040.0209.27.03.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
27 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 1998 թվականի N 209
քաղ. Երևան
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՄԵԹՈԴՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ե» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` սկսած 1998 թվականից յուրաքանչյուր տարվա համար սահմանել մետաղի ջարդոնի (սև և գունավոր), բանող ու մթերատու անասունների և տրանսպորտային միջոցների նվազագույն գները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (մետաղի ջարդոնի մասով), Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (բանող ու մթերատու անասունների մասով), Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության (տրանսպորտային միջոցների մասով) հետ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը տրամադրել ավարտված եռամսյակի վերջին օրվա դրությամբ գործող թանկարժեք մետաղների բացթողման գները:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 8-ի N 34, 1996 թվականի օգոստոսի 6-ի N 242, 1996 թվականի օգոստոսի 26-ի N 270 որոշումների խմբագրությամբ) և 1994 թվականի օգոստոսի 15-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների արժեքների փոփոխման ինդեքսների որոշման կարգը հաստատելու մասին» N 370 որոշումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՄԵԹՈԴՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է մասնավորեցվող ընկերությունների (ձեռնարկությունների), անավարտ շինարարության օբյեկտների, լուծարված ձեռնարկությունների գույքի և գույքի առանձին տարրերի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգը:
II. Գնահատվող գույքի եվ պարտավորությունների կազմը
2. Գնահատման ենթակա են ընկերությունների (ձեռնարկությունների) հաշվապահական հաշվեկշռում արտացոլված`
ա) ակտիվները`
երկարաժամկետ ակտիվներ (հիմնական միջոցներ, երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ, տեղակայման ենթակա սարքավորումներ, կապիտալ ներդրումներ, ոչ նյութական ակտիվներ, երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ, վարձակալական պարտավորություններից սպասվելիք մուտքեր, երկարաժամկետ հաշվարկներ).
շրջանառու ակտիվներ (ապրանքանյութական պաշարներ և ծախսեր, կարճաժամկետ հաշվարկներ).
դրամական միջոցներ, կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ.
այլ ակտիվներ.
բ) պարտավորությունները`
երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ.
այլ երկարաժամկետ պարտավորություններ.
կարճաժամկետ ֆինանսական պարտավորություններ.
հաշվարկներ վճարումների գծով և այլ պարտատերերի (կրեդիտորներ) հետ.
այլ պարտավորություններ:
III. Մասնավորեցվող պետական գույքի գնահատումը
3. Մասնավորեցվող պետական գույքը գնահատվում է հաշվառման տվյալների, գույքի հաշվեկշռային արժեքի, սահմանված կարգով հաշվարկված մաշվածության մեծության և դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հիման վրա:
4. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից գույքի գնահատման համար տրված հրամանի ամսաթվին նախորդող եռամսյակի վերջին օրը:
5. Հիմնական միջոցների գնահատվող մեծությունը հավասար է դրանց հաշվեկշռային արժեքների (Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական ֆոնդերի վերագնահատման մասին» N 310 և 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշումների հիման վրա վերագնահատված) և դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի ինդեքսի արտադրյալին, ընդ որում`
մինչև 1995 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցները գնահատվում են դրանց հաշվեկշռային արժեքների և գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերության բազմապատկմամբ.
1995 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցները գնահատվում են դրանց հաշվեկշռային արժեքների և գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և տվյալ հիմնական միջոցների ձեռքբերման ամսվա 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերության բազմապատկմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 235 որոշմամբ բյուջետային հիմնարկների համար սահմանված հիմնական միջոցների վերագնահատման կարգով վերագնահատված, նախկինում բյուջետային հիմնարկի գույք հանդիսացող հիմնական միջոցների համար`
մինչև 1995 թվականի մայիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցները գնահատվում են դրանց հաշվեկշռային արժեքների և գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերության բազմապատկմամբ.
1995 թվականի մայիսի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցները գնահատվում են դրանց հաշվեկշռային արժեքների և գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և տվյալ հիմնական միջոցների ձեռքբերման ամսվա 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերության բազմապատկմամբ:
Հիմնական միջոցների գնահատվող մեծությունը որոշվում է որպես հաշվեկշռում արտացոլված հիմնական միջոցների մնացորդային գնահատված մեծությունների գումարը, ընդ որում`
մինչև 70 տոկոս մաշվածություն ունեցող հիմնական միջոցների գնահատվող մեծությունը հավասար է դրանց գնահատված մեծության և գնահատված մաշվածության տարբերությանը` ընդ որում, գնահատվող մեծությունը հավասար է մաշվածության և դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի ինդեքսի արտադրյալին.
70 տոկոս և ավելի մաշվածություն ունեցող հիմնական միջոցների գնահատվող մեծությունը որոշվում է դրանց գնահատված մեծության 30 տոկոսի չափով:
Հիմնական միջոցներում առկա թանկարժեք մետաղներն ու քարերը ենթակա չեն առանձին գնահատման:
Եթե յուրաքանչյուր շենքի մեկ քառ. մետրի հաշվով գնահատվող մեծությունը փոքր է սահմանված նվազագույն գնից, ապա որպես գնահատվող մեծություն ընդունվում է սահմանված նվազագույն գինը: Շենքի մեկ քառ. մետրի նվազագույն գնահատվող մեծությունը սահմանվում է ԱՄՆ-ի 10 դոլարին համարժեք դրամ:
Առանձին դեպքերում շենքերի (բացառությամբ նախագծային, գիտական, գիտահետազոտական ինստիտուտների և հիվանդանոցների շենքերի) գնահատումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է կատարվել դրանց մակերեսների մեկ քառ. մետրի համար սահմանված նվազագույն գնահատվող մեծության և «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ գործակիցների արտադրյալով:
Եթե մետաղյա հիմնական միջոցների, բանող և մթերատու անասունների, տրանսպորտային միջոցների առանձին վերցված գնահատվող մեծությունները փոքր են համապատասխանաբար մետաղի ջարդոնի, բանող և մթերատու անասունների տրանսպորտային միջոցների համար սահմանված նվազագույն գներից, ապա, որպես գնահատվող մեծություն, ընդունվում են նվազագույն գները:
Մետաղի ջարդոնի, բանող և մթերատու անասունների, տրանսպորտային միջոցների նվազագույն գները սահմանում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու այլ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ:
(5-րդ կետը լրաց. 19.09.98 N 590)
6. Ոչ նյութական ակտիվները գնահատվում են հաշվեկշռային մնացորդային արժեքով:
7. Տեղակայման ենթակա սարքավորումները և կապիտալ ներդրումները գնահատվում են հիմնական միջոցների համար սահմանված կարգով, ընդ որում, անավարտ շինարարության օբյեկտների (բացառությամբ նախագծային աշխատանքների և տեղակայված, բայց շահագործման չհանձնված սարքավորումների) գնահատվող մեծությունը որոշելիս հաշվի են առնվում շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետները: Եթե օբյեկտի շինարարությունը դադարեցված է 3 տարուց ավելի, ապա անավարտ շինարարության գնահատվող մեծությունը նվազեցվում է 30 տոկոսով:
Առանձին դեպքերում անավարտ շինարարության գնահատվող մեծության նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են կիրառվել «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ գործակիցներ:
8. Երկարաժամկետ ֆինանսական ներդրումների գնահատվող մեծությունը դրանց հաշվեկշռային արժեքն է:
9. Պաշարների և ծախսերի գնահատվող մեծությունը դրանց հաշվեկշռային արժեքն է, բացառությամբ`
ա) հաշվեկշռի «նյութեր» տողում արտացոլված թանկարժեք մետաղների և քարերի, որոնք գնահատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված` գնահատման պահին գործող թանկարժեք մետաղների և քարերի բացթողման գներով.
բ) պատրաստի արտադրանքի և ապրանքների, որոնք գնահատվում են գնահատման պահին նախորդող 12 ամսվա ընթացքում դրանց բացթողման առավելագույն գներով: Եթե նշված ժամանակահատվածում տվյալ պատրաստի արտադրանքից կամ ապրանքից չի իրացվել, ապա գնահատվող մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը:
10. Դրամական միջոցների և այլ ակտիվների համար գնահատվող մեծություն են ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքները:
11. Պարտավորությունների գնահատվող մեծություն են ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքները:
12. Մասնավորեցվող պետական գույքի գնահատվող մեծությունը որոշվում է ակտիվների գնահատված մեծությունը նվազեցնելով պարտավորությունների գնահատված մեծության չափով: Եթե հաշվեկշռում արտացոլված են սառեցված և շրջանառությունից հանված օտարերկրյա արժույթով դրամական միջոցներ, ապա դրանց հետ կապված հարցերը յուրաքանչյուր առանձին ընկերության համար կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
13. Լուծարված ընկերության (ձեռնարկության) գույքի գնահատվող մեծությունը դրա ակտիվների գնահատման արժեքն է:
IV. Գույքի գնահատման արդյունքների ձԵՎակերպումը
Սույն կարգի համաձայն մասնավորեցվող պետական գույքի գնահատման արդյունքները ձևակերպվում են համապատասխան ակտերով (NN 1-5 ձևերը կցվում են) և եզրափակիչ ակտով (N 6 ձևը կցվում է), որոնք ստորագրում են գնահատող հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ եզրափակիչ ակտը հաստատում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարը:
Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ելակետային տվյալները կազմվում են ընկերություններում (ձեռնարկություններում), գնահատման են ներկայացվում համապատասխան նախարարության, գերատեսչության, տարածքային պետական կառավարման մարմնի կողմից: Գնահատման ելակետային տվյալների վերաբերյալ տեղեկանքները ստորագրում են ընկերության (ձեռնարկության) տնօրենը և գլխավոր հաշվապահը:
Ելակետային տվյալների վերաբերյալ տեղեկանքների ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը:
Ձև 1
ԱԿՏ N ____________
հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի ԵՎ շինությունների) գնահատման
գնահատեց հիմնական միջոցները: « » ____________ 199 թ. դրությամբ |
NN ը/կ |
Հիմնա- կան միջոց- ների անվա- նումը |
Մետաղի քաշը | Հաշվեկշռային սկզբնական արժեքը (հազ. դրամ) |
Մաշվա- ծության արժեքը (հազ. դրամ) |
Մնացորդային արժեքը (հազ. դրամ) /u5-u6 կամ ս5x0.3/ |
Դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի ինդեքսը |
Գնահատված մեծությունը /u7xu8/ |
Մետաղի ջարդոնի գնահատված մեծությունը (հազ. դրամ) |
Գնահատված առավելագույն մեծությունը (հազ. դրամ) |
Ծանո- թագրություն | |
սև /կգ/ |
գունավոր /կգ/ | ||||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
|
Ձև 2
ԱԿՏ N ___________
շենքերի գնահատման
գնահատեց շենքերը: « » ____________ 199 թ. դրությամբ |
NN ը/կ |
Շենքերի անվա- նումը |
Զբաղեց- րած մակերեսը /քառ. մ./ |
Հաշվեկշռային սկզբնա- կան արժեքը (հազ. դրամ) |
Մաշվածու- թյան արժեքը (հազ. դրամ) |
Մնացորդային արժեքը (հազ. դրամ) /u4-u5 կամ ս4x0.3/ |
Դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի ինդեքսը |
Գնահատված մեծությունը /u6xu7/ |
Զբաղեցրած մակերեսի գնահատված մեծությունը (հազ. դրամ) |
Գնահատված առավելագույն մեծությունը (հազ. դրամ) |
Ծանո- թագրություն |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
|
Ձև 3
ԱԿՏ N ____________
շինությունների գնահատման
գնահատեց շինությունները: « » ____________ 199 թ. դրությամբ |
NN ը/կ |
Շինություն- ների անվա- նումը |
Հաշվեկշռային սկզբնա- կան արժեքը (հազ. դրամ) |
Մաշվածու- թյան արժեքը (հազ. դրամ) |
Մնացորդային արժեքը (հազ. դրամ) /u3-u4 կամ ս3x0.3/ |
Դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի ինդեքսը |
Գնահատված մեծությունը /u5xu6/ |
Ծանո- թագրություն |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
|
Ձև 4
ԱԿՏ N ____________
ոչ նյութական ակտիվների գնահատման
գնահատեց ոչ նյութական ակտիվները: « » ____________ 199 թ. դրությամբ |
NN ը/կ |
Ոչ նյութական ակտիվների անվանումը |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
Մաշվածու- թյան արժեքը (հազ. դրամ) |
Մնացորդային արժեքը (հազ. դրամ) /u3-u4/ |
Գնահատված մեծությունը |
Ծանո- թագրություն |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
1. |
Բնական ռեսուրսների օգտագործման իրավունք |
|||||
ա) |
հողի օգտագործման իրավունք |
|||||
բ) |
ջրի օգտագործման իրավունք |
|||||
գ) |
այլ բնական ռեսուրսների օգտագործման իրավունք |
|||||
2. |
Ընդհանուր մակերեսների օգտագործման իրավունք |
|||||
3. |
Լիցենզիաներ |
|||||
4. |
Արտոնագրեր |
|||||
5. |
Ապրանքանշանի և ֆիրմային անվան օգտագործման իրավունք |
|||||
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
|
Ձև 5
ԱԿՏ N ____________
կապիտալ ներդրումների ԵՎ տեղակայման ենթակա սարքավորումների գնահատման
գնահատեց կապիտալ ներդրումները և տեղակայման ենթակա սարքավորումները: « » ____________ 199 թ. դրությամբ |
NN ը/կ |
Կապիտալ ներդրումների և տեղակայման ենթակա սարքավորումների անվանումները |
Հաշվեկշռային սկզբնա- կան արժեքը (հազ. դրամ) |
Դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի ինդեքսը |
Գնահատված նախնական մեծությունը (հազ. դրամ) /u3xu4/ |
Շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետը |
Արժեքի նվազեցման չափը /տոկոս/ |
Գնահատված մեծությունը |
Ծանո- թագրություն |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
1. |
Նախագծային աշխատանքներ |
|||||||
2. |
Անավարտ շինարարություն |
|||||||
3. |
Տեղակայման ենթակա սարքավորումներ |
|||||||
4. |
Տեղակայված, բայց շահագործման չհանձնված սարքավորումներ |
|||||||
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
|
Ձև 6
«Հաստատում եմ» |
|
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՏ N ____________
մասնավորեցվող պետական գույքի գնահատման
կատարեց մասնավորեցվող պետական գույքի եզրափակիչ գնահատումը: « » ____________ 199 թ. դրությամբ |
NN ը/կ |
Ակտիվներ և պարտավորություններ | Գնահատված մեծությունը (հազ. դրամ) |
Հիմնավորում (ակտերի համարները) |
1 |
2 |
3 |
4 |
1. | Հիմնական միջոցներ (բացառությամբ շենքերի և շինությունների) | ||
2. | Շենքեր | ||
3. | Շինություններ | ||
4. | Ոչ նյութական ակտիվներ | ||
5. | Կապիտալ ներդրումներ և տեղակայման ենթակա սարքավորումներ | ||
6. | Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ | ||
7. | Ապրանքանյութական պաշարներ և ծախսեր | ||
8. | Դրամական միջոցներ, հաշվարկներ և այլ ակտիվներ | ||
Ընդամենը ակտիվների գնահատված մեծություն | |||
9. | Պարտավորություններ (ակտիվներից հանվող) | ||
Գնահատված մեծություն |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
|