Գլխավոր տեղեկություն
Համար
N 249-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2003 թվականի N 249-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 379-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) Ա. Ավետիսյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ա. Մանասերյանին (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. մայիսի 30

Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան