ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2003 թվականի N 80-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա. Մովսիսյան |
- ՀՀ էներգետիկայի նախարար (խորհրդի նախագահ) |
Ա. Գալստյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Կ. Սարգսյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Ա. Սիմոնյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Մ. Միքայելյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Բ. Գյուլումյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ |
Ռ. Մկրտչյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարության վարկային, դրամաշնորհային ծրագրերի իրականացման և կապիտալ ծախսերի համակարգման բաժնի պետ |
Մ. Հակոբյան |
- «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Ռ. Հովհաննիսյան |
- «Էներգաինվեստ» ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն |
Ս. Երիցյան |
- «Հրազդան-5» ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն |
Ս. Աբրահամյան |
- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն»: |
|
Ա. Մարգարյան |
2003 թ. մարտի 3 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|