ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2013 թվականի N 937-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի «Գնումների գործընթացը կազմակերպելու մասին» N 912-Ն որոշման առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համարել անհետաձգելի և թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կնքել պայմանագիր «Ռեյնբոու Օյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, 1 941 տոննա դիզելային վառելիք ձեռք բերելու նպատակով` 1 տոննան 483 000 դրամ արժեքով, որը ներառում է մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բազաներ տեղափոխման և մաքսազերծման հետ կապված բոլոր ծախսերը:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 5 Երևան |