ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2013 թվականի N 76-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1012-Ա ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1279-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի N 814-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1012-Ա որոշման հավելվածում «Լ. Խաչատրյան -Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատասխանատու քարտուղար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ. Ջհանգիրյան –Ագրոարդյունաբերության համակարգի աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի «Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը հաստատելու մասին» N 1279-Ա որոշման հավելվածում «Լ. Խաչատրյան -Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար-պատասխանատու քարտուղար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Վաղարշակյան -Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատասխանատու քարտուղար, Ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 1 Երևան |