Գլխավոր տեղեկություն
Համար
N 228-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.12.15/42(316)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.09.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

20 սեպտեմբերի 2004 թ.

N 228-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 389/1 ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի ԹԻՎ 389/2 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 389) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2004 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 34 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 20-րդ հոդվածի «Ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Արթուր Հովհանյան» (լիցենզիա թիվ 389) փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության վարչությանը՝ ապահովել լիցենզիայի վերադարձը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ։

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել բանկային վերահսկողության վարչության վրա։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Արթուր Հովհանյանին (ք. Վարդենիս, Երիտասարդության փող., շենք 11, բն. 1) հանձնելու պահից։
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2004 թ. սեպտեմբերի 24
Երևան