«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2005 թվականի N 939-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատմանն աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել աղքատության կրճատմանն աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու 2005 թվականի որոշ միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման նպատակը |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Ժամկետը | |
«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի կիրառման ապահովում |
1. |
«Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. հունիսի |
2. |
«Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ | |
3. |
«Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ | |
4. |
«Հավատարմագրված էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ | |
5. |
«Գանձապետարանի կողմից իր տեղեկատվական համակարգերում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառումն ապահովելու մասին» ՀՀ ՖԷՆ հրաման |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ | |
ՀՀ ԿԱ ՀՊԾ «Խոշոր հարկ վճարողների տեսչության» աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ խոշոր հարկատուների նկատմամբ վերահսկողության ուժեղացում |
6. |
«Խոշոր հարկատուների նկատմամբ վերահսկողության ուժեղացման, հարկային վարչարարության մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջնահերթ միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ ԿԱ ՀՊԾ հրաման |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
ԱԱՀ-ի փոխհատուցման մասով արտահանողների սահմանված ժամկետներում չբավարարված հայտերի և հարկային ապառքների (նկատի է առնվում գերավճարների) նվազեցում |
7. |
ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման մասով արտահանողների սահմանված ժամկետներում չքննարկված և չբավարարված հայտերի և հարկային ապառքների (նկատի է առնվում գերավճարների 2005 թվականի երկրորդ եռամսյակի սկզբի և վերջի համեմատությամբ) կրճատման 2005 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ամփոփ տեղեկանքի ներկայացում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Մաքսային վարչարարության բարելավում |
8. |
Ինքնահայտարարագրման համակարգի բարելավման համար հաստատված միջոցառումների` մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի իրականացման ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Մաքսային հսկողության գործառույթի կատարելագործում և մաքսային ծառայությունների որակի բարելավում |
9. |
Կանաչ, դեղին և կարմիր ուղիների ներդրման իրականացման առաջընթացի` մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների կիրառության խորացում |
10. |
Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի ընտրության կիրառման բարձրացման վերաբերյալ` մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում |
11. |
Հետբացթողումային մաքսային հսկողության համակարգի ներդրման արդյունքների` մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Նոր ինտեգրացված հաշվային պլանի և հաշվապահական հաշվառման նորմերի ներդրում հանրային հատվածի համար |
12. |
«Հանրային հատվածի համար նոր հաշվային պլանը, հաշվառման նորմերը և հաշվետվության ձևերը հաստատելու մասին» ՀՀ ՖԷՆ հրաման |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում ներքին աուդիտի զարգացման ստորաբաժանման ստեղծմամբ ներքին աուդիտի գործառույթների ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների ապահովում |
13. |
«ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի թիվ 1460 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ |
14. |
«Ներքին աուդիտի ռազմավարության իրականացման գործողությունների մանրամասն ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ ՖԷՆ նախարարի հրաման |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ | |
15. |
«Ներքին աուդիտի մասով վերապատրաստման և հավաստագրման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ ՖԷՆ հրաման |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ | |
Արտաքին աուդիտի համակարգի իրավական և գործառնական դաշտի կանոնակարգում |
16. |
Պետական հիմնարկներում և կազմակերպություններում արտաքին աուդիտի համակարգի իրավական և գործառնական դաշտի վերանայում, անհրաժեշտության դեպքում առաջարկությունների մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացում |
17. |
«Լիազորված մարմինների կողմից պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվական կարգապահության ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. |
Գնումների գործընթացի թափանցիկության և հրապարակայնության բարձրացում |
18. |
«Գնումներ կատարող կազմակերպությունների համար ընդհանուր օգտագործման ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի կատալոգների և դրանց ավտոմատ կառավարման համակարգերի մշակման և ինտերնետային էջում կատալոգների տեղադրման ապահովում» ՀՀ ՖԷՆ հրաման |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Երկաթուղային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների իրականացում (կառավարման խորհրդի և նոր սակագների ձևավորման մասով) |
19. |
«Երկաթուղային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2005 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ |
Հանրային ծառայությունների մատուցման կարգավորման արդյունավետության բարձրացում`
ա) էլեկտրաէներգիայի և խմելու ջրի ոլորտում ծառայությունների մատուցման և մատուցման որակի մոնիտորինգի համար կանոնների ընդունմամբ
բ) էլեկտրաէներգիայի և ջրի ոլորտում իրականացված մոնիտորինգի տվյալների հրապարակմամբ
գ) ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից կարգավորվող ոռոգման ընկերությունների ֆինանսական արդյունքների հրապարակմամբ
դ) էլեկտրաէներգիայի մատուցման բնագավառում կարգավարման և ցանցի անվտանգության համար կանոնների հաստատմամբ |
20. |
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ առողջապահության նախարարություն |
2005 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ |
21. |
«Էլեկտրաէներգիայի ոլորտում ծառայությունների մատուցման որակի մոնիտորինգի կարգի» հաստատում |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
2005 թ. օգոստոսի 15-ը | |
22. |
«Էլեկտրաէներգիայի ոլորտում ծառայությունների մատուցման որակի մոնիտորինգի տվյալների» հրապարակում |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
2005 թ. օգոստոսի 15-ը | |
23. |
«Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից կարգավորվող ոռոգման ընկերությունների ֆինանսական կատարողականի արդյունքների» հրապարակում |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
2005 թ. օգոստոսի 15-ը | |
24. |
«Էլեկտրաէներգիայի ոլորտում առևտրի, կարգավարման և ցանցի անվտանգության համար կանոնների» հաստատում |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
2005 թ. օգոստոսի 15-ը | |
Հեռահաղորդակցման քաղաքականության բարեփոխումների իրականացում` լրացուցիչ ծառայություն մատուցողների լիցենզավորման հնարավորությունների նախատեսմամբ |
25. |
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Ապահովագրված վարկին առնչվող իրավական հարաբերությունների կանոնակարգմամբ և պարզեցմամբ պարտքի մարման քաղաքացիական ընթացակարգերի պարզեցում, դատավճիռների կատարման բարելավում, աճուրդների ընթացակարգերի հստակեցում |
26. |
«ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի և աճուրդի մասին» ՀՀ օրենսդրության վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի քննարկում և ՀՀ Ազգային ժողով դրանց ներկայացման ապահովում |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարության աշխատակազմ |
2005 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Կոնսոլիդացված վերահսկողության ներդրումը |
27. |
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ բանկային համակարգում կորպորատիվ կառավարման սկզբունքի ներդրում |
28. |
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ապահովագրության բնագավառի բարեփոխումների իրականացում |
29. |
Ձեռնարկել միջոցառումներ խելամիտ նորմերին, (ii) եռամսյակային հաշվետվություններին և (iii) ASRA և Հաշվային պլանի հիման վրա ֆինանսական հաշվետվությունների համապատասխանեցման ուղղությամբ և դրանց մասին ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջընթացի տեղեկանք` ամսական պարբերականությամբ |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Ընտանեկան աղքատության նպաստների համակարգի արդյունավետության բարձրացում |
30. |
2004 թ. տնային տնտեսությունների ուսումնասիրության արդյունքների հիման վրա ընտանեկան աղքատության նպաստների արդյունավետության (ներառյալ հասցեականության բանաձևը) գնահատում, դրա վերաբերյալ տեղեկությունների և բարեփոխումների անհրաժեշտության դեպքում առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների մասին իրավական դաշտի ձևավորում |
31. |
«Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
32. |
«Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում վերահսկման և կանոնակարգման վերաբերյալ գործողությունների ծրագրի մշակում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը | |
Դպրոցների ռացիոնալացման ծրագրի իրականացում |
33. |
Ձեռնարկել միջոցառումներ` ուղղված դպրոցների ռացիոնալացման ծրագրի իրականացմանը և գործընթացի վերաբերյալ հուլիսի 31-ի դրությամբ ամփոփ տեղեկանքի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Բարձրագույն կրթության համար եռամյա ծրագրի ընդունում, ֆինանսավորում և փորձարկում, ուսանողական վարկավորման համակարգի զարգացում |
34. |
Ավարտել ֆինանսավորման ռազմավարության նախագիծը, որը կներառի ուսանողական վարկերի հնարավորության մանրամասն ֆինանսական վերլուծությունը և կկիրառվի 2006 թվականի բյուջետային տարվա ընթացքում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Երեխաների վաղ կրթության ռազմավարության փորձարկում 2 մարզերում` որը նպատակաուղղված կլինի առավել աղքատ ընտանիքներին |
35. |
Երեխաների վաղ կրթության ռազմավարության փորձնական իրականացում երկու մարզերում և այդ մարզերի գործողությունների ծրագրի, ինչպես նաև երեխաների վաղ կրթության ստանդարտների մշակման մասին տեղեկանքի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Հիվանդանոցների ռացիոնալացման ծրագրի իրականացման ապահովում |
36. |
Հիվանդանոցների ռացիոնալացման ծրագրի իրականացման ծրագրավորված ընթացքի ապահովում և մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Որոշակի առողջական ռիսկերը և/կամ բնակչության խմբերը ծածկելու համար մասնավոր ապահովագրության ներդրում |
37. |
Մասնավոր ապահովագրության տարբերակների մշակում որոշ առողջապահական ռիսկերի մասով և գործընթացի վերաբերյալ կատարողական տեղեկությունների ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագրի մշակում |
38. |
«Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ |
2005 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Անտառային հատվածի քաղաքականության իրավական հիմքի ձևավորում, ոլորտի կառուցվածքային բարեփոխումների ապահովում, ապօրինի ծառահատման և անտառի վերացման/ օգտագործման համար մոնիտորինգի արդյունավետ համակարգի ներդրում |
39. |
Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2005 թ. մայիսի 1-ին տասնօրյակ |
40. |
«ՀՀ անտառային ոլորտի կառուցվածքային բարեփոխումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀԲ-ի հետ նախնական համաձայնեցում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2005 թ. սեպտեմբերի 15-ը | |
41. |
«Անտառների պետական մոնիտորինգի համակարգի ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը | |
Անտառային տնտեսության կառավարման պլանավորման և անտառային տնտեսության համայնքային կառավարման իրավական դաշտի ձևավորում |
42. |
«Անտառային տնտեսության կառավարման պլանների հրահանգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրաման |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
43. |
«Անտառային տնտեսության համայնքային կառավարման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀԲ-ի հետ նախնական համաձայնեցում |
2005 թ. սեպտեմբերի 15-ը | ||
Գյուղատնտեսական խորհրդատվության, հետազոտության և ուսուցողական ծրագրերի իրականացում |
44. |
Գյուղատնտեսական խորհրդատվության, հետազոտության և կրթության ծրագրերի շրջանակներում աշխատանքային խմբի արդյունավետ գործունեության ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացում և գործընթացի վերաբերյալ կատարողական տեղեկությունների ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Սերմերի մասին օրենքի կիրարկման ապահովում, սերմերի վկայագրման գործընթացների կանոնակարգում |
45. |
«Սերմերի հավաստագրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
46. |
«Պարտադիր հավաստագրման ենթակա բուսերի տեսակների ցանկը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրաման |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը | |
Միջազգային ճանաչում ունեցող համապատասխանության վկայագրերի օգտագործման ծավալների մեծացման հնարավորությունների ավելացում |
47. |
Միջազգային ճանաչում ունեցող համապատասխանության վկայագրերի օգտագործման գործընթացի ակտիվացման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկում և գործընթացի վերաբերյալ կատարողական տեղեկությունների ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Գյուղական ենթակառուցվածքների զարգացում | 48. |
Գյուղական ենթակառուցվածքների ծառայությունների դիագնոստիկ ուսումնասիրությունների վրա միջոցառումների իրականացում` որը կապահովի
1) համընդհանուր մատչելիություն` օժանդակող ֆինանսավորման մեխանիզմով,
2) սեփականության իրավունքի և շահագործման պատասխանատվության հստակ տարբերակում,
3) մասնավոր-պետական համագործակցություն |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էներգետիկայի նախարարություն ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Գյուղական ենթակառուցվածքի ծառայությունների որակի վերահսկման մեխանիզմների իրավական կանոնակարգում |
49. |
«Գյուղական ենթակառուցվածքի ծառայությունների համար որակի նորմերը և դրա որակի վերահսկման մեխանիզմները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էներգետիկայի նախարարություն ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն |
2005 թ. օգոստոսի 15-ը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |