվի անգլերենով։
6. Մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել առանձին արձանագրությամբ կատարվող փոփոխություններ։
7. Սույն Հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և Մասնակիցների համար չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ։
8. Սույն Հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։
9. Մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն Հուշագրի կիրառումը` մյուս Մասնակցին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն Հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Մասնակցի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։
Ստորագրված է ______________ քաղաքում 20___ թվականի __________-ի «__»-ին երկու օրինակից, յուրաքանչյուրը` անգլերենով, ռուսերենով, և կորեերենով: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից |
Կորեայի Հանրապետության առևտրի, |
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:
