ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2011 թվականի N 469-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների ծառայողների (բացառությամբ քննչական գործառույթ իրականացնող ծառայողների և պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) և զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) գաղտնի.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողների հավելավճարների առավելագույն չափը` 10000 դրամ.
3.1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի 4-րդ (հատուկ) գումարտակի ծառայողներին ծառայության հատուկ պայմանների համար վճարվող ամսական հավելավճարների չափը` ամսական աշխատավարձի (դրամական բավարարման, սննդի փոխհատուցման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող ամսական լրավճարների, հավելավճարների հանրագումարի) առավելագույնը 60 (վաթսուն) տոկոս.
4) միանվագ պարգևավճարներ՝
ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին և զինվորական կոչում չունեցող աշխատողներին (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) կարող են տրվել պարգևավճարներ` տարեկան մինչև ամսական աշխատավարձի կրկնապատիկի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա և հաշվետու տարվա ավարտի կապակցությամբ,
բ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի հիման վրա` միանվագ դրամական պարգևավճարներ կարող են տրվել՝ մինչև դրամական բավարարման կրկնապատիկի չափով,
գ. գաղտնի:
(1-ին կետը լրաց. 26.07.12 N 920-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները, հավելավճարները և պարգևավճարները (ըստ առանձին զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների) սահմանել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 469-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԸ
Պաշտոնի անվանումը Առավելագույն լրավճարի չափը(դրամ) 1 2 1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Գլխավոր խմբի պաշտոններ Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 176,260 Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ 161,530 Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 127,680 Ինքնուրույն բաժնի պետ 119,560 Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 118,760 Բաժնի պետ (տարածքային) և նրան հավասարեցված պաշտոններ 148,920 Բաժնի պետ (վարչության) և նրան հավասարեցված պաշտոններ 144,170 Ավագ խմբի պաշտոններ Ինքնուրույն բաժնի պետի տեղակալ 135,080 Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 164,750 Վարչության, տարածքային բաժնի առանձնացված բաժանմունքի պետ և նրանց հավասարեցված պաշտոններ 163,370 Բաժնի կազմում բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 148,510 Միջին խմբի պաշտոններ Բաժանմունքի պետի տեղակալ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 122,420 Վաշտի հրամանատար 108,300 Ավագ` օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 73,900 Օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 67,440 Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 77,190 Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 74,380 Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 76,340 Կրտսեր խմբի պաշտոններ Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 53,660 Դասակի հրամանատարի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ 47,890 Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 51,310 Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 48,700 2. Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գունդ Ավագ խմբի պաշտոններ Գնդի կազմում հատուկ գումարտակի հրամանատար 164,700 Միջին խմբի պաշտոններ Գնդի կազմում հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ 123,300 Վաշտի հրամանատար 113,000 Դասակի հրամանատար 115,660 Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 109,610 Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 100,280 Կրտսեր խմբի պաշտոններ Կրտսեր տեսուչ 72,780 Դասակի հրամանատարի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ 68,870 Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 75,290 Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 73,310 3. Քննչական գլխավոր վարչություն Գլխավոր խմբի պաշտոններ Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ 1,400 Գլխավոր վարչության պետի տեղակալ 1,400 Վարչության պետ 1,500 Վարչության պետի տեղակալ 1,500 Բաժնի պետ 4,450 Ավագ խմբի պաշտոններ Բաժնի պետի տեղակալ 4,450 Բաժանմունքի պետ 4,450 Միջին խմբի պաշտոններ Գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության քննչական խմբի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ 1,400 Վարչության կազմում բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ 4,450 Ավագ քննիչ 4,450 Քննիչ 4,450 4. Ոստիկանության զորքեր Սպայական կազմ Հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ 192,480 Հրամանատարի տեղակալ 183,430 Գնդի հրամանատար 139,240 Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 141,400 Հրամանատարության ծառայության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 122,200 Գնդի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 124,380 Գնդի գումարտակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 113,290 Բաժնի պետի տեղակալ 124,880 Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 113,800 Գումարտակի հրամանատարի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 108,350 Հրամանատարի ավագ օգնական և նրան հավասարեցված պաշտոններ 104,680 Ավագ սպա և նրան հավասարեցված պաշտոններ 101,540 Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 97,970 Սպա և նրան հավասարեցված պաշտոններ 94,800 Ենթասպայական կազմ Գաղտնի մասի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 47,370 Ջոկի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 47,960 Հրաձգարանի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 49,910 Օպերատիվ հերթապահի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ 49,730 Դեղատան պետ-բուժակ և նրան հավասարեցված պաշտոններ 49,930 5. Պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմ Ավագ 41,750 Ավագ սերժանտ 44,730 Սերժանտ 47,640 Կրտսեր սերժանտ 53,380 Եֆրեյտոր 56,450 Շարքային 60,440 6. Զինվորական կոչում չունեցող աշխատողներ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի գլխավոր խորհրդական 44,048 ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի խորհրդական և նրան հավասարեցված պաշտոններ 39,947 Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 32,672 Ֆինանսական մասի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 29,762 Առաջատար մասնագետ և նրան հավասարեցված պաշտոններ 27,778 Մասնագետ և նրան հավասարեցված պաշտոններ 24,735 Ավագ տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 22,222 Տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 17,857 Ավագ հաշվառող և նրան հավասարեցված պաշտոններ 15,873 Գանձապահ և նրան հավասարեցված պաշտոններ 14,815 Օպերատոր, գործավար և նրանց հավասարեցված պաշտոններ 13,889 Առաքիչ, հավաքարար և նրանց հավասարեցված պաշտոններ 13,228
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատ, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներ, տարածքային բաժիններ
(հավելվածը խմբ. 20.12.12 N 1627-Ն, 01.08.13 N 818-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.07.2014, N 656-Ն | 17.07.2014, N 469-Ն | |
01.08.2013, N 818-Ն | 24.08.2013, N 469-Ն | |
20.12.2012, N 1627-Ն | 01.01.2013, N 469-Ն | |
26.07.2012, N 920-Ն | 09.08.2012, N 469-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|