ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2013 թվականի N 462-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյն-Ույգուրյան ինքնավար շրջանի միջև առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով 2013 թվականի հունիսի 17-22-ը Պեկին և Ուրումչի (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղել պատվիրակություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Ա. Պետրոսյանի, Ի. Իսայանի, Ա. Ավետիսյանի, Ա. Պետրոսյանի, Հ. Բադալյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Հարությունյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ոսկանյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի՝ Պեկին գործուղման մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
6. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ուրումչի գործուղման մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2013 թ.հունիսի 17-ի N 462-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՊԵԿԻՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Պետրոսյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար, 2013 թ. հունիսի 17-21-ը) |
Ի. Իսայան |
-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (2013 թ. հունիսի 17-21-ը) |
Ա. Ավետիսյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (2013 թ. հունիսի 17-20-ը) |
Ա. Ոսկանյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ (2013 թ. հունիսի 17-20-ը) |
Ա. Պետրոսյան |
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (2013 թ. հունիսի 17-21-ը) |
Ռ. Հարությունյան |
-«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ, 2013 թ. հունիսի 17-20-ը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2013 թ.հունիսի 17-ի N 462-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՈՒՐՈՒՄՉԻ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ռ. Հարությունյան |
-«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավար, համաձայնությամբ) (2013 թ. հունիսի 20-22-ը) |
Ա. Ավետիսյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (2013 թ. հունիսի 20-22-ը) |
Ա. Ոսկանյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ (2013 թ. հունիսի 20-22-ը) |
Հ. Բադալյան |
-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգախնայողության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ (2013 թ. հունիսի 19-22-ը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |