ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 1996 թ. N 141
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժութային քաղաքականության մասին հայտարարության դրույթներից, այդ դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արժութային քաղաքականության մեջ ցանկացած փոփոխության նախորդում է մամուլում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հայտարարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից չեղյալ համարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության`
ա) հետևյալ որոշումները.
- 1994 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժութային գործառնությունների իրականացման մասին» N 33,
- 1994 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի կողմից ներքին արժութային շուկայում սեփական միջոցների հաշվին արտարժույթի առուծախի իրականացման մասին» N 34 որոշումը և որոշմամբ հաստատված կարգը.
- 1994 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժութային գործառնությունների իրականացման մասին» 1994 թվականի մայիսի 17-ի N 33 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 38,
- 1994 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման մասին» N 51 որոշումը և որոշմամբ հաստատված կարգը,
- 1994 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման և գործունեության մասին» N 52 որոշումը և որոշմամբ հաստատված կարգը,
- 1994 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի N 51 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման» կարգի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 60,
- 1994 թվականի օգոստոսի 10-ի «Հայէկոնոմբանկի սեփական միջոցների նկատմամբ արտարժութային տնօրինման անհատական նորմատիվի սահմանման մասին» N 68,
- 1994 թվականի սեպտեմբերի 5-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 18-ի N 34 որոշմամբ հաստատված «ՀՀ լիազոր բանկերի կողմից արժութային շուկայում սեփական միջոցների հաշվին արտարժույթի առուծախի իրականացման կարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 74,
- 1994 թվականի սեպտեմբերի 5-ի «ՀՀ տարածքից դուրս կատարվող արժութային գործառնությունների համար գանձվող կոմիսիոն վարձավճարների մասին» N 75,
- 1994 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի սեպտեմբերի 5-ի N 74 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 78,
- 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հուլիսի 15-ի N 52 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման և գործունեության» կարգում փոփոխություններ կատարելու մասին» N 23,
- 1995 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թանկարժեք մետաղներով, քարերով և այլ արժեքներով գործառնություններ իրականացնելու մասին» N 40,
- 1995 թվականի փետրվարի 24-ի «Հայագրոբանկի արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանման մասին» N 43,
- 1995 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում բորսաներին արտարժութային սակարկությունների կազմակերպման արտոնագրի տրամադրման մասին» N 61 որոշումը և որոշմամբ հաստատված կարգը,
- 1995 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 18-ի N 34 որոշմամբ հաստատված կարգում և սեպտեմբերի 5-ի N 74 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 65,
- 1995 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի N 52 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման և գործունեության» կազմում փոփոխություն կատարելու մասին» N 70,
- 1995 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կանխիկ վարկեր տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թ. մայիսի 12-ի N 33 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թ. հոկտեմբերի 13-ի Ն-09-40-1 որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թ. նոյեմբերի 2-ի N 7 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73,
- 1995 թվականի մայիսի 16-ի «Առևտրային բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից կանխիկ արտարժույթ ստանալու և այն հաճախորդներին տրամադրելու մասին» N 85,
- 1995 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով բանկային գործառնություններ իրականացնելու մասին» N 109,
- 1995 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի N 52 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման և գործունեության» կարգում փոփոխություն կատարելու մասին» N 110,
- 1995 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող գործառնությունների կանոնակարգման և արտարժույթով բանկային հաշիվների բացման ու վարման մասին» N 124,
- 1995 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի իրականացման մասին» N 127,
- 1995 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության կանխիկ արտարժույթի և արտարժույթով արտահայտված արժեթղթերի ներմուծման մասին» N 128,
- 1995 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի մայիսի 16-ի «Առևտրային բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից կանխիկ արտարժույթ ստանալու և այն հաճախորդներին տրամադրելու մասին» N 85 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 136,
- 1995 թվականի սեպտեմբերի 22-ի «Միդլենդ-Արմենիա» բանկի համար արտարժույթի տնօրինման նորմատիվ սահմանելու մասին» N 154,
- 1995 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների իրականացման մասին» N 168,
- 1995 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի N 51 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառույթների իրականացման» կարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 169,
- 1995 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող գործառնությունների կանոնակարգման և Հայաստանի Հանրապետության դրամով հաշիվների բացման և վարման մասին» N 177,
- 1995 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արտարժույթի ամենօրյա հաշվարկային և առք ու վաճառքի փոխարժեքների սահմանման մասին» N 189,
- 1995 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից արտարժութային սակարկությունների կազմակերպման արտոնագիր ստացած բորսաներում բրոքերային ձեռնարկությունների, գրասենյակների և անկախ բրոքերների կողմից արտարժութային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման մասին» N 208 որոշումը և այդ որոշմամբ հաստատված կարգը,
- 1996 թվականի հունվարի 12-ի «Ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա բանկերում հաշիվներ բացելու մասին» N 8,
- 1996 թվականի հունվարի 12-ի «Ռեզիդենտների կողմից կապիտալի շարժի հետ կապված գործառնությունների իրականացման մասին» N 9,
- 1996 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի ապրիլի 21-ի N 73 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 10,
- 1996 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության կողմից նախկինում ընդունված մի շարք որոշումների և որոշումներով հաստատված կարգերի առանձին կետերն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 14,
- 1996 թվականի հունվարի 23-ի «Միդլենդ-Արմենիա» բանկի արտարժույթի տնօրինման նորմատիվի փոփոխության մասին» N 33,
- 1996 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 24-ի N 40, 1995 թվականի հունիսի 30-ի N 109 և 1995 թվականի սեպտեմբերի 15-ի N 147 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 34,
- 1996 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման մասին» N 51 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 127,
բ) 1995 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության նախկինում ընդունած մի քանի որոշումները կամ դրանց առանձին կետերը ուժը կորցրած ճանաչելու, դրանցում փոփոխություններ կատարելու մասին» N 153 որոշման 1-ին կետի 6, 7, 8 ենթակետերը, 2-րդ և 3-րդ կետերը և 1995 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից օտարերկրյա բանկերում հաշիվներ բացելու մասին» N 179 որոշման 1-ին և 3-րդ կետերը:
գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1992 թվականի օգոստոսի 24-ի «Վալյուտային հաշիվների և ոչ ռեզիդենտների կողմից ռուբլով հաշիվների բացման և բանկի կլիենտների հաշիվներով ու ավանդներով վալյուտային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» N 1-վ հրահանգը:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր ու դրամավարկային քաղաքականության վարչություններին` ելնելով սույն որոշման և նրանով հաստատված կանոնակարգի դրույթներից 1-ամսյա ժամկետում արժութային քաղաքականությանն առնչվող բոլոր փաստաթղթերում կատարել փոփոխություններ և լրացումներ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 1-ից, բացառությամբ 3-րդ գլխի 4-րդ կետի 4.2 և 4.3 ենթակետերի, որոնք կգործեն Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցնելուց հետո:
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ - 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
(չի գործում տես 11.12.96 N 64)
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
1. Ընթացիկ հաշվի գործառնությունների բնորոշումը
Ընթացիկ հաշվի գործառնությունների գծով վճարումներ են համարվում ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կապիտալի փոխանցումներ չհանդիսացող և առանց սահմանափակումների իրականացվող վճարումները, որոնք ներառում են.
ա) այն վճարումները, որոնք կապված են ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ներմուծման ու արտահանման, ինչպես նաև կարճաժամկետ առևտրային վարկեր ստանալու և տրամադրելու հետ,
բ) այն վճարումները, որոնք կապված են փոփոխությունների դիմաց ստացվող տոկոսների և ինվեստիցիաներից ստացվող զուտ եկամուտների հետ,
գ) ուղղակի ինվեստիցիաների ամորտիզացիային կամ փոխառության մարմանն ուղղված վճարումները,
դ) ռեզիդենտների (ֆիզիկական անձանց և նրանց ընտանիքի անդամների) կողմից արտասահմանում ստեղծված անձնական եկամուտների և ոչ ռեզիդենտների կողմից ՀՀ տարածքում ստեղծված անձնական եկամուտների փոխանցումները:
(խմբ. 11.12.96 N 64)
2. Վճարամիջոցներ
Ընթացիկ հաշվի գործառնությունների իրականացման համար վճարամիջոցներ են հանդիսանում ՀՀ դրամը, արտարժույթը (կանխիկ, անկանխիկ), չեկերը, քարտերը և միջազգային պրակտիկայում ընդունված այլ վճարամիջոցները:
(փոփ. 11.12.96 N 64)
3. Ընթացիկ հաշվի գործառնությունների իրականացումը
3.1. ՀՀ տարածքում արտարժութային գործառնություններն իրականացվում են ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված արժութային դիլերների (գործակալների), ներառյալ բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի միջոցով:
3.2. ՀՀ տարածքում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից ընթացիկ հաշվի գործառնություններն իրականացվում են առանց ծավալային և այլ սահմանափակումների, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3.3. ՀՀ տարածքում արգելվում է արտարժույթը որպես ապրանքների իրացման (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) դիմաց վճարամիջոց օգտագործելը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարվում են ընթացիկ հաշվի գործառնություններ:
3.4. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ արժութային դիլերները, ներառյալ բանկերը, ՀՀ ֆինանսական շուկայում արտարժութային գործառնություններն իրականացնում են իրենց համար նախընտրելի առք ու վաճառքի փոխարժեքով և սահմանաքանակներով (լոտերով): Արժութային դիլերներն արտարժույթի փոխարկման գործառնությունները կարող են իրականացնել` շրջանցելով ՀՀ դրամը:
Փոխանակման կետերը փոխարկման գործառնություններ իրականացնելիս կարող են փոխանակել մեկ արտարժույթը մյուսով` միայն ՀՀ դրամի միջոցով:
3.5. ՀՀ ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները, անկախ կազմակերպական-իրավական կարգավիճակից, կարող են ՀՀ տարածքում արտարժույթի փոխարկման գործառնություններ իրականացնել արժութային դիլերների միջոցով` առանց որևէ սահմանափակման:
(3-րդ կետը փոփ. 11.12.96 N 64)
4. Ընթացիկ հաշվի արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը
4.1. ՀՀ տարածքում գործող ֆոնդային և ապրանքաֆոնդային բորսաները պարտավոր են սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 17.00 ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել վերջինիս կողմից պարբերաբար սահմանվող ձևերով հաշվետվություններ` սակարկությունների ընթացքում արտարժույթի առք ու վաճառքի ծավալների (հավելված N 5, կցվում է), առաջարկի ու պահանջարկի, ձևավորված փոխարժեքների մասին և դրանք հրապարակել ՀՀ մամուլում:
4.2. Համապատասխան արտոնագիր ունեցող բորսաներում գործարքներ իրականացնող արժութային գործակալների արտարժութային գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես արտացոլվում է բորսայի կողմից ներկայացվող հաշվետվության մեջ:
4.3. Բորսաներից դուրս արտարժութային գործարքներ իրականացնող արժութային դիլերները պարտավոր են ամեն օր, մինչև ժամը 17.00-ը, կապի միջոցներով ՀՀ կենտրոնական բանկ հայտնել տեղեկություններ, իսկ շաբաթը մեկ անգամ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով ներկայացնել հաշվետվություն (հավելված N 12, կցվում է)` գործարքների ծավալների ու ձևավորված փոխարժեքների մասին և դրանք հրապարակել ՀՀ մամուլում:
4.4. Արժութային դիլերները (բացի ֆիզիկական անձ դիլերներից) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ սահմանված ձևով ներկայացնում են նաև ամսական հաշվեկշիռը` մինչև հաջորդ ամսվա 10-ը, երկրորդ հաշվեկշիռը և եկամուտների ու ծախսերի մասին հաշվետվությունը մինչև հաջորդ ամսվա 15-ը:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ
1. Բանկերում արտարժութային հաշիվների բացումը
ՀՀ տարածքում գործող բանկերը կարող են ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների սպասարկման նպատակով ցանկացած արտարժույթով նրանց անունով բացել և վարել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ:
2. Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում արտարժութային հաշիվների բացումը
2.1. ՀՀ տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են ՀՀ ոչ ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների սպասարկման նպատակով, ցանկացած արտարժույթով, նրանց անունով բացել և վարել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ:
2.2. ՀՀ տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են ՀՀ ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների սպասարկման նպատակով, ցանկացած արտարժույթով, նրանց անունով բացել և վարել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ, բացի ավանդային հաշիվներից:
3. Օտարերկրյա բանկերում հաշիվների բացումը
ՀՀ ռեզիդենտները, անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից, կարող են օտարերկրյա բանկերում բացել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
1. Կապիտալի շարժի հետ կապված գործառնությունների բնորոշումը
Կապիտալի շարժի հետ կապված գործառնությունները ենթադրում են կապիտալ տրանսֆերտներ, չարտադրված ոչ ֆինանսական ակտիվների (պատենտների, հեղինակային իրավունքի, առևտրային նշանների, լիզինգով և այլ շուկայական պայմանագրերով տրվող իրավունքների) ձեռքբերում կամ վաճառք, ուղղակի և պորտֆելային ներդրումներ, անշարժ գույքի նկատմամբ սեփականության և այլ իրավունքների ձեռքբերման վճարումների փոխանցումներ, երկարաժամկետ ֆինանսական միջոցներով գործառնությունների իրականացում:
Կապիտալ տրանսֆերտները` հիմնական կապիտալի սեփականության իրավունքի փոխանցման, ձեռքբերման կամ վաճառքի հետ կապված տրանսֆերտներն են, ինչպես նաև պարտքի մարման գործառնությունները:
2. ՀՀ ռեզիդենտների կողմից կապիտալի շարժի հետ կապված գործառնությունների իրականացումը
2.1. ՀՀ ռեզիդենտների կողմից կապիտալի շարժի հետ կապված գործառնությունները կարող են իրականացվել առանց սահմանափակումների, եթե ապագայում ՀՀ կենտրոնական բանկի կողմից այլ բան չի նախատեսվի:
ՀՀ կենտրոնական բանկն այս գործառնությունների իրականացման գծով ապագայում նախատեսվող որևէ սահմանափակում մտցնելու իր մտադրության մասին նախապես, որոշում ընդունելուց մեկ ամիս առաջ, տեղեկացնում է ՀՀ զանգվածային լրատվության միջոցներով:
2.2. ՀՀ ռեզիդենտները միջազգային ֆինանսական շուկաներում կարող են իրականացնել գործառնություններ` առանց սահմանափակումների:
3. ՀՀ ռեզիդենտների օգտին արտարժույթով ստացված միջոցների փոխանցումը
Արտաքին առևտրից, ինչպես նաև նվիրատվությունների, բարեգործական վճարների և ոչ ապրանքային բնույթի այլ մուծումների տեսքով ռեզիդենտի օգտին արտարժույթով ստացված միջոցները հասույթ ստանալու պահից 30 բանկային օրվա ընթացքում ենթակա են ռեպատրիցիայի` փոխանցման սպասարկող ՀՀ բանկերում նրանց անունով բացված հաշիվներին:
4. Նախկին արտարժույթի և դրանով արտահայտված արժեթղթերի փոխանցումը, առաքումը, ներմուծումը և արտահանումը
4.1. ՀՀ ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները կարող են առանց որևէ սահմանափակման Հայաստանի Հանրապետություն փոխադրել, առաքել և ներմուծել կանխիկ արտարժույթ և արտարժույթով արտահայտված արժեթղթեր:
4.2. ՀՀ ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթերի առկայության Հայաստանի Հանրապետությունից փոխադրել, առաքել և արտահանել արտարժույթով արտահայտված արժեթղթեր և մինչև 5000 ԱՄՆ-ի կանխիկ դոլար (կամ դրան համարժեք այլ կանխիկ արտարժույթ):
4.3. 4.2 կետում նախատեսված գումարը գերազանցելու դեպքում արտարժույթի գերազանցող մասի արտահանումը թույլատրվում է միայն գերազանցող մասի օրինական ծագումը հաստատող փաստաթղթի (փաստաթղթերի) առկայության դեպքում:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ, ՔԱՐԵՐՈՎ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
4.1. ՀՀ տարածքում գործող բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը թանկարժեք մետաղներով և քարերով կարող են իրականացնել «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված, ինչպես նաև միջազգային բանկային պրակտիկայում ընդունված այլ գործառնություններ:
4.2. ՀՀ տարածքում գործող բանկերը կարող են որպես գրավ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր և այլ արժեքներ, որոնց իրացումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
Արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի որոշումը
5.1. ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է արտարժույթի ամենօրյա առք ու վաճառքի փոխարժեքները նախորդ օրը ֆինանսական շուկայում ձևավորված փոխարժեքների հիման վրա, որոնց միջնակետը (միջին մեծությունը) համարվում է հաշվարկային փոխարժեքը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առք ու վաճառքի փոխարժեքներն օգտագործում է բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի այլ հաճախորդների հետ գործառնությունների իրականացման ընթացքում:
5.2. Հաշվարկային փոխարժեքն օգտագործվում է հաշվապահական հաշվառման նպատակներով և հիմք է հանդիսանում ՀՀ գանձապետարանի բանկային սպասարկման համար:
ՀՀ նախարարությունների և պետական գերատեսչությունների հետ գործառնություններն իրականացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված առք ու վաճառքի փոխարժեքով:
5.3. Արժութային դիլերներն իրենց կողմից կատարվող գործառնությունների համար ինքնուրույն սահմանում են առք ու վաճառքի փոխարժեքներ` ելնելով իրենց տնտեսական շահերից: Հաշվապահական հաշվառման և վիճակագրական նպատակներով արտարժույթի դիլերները կարող են օգտագործել իրենց կողմից կատարված գործառնությունների ընթացքում ձևավորված առք ու վաճառքի փոխարժեքների միջնակետը կամ ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը:
Հաշվապահական հաշվառման և վիճակագրական նպատակներով ընտրված փոխարժեքը ֆինանսական տարվա ընթացքում ենթակա չէ փոփոխման:
5.4. ՀՀ տարածքում գործող արժութային գործակալները պարտադիր սահմանում և հրապարակում են ՀՀ դրամի նկատմամբ արտարժույթների առք ու վաճառքի փոխարժեքները` կրոս-կուրսի կամ իրենց կողմից նախընտրելի փոխարժեքների հիման վրա:
5.5. Մյուս ՀՀ տնտեսավարող սուբյեկտները, բացառությամբ արժութային դիլերների, իրենց գործունեության հետ կապված հաշվարկներն իրականացնելիս հիմք են ընդունում սպասարկող բանկի կամ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:
Այս սուբյեկտների վրա նույնպես տարածվում է սույն գլխի 5.3. կետի երկրորդ պարբերության պահանջը:
5.6. Փոխանակման կետերը հաշվապահական և վիճակագրական նպատակներով օգտագործում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
1. Արժութային դիլերներ
1.1. Արժութային դիլերներ են հանդիսանում բանկերը, ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ կառավարության լիազորված մարմնի կողմից լիցենզավորված դիլերները և ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված արժութային գործառնություններ իրականացնող այլ գործակալները:
1.2. Արժութային դիլերները այն ֆիզիկական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկություններն են, որոնք իրենց անունից և իրենց հաշվին, այլ անձանց անունից և վերջիններիս հաշվին, այլ անձանց անունից և իրենց հաշվին, ինչպես նաև իրենց անունից և այլ անձանց հաշվին իրականացնում են արտարժույթի առք ու վաճառք բորսաներում, միջբանկային շուկայում, ինչպես նաև արտարժութային շուկաներում:
1.3. ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերը սահմանված գործառնություններն իրականացնում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի և սույն կանոնակարգի համաձայն:
1.4. Բացառությամբ բանկերի, ՀՀ կառավարության լիազորված մարմնի կողմից լիցենզավորված (որոնց համար ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի նախատեսվում) և մյուս բոլոր արժութային դիլերները ՀՀ տարածքում արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ կարող են իրականացնել ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա: Բացառությամբ բանկերի, ՀՀ կառավարության լիազորված մարմնի կողմից լիցենզավորված դիլերների, ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված արժութային դիլերները չեն կարող իրականացնել սույն կանոնակարգի 6-րդ գլխով չնախատեսված այլ գործառնություններ:
1.5. ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալուց հետո արժութային դիլերները պարտավոր են պահպանել նորմատիվ պահանջները և ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ` վերջինիս կողմից սահմանված կարգով:
2. Արտարժութային գործառնություններ իրականացնելու լիցենզիայի տրամադրումը
2.1. Արտարժութային գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում,
բ) անձնագիր (ֆիզիկական անձանց համար),
գ) տեղեկանք արժութային դիլերի (փոխանակման կետի ղեկավարի) մասին (կցվում է),
դ) կանոնադրություն (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և չունեցող ձեռնարկությունների համար),
ե) գրանցման վկայական (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և չունեցող ձեռնարկությունների համար),
զ) հաշիվ բանկում,
է) տեղեկանք բանկից (բանկերից) ֆիզիկական անձի ցպահանջ և ժամկետային հաշիվներում սահմանված չափով գումարի առկայության մասին,
ը) կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափի մուծման անդորրագիր (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և չունեցող ձեռնարկությունների համար),
թ) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճեն կամ առնվազն 1 տարով կնքված վարձակալության պայմանագիր,
ժ) հայտարարագիր տեխնիկական բավարար պայմանների (այդ թվում` չհրկիզվող պահարանի, դրամանիշի իսկությունը ստուգող սարքի, հեռախոսի) առկայության մասին:
(2.1 կետը փոփ. 25.10.96 N 38)
2.2. Դիլերային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկությունների կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը սահմանվում է 3 մլն դրամի չափով:
2.3. ՀՀ կենտրոնական բանկը վերոհիշյալ փաստաթղթերը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կայացնում է որոշում` լիցենզիա տալու կամ դիմումը մերժելու մասին:
2.4. ՀՀ կենտրոնական բանկը մերժում է դիմումը, եթե.
ա) կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում բացահայտվել են անարժանահավատ տվյալներ.
բ) դիլերը (կամ ղեկավարը) չի համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին:
Մինչև համապատասխան որոշում կայացնելը ՀՀ կենտրոնական բանկը քննում է դիլերին (ղեկավարին)` նրա մասնագիտական համապատասխանությունը ստուգելու նպատակով:
2.5. Ելնելով արժութային գործակալի իրավասություններից և արժութային քաղաքականության նպատակներից` ՀՀ կենտրոնական բանկը կարող է դիլերին ներկայացնել լրացուցիչ պահանջներ կամ մերժել լիցենզիայի տրամադրումը:
2.6. Լիցենզիա ստանալու դիմումին համաձայնություն տալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը որոշում կայացնելու պահից 1-օրյա ժամկետում դիլերին տալիս է լիցենզիա (ձևը կցվում է):
2.7. Արտարժութային գործառնություններ իրականացնելու լիցենզիան ստանալուց հետո իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող դիլերը եռօրյա ժամկետում դիմում է համապատասխան պետական գրանցման մարմնին` լիցենզիա ստանալու հետ կապված գրանցվելու կամ հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունները գրանցելու համար:
2.8. Արտարժութային գործառնություններ իրականացնելու լիցենզիան ստանալուց հետո ֆիզիկական անձի կարգավիճակ ունեցող դիլերը եռօրյա ժամկետում դիմում է համապատասխան պետական գրանցման մարմնին` որպես անհատ ձեռներեց գրանցվելու համար:
2.9. Արտարժութային գործառնություններ իրականացնելու լիցենզիան ուժի մեջ է մտնում համապատասխան պետական գրանցման մարմնում գրանցում կատարելու կամ գրանցման վկայական (ֆիզիկական անձի համար) ստանալու պահից:
2.10. Արժութային դիլերը պարտավոր է լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին, դրանց կատարման պահից 15-օրյա ժամկետում, ծանուցել ՀՀ կենտրոնական բանկին:
3. Արժութային դիլերների գործունեության կարգավորումը
3.1. Արժութային դիլերները կարող են իրականացնել հետևյալ գործարքները`
ա) արտարժույթի առք ու վաճառքի գործարք,
բ) սփոթ գործարք,
գ) ֆորվարդային գործարք,
դ) ֆյուչերսային գործարք,
ե) սվոփ գործարք,
զ) միջազգային պրակտիկայում ընդունված այլ գործարքներ:
3.2. Արժութային դիլերները արտարժույթի փոխարժեք սահմանելիս, ինչպես նաև փոխարկման գործառնություններ իրականացնելիս առաջնորդվում են սույն կանոնակարգի 1-ին և 5-րդ գլուխներով սահմանված պահանջներով:
3.3. Կենտրոնական բանկը արժութային դիլերների համար կարող է սահմանել արտարժույթի տնօրինման նորմատիվ:
3.4. Արժութային դիլերի դրամարկղի մնացորդը չի կարող պակաս լինել, քան 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարը:
3.5. Ֆիզիկական անձ դիլերի ցպահանջ և ժամկետային բանկային հաշիվներում միջին օրական մնացորդն ամսվա համար չի կարող պակաս լինել 1,5 մլն դրամից (միջին օրական մնացորդը հաշվարկվում է ըստ հավելված N 1-ի, կցվում է):
4. Արժութային դիլերների գործունեության նկատմամբ վերահսկողությունը
4.1. Արտարժութային գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստացած դիլերների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հիման վրա (հավելված N 2, N 3, կցվում են), ինչպես նաև տեղերում կատարվող վերստուգումների միջոցով:
4.2. Արժութային դիլերները վարում են գրանցումների մատյան, որում արտացոլված տվյալների հիման վրա լրացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից պահանջվող հաշվետվությունները` իրականացվող գործառնություններից յուրաքանչյուրի գծով:
4.3. Արժութային դիլերները կենտրոնական բանկ ներկայացնում են հաշվետվություններ սույն կանոնակարգի 1-ին գլխի 4-րդ կետում սահմանված կարգով:
4.4. Արժութային դիլերները պարտավոր են պահանջել իրենց կողմից սպասարկվող հաճախորդներից այնպիսի ծավալի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվետվությունների ձևերը լրացնելու համար:
5. Արտարժութային գործառնություններ իրականացնելիս լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերը
5.1. ՀՀ կենտրոնական բանկն արտարժութային գործառնություններ իրականացնելու լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչել, եթե`
ա) մեկ տարվա ընթացքում դիլերի կողմից իրականացվել են 1 միլիոն դրամից պակաս գործառնություններ: Տվյալ դեպքում նկատի է առնվում այն շրջանառությունը, որը հավասար է արտարժույթի առք ու վաճառքի ծավալների հանրագումարին,
բ) կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում բացահայտվել են անարժանահավատ և կեղծ տվյալներ,
գ) պարբերաբար ուշացվել կամ կենտրոնական բանկ չեն ներկայացվել հաշվետվություններ,
դ) հիմնադիր փաստաթղթերում կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնք չեն համապատասխանում լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջներին,
ե) սույն կանոնակարգով և ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված գործառնությունների իրականացման դեպքում լիցենզիան կարող է անվավեր ճանաչվել:
Գ Լ ՈՒ Խ 7
ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
1. Արտարժույթի փոխանակման կետերը
1.1. Արտարժույթի փոխանակման կետն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկություն է կամ ֆիզիկական անձ, որը կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի վրա կարող է իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ:
1.2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտարժույթի փոխանակման կետերը ստեղծվում և գործում են միջազգային տրանսպորտային, աուդիտորական ձեռնարկությունների, ինչպես նաև առևտրային կենտրոնների տարածքում, մարդաշատ վայրերում:
1.3. Փոխանակման կետերը գործում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացված լիցենզիայի հիման վրա և չեն կարող զբաղվել այլ գործունեությամբ:
2. Փոխանակման կետին լիցենզիայի տրամադրումը
2.1. ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալու համար ներկայացվում են սույն կանոնակարգի 6-րդ գլխի 2.1 կետում նշված փաստաթղթերը:
2.2. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող փոխանակման կետերի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը սահմանվում է 2 մլն դրամի չափով:
2.3. ՀՀ կենտրոնական բանկը վերոհիշյալ փաստաթղթերը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կայացնում է որոշում` լիցենզիա տալու կամ դիմումը մերժելու մասին:
2.4. ՀՀ կենտրոնական բանկը մերժում է դիմումը, եթե.
ա) կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում բացահայտվել են անարժանահավատ տվյալներ.
բ) լիցենզիա ստացած անձը (կամ փոխանակման կետի ղեկավարը) չի համապատասխանում կենտրոնական բանկի կողմից սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին:
Մինչև համապատասխան որոշում կայացնելը ՀՀ կենտրոնական բանկը քննում է լիցենզիա ստացած անձին` փոխանակման կետի ղեկավարին նրա մասնագիտական համապատասխանությունը ստուգելու նպատակով:
2.5. Ելնելով արժութային դիլերի (գործակալի) իրավասություններից և արժութային քաղաքականության նպատակներից` ՀՀ կենտրոնական բանկը կարող է լիցենզավորմանը ներկայացնել լրացուցիչ պահանջներ կամ միակողմանիորեն մերժել լիցենզիայի տրամադրումը:
2.6. Լիցենզիա ստանալու դիմումին համաձայնություն տալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը որոշում կայացնելու պահից մեկօրյա ժամկետում դիմողին տալիս է լիցենզիա (ձևը կցվում է):
2.7. Փոխանակման կետի լիցենզիան ստանալուց հետո իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկությունները եռօրյա ժամկետում դիմում են համապատասխան պետական գրանցման մարմին` լիցենզիա ստանալու նպատակով գրանցվելու համար:
2.8. Փոխանակման կետի լիցենզիա ստացած ֆիզիկական անձը, լիցենզիան ստանալուց հետո եռօրյա ժամկետում, դիմում է համապատասխան պետական գրանցման մարմին` որպես անհատ ձեռներեց գրանցվելու համար:
2.9. Փոխանակման կետի լիցենզիան ուժի մեջ է մտնում համապատասխան պետական գրանցման մարմնում` գրանցում կատարելու կամ գրանցման վկայական (ֆիզիկական անձի համար) ստանալու պահից:
2.10. Փոխանակման կետը պարտավոր է լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին ծանուցել կենտրոնական բանկին` դրանց կատարման պահից 15-օրյա ժամկետում:
2.11. Արտարժույթի փոխանակման կետերը արտարժույթի փոխարժեք սահմանելիս ինչպես նաև փոխարկման գործառնություններ իրականացնելիս առաջնորդվում են սույն կանոնակարգի 1-ին և 5-րդ գլուխներով սահմանված պահանջներով:
2.12. Ֆիզիկական անձ հանդիսացող փոխանակման կետի ցպահանջ և ժամկետային բանկային հաշիվներում միջին օրական մնացորդը տասնօրյակում չի կարող պակաս լինել 1,0 մլն դրամից (միջին օրական մնացորդը հաշվարկվում է ըստ հավելված N 1-ի):
2.13. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և չունեցող փոխանակման կետերի դրամարկղի մնացորդը չի կարող պակաս լինել, քան 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարը:
2.14. Փոխանակման կետերն ինքնուրույն սահմանում են ՀՀ դրամի դիմաց ամենօրյա առք ու վաճառքի փոխարժեքները` ելնելով իրենց տնտեսական շահերից:
2.15. Փոխանակման կետերը փոխարկման գործառնություններ իրականացնելիս կարող են փոխանակել մեկ արտարժույթը մյուսով` միայն ՀՀ դրամի միջոցով:
2.16. Փոխանակման կետը կատարված գործառնությունների մասին շաբաթը մեկ անգամ ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվետվություն (հավելված N 1, կցվում է):
(8-րդ գլուխը տես 25.10.96 N 38)
Հաստատված է |
Հավելված N 1 |
ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՄԻՋՆԱԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԸ
ՀՀ ֆինանսական շուկայում արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքի միջնակետը հաշվարկվում է յուրաքանչյուր արժութային դիլերի գծով` հետևյալ բանաձևով.
M = ( ∑ Vb*Rb + ∑ Vs*Rs) / ( ∑Vb + ∑Vs) որտեղ`
M - արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքի միջնակետն է.
Vb - արտարժույթի առքի ծավալն է.
Vs - արտարժույթի վաճառքի ծավալն է.
Rb - արտարժույթի առքի փոխարժեքն է.
Rs - արտարժույթի վաճառքի փոխարժեքն է.
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ֆիզիկական անձ դիլերի բանկային հաշվում առկա միջին օրական մնացորդն տարվա համար պետք է լինի 1,5 մլն դրամից ոչ պակաս:
Փոխանակման կետի բանկային հաշվում առկա միջին օրական մնացորդը տասնօրյակում պետք է լինի 1,0 մլն դրամից ոչ պակաս:
Այս դեպքերում միջին օրական մնացորդը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Bd = ∑ Bj / n որտեղ`
Bd - միջին օրական մնացորդն է բանկային հաշվում.
Bj - յուրաքանչյուր օրվա փաստացի մնացորդը.
n - օրերի թիվը:
Օրվա ընթացքում իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են արժութային դիլերների և փոխանակման կետերի գրանցման մատյաններում (օրինակներ 1,2 կցվում են):
Հաստատված է |
Հավելված N 2 |
Ձև թիվ 1-տ
(շաբաթական)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
(գրասենյակի անվանումը կամ գործակալի հասցեն և համարը)
Արտարժութային գործառնությունների վերաբերյալ
_______ _________________199___թ. |
Շաբաթվա |
Գործարքի |
Փոխարկվող |
Գնման |
Գնման |
Վաճառքի |
Վաճառքի |
Ընդամենը |
Գրասենյակի ղեկավար կամ գործակալ __________ Կ.Տ. Կատարող __________ հեռ.______ (անուն, ազգանուն) |
Հաստատված է |
Հավելված N 3 |
Ձև թիվ 2-տ
(օրական)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
(գրասենյակի անվանումը կամ գործակալի հասցեն և համարը)
Արտարժութային գործառնությունների վերաբերյալ
_______ _________________199___թ. |
N |
Գործարքի |
Վայրը |
Փոխարկվող |
Գնման |
Գնման |
Վաճառքի |
Վաճառքի |
Միջին |
1 |
|
|
|
| ||||
2 |
|
|
|
|
|
|
| |
3 |
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
Գրասենյակի ղեկավար կամ գործակալ __________ Կ.Տ. Կատարող __________ հեռ.______ (անուն, ազգանուն) |
Հաստատված է |
Հավելված N 4 |
Ձև թիվ 3-տ
(շաբաթական)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
(փոխանակման կետի հասցեն և համարը)
Արտարժութային գործառնությունների վերաբերյալ
_______ _________________199___թ. |
Շաբաթվա |
Արտարժույթի |
Գնման |
Գնման |
Վաճառքի |
Վաճառքի |
Ընդամենը` ըստ արտարժույթների |
|||||
Փոխանակման կետի ղեկավար ___________ Կ.Տ. Կատարող __________ հեռ.______ (անուն, ազգանուն) |
Հաստատված է |
Հավելված N 5 |
Ձև թիվ 4-տ
(օրական)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
(բորսայի անվանումը)
Արտարժութային գործառնությունների վերաբերյալ
_______ _________________199___թ. |
Բորսային |
Գործերի |
Փոխարկվող |
Վաճա- |
Լոտերի |
1 |
Փոխ- |
Ընդհա- |
Գնոր- | |
1 | |||||||||
2 | |||||||||
3 | |||||||||
4 |
Բորսայի նախագահ ______________________ Կ.Տ. Գլխավոր հաշվապահ______________________ |
Հաստատված է |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
_____ _____________ 199 ___ թվականի
N _________________ որոշում |
ԼԻՑԵՆԶԻԱ N _______
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ |
Հաստատված է |
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
__________________ 199 ___ թվականի |
ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ԼԻՑԵՆԶԻԱ N _______
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ |
Հաստատված է |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԴԻԼԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
_________________ 199 ___ թվականի |
ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ԼԻՑԵՆԶԻԱ N ______
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
Արժութային դիլերների գրանցումների մատյանը նպատակ ունի ապահովել ՀՀ կենտրոնական բանկի մշակած իրավական դաշտին համապատասխան գործունեության իրականացումը և կիրառվելու է վիճակագրական նպատակներով: Այս փաստաթղթում գրանցված տվյալները կօգնեն արժութային դիլերներին կալանավորել իրենց գործունեությունը և կծառայի իրենց իսկ շահերին` նպաստելով մրցակցության ապահովմանը:
Արժութային դիլերների գրանցումների մատյանում (օրինակ 1, կցվում է) մնացորդը օրվա սկզբում և վերջում ներառում է ինչպես դրամարկղի մնացորդը, այնպես էլ բանկում ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա մնացորդների հանրագումարը:
«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են գործարքների տեսակները:
Բացառությամբ «սփոթ» գործարքի, մյուս բոլոր գործարքների վերաբերյալ նշվում է ժամկետայնությունը (օր. մարումը 1 ամսից):
«Գրանցման ժամը» սյունակում լրացվում է գործարքի գրանցման պահը:
«Վայրը» սյունակում լրացվում են գործարքների իրականացման վայրը (բորսա, միջբանկային շուկա, գրասենյակի կամ գործակալի գտնվելու վայրը)
«Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակում լրացվում են համապատասխան փոխարկվող արժույթների ISO-ի կոդերը (օրինակ ԱՄՆ-ի դոլար USD, հայկական դրամ AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ GBP և այլն):
Յուրաքանչյուր գործարքի գրանցումը կատարվում է ելնելով գործարքի նպատակից, եթե իրականացվում է արտարժույթի գնման գործարք, ապա «Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակի 1-ին տողում լրացվում է այդ արտարժույթի քանակը, նրա գնման փոխարժեքը և ծավալը դրամով, եթե իրականացվում է արտարժույթի վաճառքի գործարք, ապա «Արտարժույթի տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակի 2-րդ տողում լրացվում է վաճառվող արտարժույթի քանակը, նրա վաճառքի փոխարժեքը և ծավալը` դրամով: Համաձայն «Արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգի, ՀՀ տարածքում գործող արժութային դիլերները պարտադիր սահմանում և հրապարակում են ՀՀ դրամի նկատմամբ արտարժույթների փոխարժեքները` կրոս-կուրսի կամ իրենց կողմից նախընտրելի փոխարժեքների հիման վրա: Այսպես, լրացված օրինակում 100 ԱՄՆ-ի դոլար է գնվել գերմանական մարկով: ԱՄՆ-ի դոլարի գնման փոխարժեքը 420 դրամ է: Գնվող արտարժույթի համարժեքը դրամով կազմում է 42000 դրամ:
Եթե գործարքն իրականացվում է դիլերների միջև, այդ թվում միջբանկային շուկայում կամ բորսայում, ապա «Արտարժույթների տեսակները» սյունակի 1-ին կամ 2-րդ տողում, ելնելով գործարքի նպատակից, ցույց է տրվում գնված կամ վաճառված արտարժույթը: Այս դեպքում, գործարքին մասնակցող մյուս կողմը (բանկը, դիլերը) իր գրանցումների մատյանում նշում է այդ գործարքի հակադարձը: Այսպես, մեր օրինակում, երբ ԱՄՆ դոլար է գնվել գերմանական մարկով, ԱՄՆ դոլարի գնման գործարքը գրանցվում է վերոհիշյալ սյունակի 1-ին տողում, իսկ երբ մարկ է վաճառվել ֆրանսիական ֆրանկով, այդ դեպքում գերմանական մարկի վաճառքի գործարքը գրանցվում է 2-րդ տողում: Այս գործարքների մյուս մասնակիցներն իրենց գրանցման մատյաններում առաջին դեպքում նշում են` գերմանական մարկի վաճառքի, իսկ երկրորդ դեպքում` ֆրանսիական ֆրանկի գնման գործարքը:
«Ընդամենը ըստ արտարժույթի տեսակների» տողում «Արտարժույթների տեսակները» սյունակում կատարվում է օրվա ընթացքում կատարված բոլոր տիպի գործարքների խմբավորումը` ըստ արտարժույթի տեսակների: Այս տողում «Փոխարժեքը դրամով» սյունակում լրացվում է տվյալ արտարժույթի գծով գնման կամ վաճառքի միջին փոխարժեքը, որը հաշվարկվում է «Արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգի հավելված 1-ում բերված բանաձևով:
Օրինակ 1
20 օգոստոսի 1996 թ.
Արժույթի անվանումը |
AMD |
USD |
RUR |
DEM |
FRF |
||
Մնացորդը օրվա սկզբում |
500000 |
1500 |
2000000 |
- |
- |
||
Մնացորդը օրվա վերջում |
92000 |
2500 |
1500000 |
100 |
- |
N |
Գործարքի |
Գործարքի |
Գրանց- |
Վայրը |
Արտար- |
Փոխար- |
Գնման կամ | |
|
|
|
|
|
|
|
Արտար- |
դրամով |
1. | Սպորտ | 9.15 | Միջբանկ շուկա |
1 USD | 420 | 100 | 42000 | |
2 DEM | ||||||||
Բորսա | 1 FRF | |||||||
2. | Ֆորվարդ | Մարումը 1 | 9.35 | 2 DEM | 290 | 12000 | 3480000 | |
3. | Ֆյուչերս | Մարումը 3 | 12.35 | Միջբանկ շուկա |
1 USD 2 AMD |
420 | 10000 | 4200000 |
4. | ||||||||
1 USD | 420* | 100 | 42000 | |||||
2 DEM | ||||||||
Ընդամենը | 1 FRF | |||||||
ըստ | 2 DEM | 290* | 12000 | 3480000 | ||||
արտաժույթի | 1 USD | 420* | 10000 | 4200000 | ||||
տեսակների | 2 AMD |
________________
* Լրացվում է տվյալ արտարժույթների միջին փոխարժեքը:
Փոխանակման կետերի գրանցումների մատյանը նպատակ ունի ապահովել ՀՀ կենտրոնական բանկի մշակած իրավական դաշտին համապատասխան գործունեության իրականացումը և կիրառվելու է վիճակագրական նպատակներով: Այս փաստաթղթում գրանցված տվյալները կօգնեն արժութային դիլերներին կանոնավորել իրենց գործունեությունը և կծառայի իրենց շահերին` նպաստելով մրցակցության ապահովմանը:
Փոխանակման կետերի գրանցումների մատյանում (օրինակ 2, կցվում է) մնացորդը օրվա սկզբում և վերջում ներառում է ինչպես դրամարկղի մնացորդը, այնպես էլ բանկում ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա մնացորդների հանրագումարը:
«Արտարժույթի տեսակը» սյունակում լրացվում են գնվող կամ վաճառվող արժույթների ISO-ի կոդերը (օրինակ` ԱՄՆ-ի դոլար` USD, հայկական դրամ AMD, անգլիական ստեռլինգ` GBP` և այլն):
Փոխանակման կետերն արտարժույթի փոխարժեքը սահմանելիս, ինչպես նաև փոխանակման գործառնություններ իրականացնելիս առաջնորդվում են «Արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգի 1-ին և 5-րդ գլուխներով սահմանված պահանջներով:
«Գնման փոխարժեքը» սյունակում նշվում է փոխանակման կետի կողմից ՀՀ դրամի դիմաց սահմանված գնման փոխարժեքը:
«Գնման ծավալը արտարժույթով» սյունակում նշվում է գնված արտարժույթի քանակը, իսկ «Գնման ծավալը դրամով» սյունակում նշվում է գնված արտարժույթի համարժեքը դրամով հաշվարկված գնման փոխարժեքով:
«Վաճառքի փոխարժեքը» սյունակում նշվում է փոխանակման կետի կողմից ՀՀ դրամի դիմաց սահմանված վաճառքի փոխարժեքը:
«Վաճառքի ծավալը արտարժույթով» սյունակում նշվում է վաճառված արտարժույթի քանակը, իսկ «Վաճառքի ծավալը դրամով» սյունակում նշվում է վաճառված արտարժույթի համարժեքը դրամով, հաշվարկված վաճառքի փոխարժեքով:
«Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների» տողում «Գնման փոխարժեքը դրամով» և «Վաճառքի փոխարժեքը դրամով» սյունակներում լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը, որը հաշվարկվում է «Արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգի հավելված 1-ում բերված բանաձևով:
Օրինակ 2
20 օգոստոսի 1996 թ.
Արժույթի անվանումը |
AMD |
USD |
RUR |
DEM |
FRF |
|
Մնացորդը օրվա սկզբում |
500000 |
1500 |
2000000 |
- |
- |
|
Մնացորդը օրվա վերջում |
92000 |
2500 |
1500000 |
100 |
- |
ԳՆՄԱՆ |
ՎԱՃԱՌՔԻ | ||||||
|
|
ԾԱՎԱԼ |
ԾԱՎԱԼ | ||||
N |
Արտարժույթի տեսակը |
Փոխար- |
Արտար- |
Դրամով |
Փոխար- |
Արտար- |
Դրամով |
1. |
USD |
420 |
1000 |
420000 |
|
|
|
2. |
RUR |
|
|
|
80 |
500000 |
40000 |
3. |
DEM |
280 |
100 |
28000 |
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը ըստ |
|
|
|
|
|
|
|
USD |
420* |
1000 |
420000 |
|
|
|
|
RUR |
|
|
|
80* |
500000 |
40000 |
|
DEM |
280* |
100 |
28000 |
_____________________
* Լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը
Հաստատված է |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐԻ (ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՂԵԿԱՎԱՐԻ) ՄԱՍԻՆ