«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունվարի 2002թ.
Պետական գրանցման թիվ 60202008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 հունվարի 2002 թ. |
N 3 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2001 Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 47-րդ և 58-րդ հոդվածների (2001 թվականի հոկտեմբերի 24-ի խմբագրությամբ) դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է՝
Ուժը կորցրած ճանաչել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից 2001 թ. ընդունված մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):
Նախագահ | Գ. Ամալյան |
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից 2001 թ. ընդունված ուժը կորցրած մի շարք որոշումների
Ց Ա Ն Կ
1. «Հեռուստառադիոհաղորդումների արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» 14.06.01թ. N 9 որոշումը:
2. «Հեռուստառադիոհաղորդումների արտադրության լիցենզային վճարի չափը սահմանելու մասին» 14.06.01թ. N 10 որոշումը:
3. «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» 11.08.01 թ. N 11 որոշումը:
4. «Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» 11.08.01թ. N 12 որոշումը:
5. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների համար վարչական տույժեր կիրառելու կարգը հաստատելու մասին» 11.08.01թ. N 13 որոշումը:
6. «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, արտադրության և հեռարձակման լիցենզիա տալու մրցույթի կարգը հաստատելու մասին» 11.08.01թ. N 14 որոշումը: