ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2013 թվականի N 413-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 322-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի մայիսի 2-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 322-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «10» թիվը փոխարինել «30» թվով.
2) որոշման հավելվածում «Ս. Բարսեղյան-ՀՀ ֆինանսների նախարարի օգնական» բառերը փոխարինել «Կ. Գրիգորյան-ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության փաստաթղթերի սպասարկման բաժնի պետ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 1 Երևան |