«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2005 թվականի N 445-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է սույն ենթակետում նշված (1) և (2) բանաձևերով` բացառությամբ սույն կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքի`
ԲՎ = ՄՊԾ x (ԳԻ x ԴՏ /100) (1), | երբ (ԳԻ x ԴՏ/100) > ԴՀ |
ԲՎ = ՄՊԾ x ԴՀ (2), | երբ (ԳԻ x ԴՏ /100) ≤ ԴՀ |
հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների իրացում չի կատարվել,
իրացվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ դրա օգտագործման արդյունքում ստացված արտադրանքը կամ այն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար,
բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացված` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերության համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման ժամանակ,
որտեղ`
ԲՎ -ն | պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարն է` հաշվետու ժամանակաշրջանի համար, |
ՄՊԾ -ն | հաշվետու ժամանակաշրջանում պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալն է, |
ԳԻ - ն | հաշվետու ժամանակաշրջանում պինդ օգտակար հանածոյի իրացման փաստացի գինն է (առանց ավելացված արժեքի հարկի), |
ԴՏ - ն | պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարի դրույքաչափն է տոկոսով` համաձայն սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի «II. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը» բաժնի 3, 4, 5, 6, 7, 8 և 9-րդ կետերի, |
ԴՀ - ն | պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարի դրույքաչափն է դրամով` համաձայն սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի «IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը» բաժնի 1-ին, 2 , 3, 4 և 5-րդ կետերի». |
բ) որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր բաժնով.
«IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը
Սույն բաժնով սահմանված հաստատագրված դրույքաչափերը կիրառվում են պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:
1. Վառելիքաէներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`
Օգտակար հանածոյի անվանումը |
Դրույքաչափը (դրամ) |
Ածուխ |
400 |
Տորֆ |
200 |
Այրվող թերթաքար |
150 |
2. Երեսապատման քարերի, շինարարական քարերի, լցանյութի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
Օգտակար հանածոյի անվանումը
|
Մարված պաշարից երեսապատման քարի, շինաքարի ելքը, % *
|
Դրույքաչափը | ||
երեսապատ- |
շինա- |
լցանյութը և բալաստային հումքը | ||
Անդեզիտաբազալտ, անդեզիտ, բազալտ, հիալոբազալտ, դոլերիտային բազալտ, լիպարիտ և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 30 |
250 |
100 |
30 |
30-ից մինչև 40 |
300 |
130 | ||
40-ից մինչև 50 |
350 |
160 | ||
50-ից ավելի |
400 |
200 | ||
Գաբբրոներ, գրանիտներ, տուֆաավազաքարեր, մոնցոնիտներ, գրանոդիորիտներ, գրանոսիենիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 30 |
700 |
- |
40 |
30-ից մինչև 40 |
1000 |
- | ||
40-ից մինչև 50 |
1300 |
- | ||
50-ից ավելի |
1500 |
- | ||
Կոնգլոմերատներ, կոնգլոբրեկչիաներ և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 20 |
800 |
- |
- |
20-ից մինչև 30 |
1000 |
- | ||
30-ից մինչև 40 |
1200 |
- | ||
40-ից ավելի |
1400 |
- | ||
Մարմարներ, մարմարացված կրաքարեր, դիաբազային պորֆիրիտներ, դիաբազներ, պորֆիրիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 20 |
600 |
- |
300 |
20-ից մինչև 30 |
800 |
- | ||
30-ից մինչև 40 |
1000 |
- | ||
40-ից ավելի |
1200 |
- | ||
Տուֆեր, կրաքար և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 30 |
200 |
70 |
20 |
30-ից մինչև 40 |
250 |
100 | ||
40-ից մինչև 50 |
300 |
130 | ||
50-ից ավելի |
350 |
150 | ||
Ֆելզիտային տուֆեր, տրավերտիններ, տուֆաբրեկչիաներ, չհղկվող տուֆաավազաքարեր և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 30 |
450 |
150 |
20 |
30-ից մինչև 40 |
500 |
200 | ||
40-ից մինչև 50 |
550 |
250 | ||
50-ից ավելի |
600 |
300 | ||
Հրաբխային խարամ և նմանատիպ այլ տարատեսակներ |
|
- |
- |
30 |
Պեմզաներ, պեռլիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ |
|
- |
- |
35 |
Ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդներ և նմանատիպ այլ տարատեսակներ |
|
- |
- |
35 |
* Սույն կետում ելքի ցուցանիշը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված պաշարների համար սահմանված օգտակար ելքի չափն է:
3. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
Օգտակար հանածոյի անվանումը |
Դրույքաչափը (դրամ) |
Ցեմենտի հումք՝ կավեր, կրաքարեր, տրավերտիններ |
80 |
Կրաքար՝ կիր ստանալու համար |
25 |
Կավեր |
20 |
Գիպսատար կավեր |
200 |
Բնական հանքային ներկեր |
1000 |
4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
Օգտակար հանածոյի անվանումը |
Դրույքաչափը |
Վանակատ (օբսիդիան) |
5 |
Օնիքսանման մարմար |
30 |
Լիստվենիտ |
500 |
5. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`
|
». |
գ) որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի 2-րդ բաժնի վերնագրում «Օգտակար հանածոների արդյունահանված պաշարների» բառերը փոխարինել «Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|