Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 148
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.06.2000
Վավերացման ամսաթից
12.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հունիսի 2000 թվականի

թիվ 148

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» 2000 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1 ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի թիվ 107 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» 2000 թվականի թիվ 1 պարբերականում ավելացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության Պետական (Գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման հիմնական պայմանները» և «Հայաստանի Հանրապետության Պետական (Գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: