ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | ||
1. |
Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին |
Կ-088-20.09.2012,18.09.2013 -ՖՎ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
2. |
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Պ-324-11.09.2013-ՏՀ-010/0 Հեղինակներ` Տիգրան Ուրիխանյան, Վահան Բաբայան | |
3. |
ա) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-329-19.09.2013-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
բ) «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-3291 -19.09.2013-ՊԱ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
գ) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Կ-3292 -19.09.2013-ՊԱ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
4. |
ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կ-330-20.09.2013-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կ-3301 -20.09.2013-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
5. |
ա) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-342-30.09.2013-ՏՀ-010/0 Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Խոսրով Հարությունյան, Հովհաննես Սահակյան, Մնացական Մնացականյան, Արմեն Մխիթարյան, Հակոբ Հակոբյան | |
բ) «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-3421 -30.09.2013-ՏՀ-010/0 Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Խոսրով Հարությունյան, Հովհաննես Սահակյան, Մնացական Մնացականյան, Արմեն Մխիթարյան, Հակոբ Հակոբյան | ||
6. |
ա) Հաշվապահական հաշվառման մասին |
Կ-085-17.09.2012-ՖՎ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին |
Կ-0851 -17.09.2012-ՖՎ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
7. |
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին |
Պ-176-11.12.2012,08.11.2013 -ՊԻ-010/0 Հեղինակներ` Ռուբիկ Հակոբյան, Զարուհի Փոստանջյան, Թևան Պողոսյան | |
8. |
ա) «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Պ-337-26.09.2013,05.11.2013 -ԱՄ-010/0 Հեղինակներ` Գագիկ Մինասյան, Արա Բաբլոյան | |
բ) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-3371 -05.11.2013-ԱՄ-010/0 Հեղինակներ` Գագիկ Մինասյան, Արա Բաբլոյան | ||
9. |
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-359-09.10.2013-ՏՀ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | ||
1. |
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան ծրագիր |
372-30.10.2013-ՖՎ | |
2. |
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի նշանակում |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
11 նոյեմբերի 2013 թվականի քաղ. Երևան ԱԺՈ-088-Ն |