ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2011 թվականի N 159-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական միության հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի ղեկավարության և մի շարք հանձնակատարների, ինչպես նաև Բելգիայի Թագավորության վարչապետի և խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպելու և բանակցություններ վարելու նպատակով 2011 թվականի մարտի 15-17-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ադոնցին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները, փոխադրամիջոցների վարձակալությունը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Խուդոյանինը, Ա. Զատիկյանինը, Է. Աղախանյանինը և Խ. Ադումյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Կ. Ղազինյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Ա. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Տ. Դավթյանինը, Ա. Աշոտյանինը, Վ. Արամյանինը, Ա. Ղարիբյանինը, Վ. Սիմոնյանինը, Ա. Մայսուրյանինը, Վ. Ազոյանինը և Մ. Բաբայանինը, Ա. Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը և Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(3-րդ կետը լրաց., փոփ. 15.03.11 N 194-Ա, 21.03.11 N 209-Ա)
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների՝ Բրյուսել գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
1) ընդունել ի գիտություն, որ Ա. Հովհաննիսյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(4-րդ կետը լրաց. 15.03.11 N 194-Ա)
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2011 թվականի մարտի 15-ին Երևան-Բրյուսել, իսկ 2011 թվականի մարտի 17-ին՝ Բրյուսել-Երևան երթուղով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. մարտի 4-ի N 159-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-17-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ |
Դ. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար |
Տ. Դավթյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ա. Ղարիբյան |
- ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական |
Կ. Ղազինյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Վ. Արամյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Հ. Թաշչյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Վ. Ասոյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության |
Ա. Անանյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Վ. Սիմոնյան |
- Եվրոպական միությունում ՀՀ առևտրական |
Ա. Մայսուրյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի |
Վ. Ազոյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
Մ. Բաբայան |
- ՀՀ առողջապահության նախարարության պետական |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության |
Ա. Զատիկյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության |
Է. Աղախանյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության |
Խ. Ադումյան |
- թարգմանիչ |
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի օպերատոր |
Հ. Բաբայան |
- ՀՀ վարչապետի լուսանկարիչ |
Ա. Խուդոյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու |
Ա. Հովհաննիսյան | - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրապարակում» հեռուստածրագրի օպերատոր |
Ա. Խուդոյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու, «Հրապարակում» հեռուստածրագրի ղեկավար» |
Ա. Հովհաննիսյան | - Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրապարակում» հեռուստածրագրի օպերատոր |
Ա. Հերիքյան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի |
Տ. Բաբայան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի |
Մ. Սարգսյան |
- «Հ2» հեռուստաընկերության լրագրող |
Լ. Հակոբյան |
- «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող |
Մ. Քեշիշյան |
- «Շանթ» հեռուստաընկերության լրագրող |
Հ. Զորյան |
- «Արմենպրես» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Գ. Ավետիսյան |
- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող |
Հ. Ղազարյան |
- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատոր |
(Հավելվածը լրաց., փոփ. 15.03.11 N 194-Ա, 21.03.11 N 209-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |