ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2024 թվականի |
թիվ 32 |
քաղ. Երևան |
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՄՄ ՏԿ 031/2012) ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին և թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 60 որոշմամբ ընդունված՝ «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 5-րդ հավելվածի 14-րդ կետի 14․1 ենթակետում՝
ա) երրորդ և չորրորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Е2 հզորության ընդգրկույթով շարժիչների համար՝ մինչև 2024 թվականի հունվարի 31-ը․
D, G հզորության ընդգրկույթներով շարժիչների համար՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը.
El, F հզորության ընդգրկույթներով շարժիչների համար՝ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը.
К, J հզորության ընդգրկույթներով շարժիչների համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից.
I, Н հզորության ընդգրկույթներով շարժիչների համար՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից։»․
բ) 5.1 աղյուսակից հետո պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Թույլատրվում է սույն ենթակետի վեցերորդ և յոթերորդ պարբերություններով նախատեսված պահանջների վաղաժամկետ կիրառումը։»։
2. Սահմանել «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 5-րդ հավելվածի 14-րդ կետի 14․1 ենթակետի չորրորդ և հինգերորդ պարբերություններով սահմանված՝ շարժիչների և (կամ) տրակտորների համապատասխանությունը հաստատող համապատասխանության սերտիֆիկատների գործողության ժամկետը մինչև 2027 թվականի մարտի 31-ը ներառյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2024 թվականի հունվարի 31-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: