Գլխավոր տեղեկություն
Համար
N 266/02
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.02/30(116) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
26.07.2002
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2002 թվականի N 266/02

ք. Երևան

 

ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի կողմից «Կապիտալ Մենեջմենթ» ԲԲԸ-ին 2001 թվականի մայիսի 22-ին տրված արժեթղթերի շուկայում դիլերային գործունեության N ԴԳ 0033 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Ն Ե Ր Ա Ծ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀՀ արժեթղթերի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հետևյալ կազմով՝ նախագահ Է. Մուրադյան, տեղակալ՝ Ա. Սարիբեկյան, անդամներ` Ա. Մինասյան և Վ. Թորոյան, մասնակցությամբ՝ Հանձնաժողովի Կորպորատիվ ֆինանսների վարչության պետ - գլխավոր իրավական խորհրդական Կ. Թունյանի, Շուկայի կարգավորման վարչության պետ Ս.Մխիթարյանի.

2002 թ. հուլիսի 26-ի իր դռնբաց նիստում քննարկեց՝ Հանձնաժողովի կողմից «Կապիտալ Մենեջմենթ» ԲԲԸ-ին (այսուհետ` նաև Ընկերություն) 2001 թվականի մայիսի 22-ին տրված դիլերային գործունեության N 0033 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին հարցը:

Ընկերությունը 16.07.2002 թ. 14/07 գրությամբ Հանձնաժողովին տեղեկացրել է արժեթղթերի շուկայում դիլերային գործունեության N ԴԳ 0033 իր լիցենզիայի (տրված` 22.05.01 թ.) գործողությունը կամավոր դադարեցնելու վերաբերյալ:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՐԾԻՔԸ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի, Ընկերության դիլերային գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել Ընկերության դիմումի հիմքով: Ըստ այդմ, Հանձնաժողովը գտնում է, որ Ընկերության 16.07.2002 թ. թիվ 14/07 գրությունը բավարար հիմք է Ընկերության դիլերային գործունեության N ԴԳ 0033 լիցենզիայի գործողությունը (տրված` 22.05.2001 թ.) դադարեցնելու համար:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հիմք ընդունելով Հանձնաժողովի կարծիքը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի 121 հոդվածներով՝ Հանձնաժողովը

 

Որոշեց՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի կողմից «Կապիտալ Մենեջմենթ» ԲԲԸ-ին 22.05.2001 թ. տրված արժեթղթերի շուկայում դիլերային գործունեության N ԴԳ 0033 լիցենզիան:

2. Հանձնարարել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում`

ա) Հանձնաժողովի քարտուղարությանը՝ որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպություններին և «Կապիտալ Մենեջմենթ» ԲԲԸ-ին.

բ) Հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ նախապատրաստել և հրապարակել համապատասխան հայտարարություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելուց 30 օրվա ընթացքում:

 

ՀՀ արժեթղթերի
հանձնաժողովի նախագահ՝

Է. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան