«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2006 թվականի N 1378-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինությանը հանձնված և «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Նորագյուղի N 100 հասցեում գտնվող` 758,2 քառ.մետր մակերեսով շենքը և դրան հարակից շինությունները (այսուհետ` գույք) հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը և այն օտարել մրցույթով:
2. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2006 թվականի օգոստոսի 18-ին գնահատված գույքի արժեքը` 8178 հազ. դրամ, գույքի զբաղեցրած, իսկ դրա օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 1,6758 հեկտար հողամասի արժեքը` 182679 հազ. դրամ (հողամասի կադաստրային արժեքը` 179478 հազ. դրամ).
բ) օտարվող գույքի վաճառքի նվազագույն գինը՝ 6133,5 հազ. դրամ.
գ) օտարվող գույքի զբաղեցրած, ինչպես նաև օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 1,6758 հեկտար հողամասի գինը` 182679 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Մրցույթով պետական գույքի մասնավորեցման (օտարման) կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի N 669 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 820-Ն որոշմամբ սահմանված կարգով.
բ) մրցույթի հաղթողին առաջարկված գինը և օտարվող գույքի զբաղեցրած, ինչպես նաև օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի գինը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ մրցույթի հաղթողը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սահմանել, որ`
ա) մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ օտարվող գույքի զբաղեցրած, ինչպես նաև օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի գինը` «Պետական սեփականություն համարվող հողերի վաճառքից մուտքեր» հատուկ հաշվին.
բ) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը մրցույթով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր մրցույթ` գույքի վաճառքի նվազագույն գինը յուրաքանչյուր հաջորդ մրցույթի ժամանակ նվազեցնելով վերջին մրցույթի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հոկտեմբերի 4 |