ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2004 թվականի N 165-Ա
ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Կ. Ճշմարիտյան |
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Ռ. Շուգարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Ս. Գալստյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ | |
Կ. Խոդիկյան |
- ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ | |
Ա. Քոսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ | |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ | |
Կ. Զադոյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի խորհրդական | |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի փետրվարի 14-ի «Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 74 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. մարտի 26 Երևան |