ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2011 թվականի N 1438-Ն
ՁՎԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան, ինչպես նաև մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի նոյեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1438-Ն որոշման |
ՁՎԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ արտադրատեսակների վրա`
1) 0407 00 – կճեպով հավի ձվեր, թարմ կամ պաղեցված (այսուհետ` ձվեր).
2) 0408 – հավի ձվեր առանց կճեպի և ձվի դեղնուցներ, թարմ, չորացված, սառեցված կամ շաքարի ավելացումով կամ առանց շաքարի կամ այլ քաղցրացուցիչ նյութերի ավելացման (այսուհետ` ձվամթերք)` բացառությամբ պահածոյացվածի և եփածի:
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են կանոնակարգի 1-ին կետով սահմանված ձվի տեսակների և ձվամթերքի անվտանգությանը, դրանց արտադրությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը, իրացմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով նույնականացման և համապատասխանության հավաստման ընթացակարգերը:
3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող ձվերը և ձվամթերքը ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:
4. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններում արտադրվող անձնական կամ ընտանեկան օգտագործման համար նախատեսված, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում իրացվող ձվերի վրա:
II. ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
5. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործվում են հետևյալ տերմինները և սահմանումները`
1) ձվեր` կճեպով ձվեր, չջարդած, հում, որոնք պիտանի են մարդու կողմից անմիջական սպառման և ձվամթերքի կամ այլ սննդամթերքի արտադրությունում օգտագործման համար.
2) թարմ ձվեր` տեսակավորումից առաջ և հետո չլվացված կամ չոր եղանակով չմաքրված ձվեր, որոնք չեն ենթարկվել վերամշակման կամ չեն պաղեցվել արտադրող կազմակերպության այն տարածքներում, որոնցում օդի ջերմաստիճանը չի գերազանցում 50 C ցուցանիշը և որոնք հավաքվում են ամեն օր.
3) «Էքստրա» տեսակի (դիետիկ) ձվեր` ձվեր, որոնց պահման ժամկետը 50 C -ից մինչև 200 C ջերմաստիճանում չի գերազանցում 7 օր.
4) I տեսակի (սեղանի) ձվեր` ձվեր, որոնց պահպանման ժամկետը 00 - 200 C ջերմաստիճանում կազմում է 8-25 օր և ձվեր, որոնք պահվել են արտադրող կազմակերպությունում արդյունաբերական սառնարանների պայմաններում մինուս 2-ից մինչև 00 C ջերմաստիճանում` 90 օրվանից ոչ ավելի.
5) պաղեցված ձվեր` 00 C-ից մինչև 50 C ջերմաստիճանային պայմաններ ունեցող սենյակներում պաղեցված ձվեր.
6) աղտոտված կճեպով ձվեր` ձվեր, որոնց կճեպի ընդհանուր մակերեսի 1/8-ից ոչ ավելին ունի մակերևութային աղտոտվածություն կամ ընդհանուր առմամբ` 1/16-ից ոչ ավելին ունի մի քանի մակերեսային աղտոտվածություն: Երկու դեպքում աղտոտվածությունը չպետք է պարունակի արյունային ներխառնուկներ, իսկ ձվի պարունակությունը պետք է լինի մաքուր.
7) լվացված ձվեր` ձվեր, որոնք մշակվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով թույլատրված հատուկ լվացող և ախտահանիչ միջոցներով` անասնաբուժասանիտարական և սանիտարահիգիենիկ կանոններին ու նորմերին համապատասխան.
8) աղտոտված ձվեր` ձվեր, որոնք պարունակում են քիմիական, կենսաբանական, հանքային կամ օրգանական ծագման աղտոտիչներ.
9) ճաքած ձվեր` վնասված կճեպով և ամբողջական ենթակճեպային թաղանթով ձվեր.
10) ջարդված ձվեր` ձվեր, որոնք ունեն կճեպի վնասվածքներ և ենթակճեպային թաղանթի պատռվածքներ.
11) ձվի դեղնուց` ջարդված ձվերի պարունակությունից դեղնուցի անջատման ժամանակ ստացված միասեռ ձվամթերք.
12) ձվի սպիտակուց` ջարդված ձվերի պարունակությունից սպիտակուցի անջատման ժամանակ ստացված միասեռ ձվամթերք.
13) ամբողջական ձվեր առանց կճեպի (մելանժ)` ջարդված կճեպով ձվերի ամբողջ պարունակությունից ստացված միասեռ մթերք.
14) հեղուկ ձվամթերք` ջարդումից և կճեպի անջատումից հետո ստացված, դեղնուց ու սպիտակուց պարունակող միասեռ ձվամթերք.
15) սառեցված ձվամթերք` հեղուկ ձվամթերքի սառեցման եղանակով (ներառյալ խորը սառեցում) և սառեցված վիճակում պահպանվող ձվամթերք.
16) չոր ձվամթերք` ձվամթերք, որը պատրաստվում է հեղուկ ձվամթերքի չորացման եղանակով` մինչև փոշիանման կամ գրանուլացված մթերքի ստացումը.
17) ձվամթերքի պաստերիզացում` ձվամթերքի ջերմային մշակման տեխնոլոգիական գործընթաց, որն ապահովում է մշակվող մթերքում ախտածին մանրէների բջիջների ոչնչացումը ոչ պակաս, քան 99 տոկոսով.
18) սեպարացում (տարանջատում)` ձվի պարունակության բաժանումը սպիտակուցի և դեղնուցի.
19) համասեռում` յուղային գնդիկների չափսերի փոքրացման և ձվային զանգվածի մածուցիկության նվազեցման նպատակով ձվի պարունակության հավասարաչափ խառնման գործընթաց` մեխանիկական ազդեցության օգնությամբ և բարձր ճնշման պայմաններում.
20) զտում` ձվամթերքից կողմնակի խառնուկների հեռացման գործընթաց.
21) ձվերի խմբաքանակ` տվյալ տնտեսությունում միևնույն պայմաններում պահվող, կերակրվող և միևնույն բուժիչ կամ կանխարգելիչ միջոցների ենթարկված հավերից ստացված միևնույն պիտանիության, կամ փաթեթավորման ժամկետով, տեսակավորման ժամանակ` միևնույն քաշի, տեսակի, որակի ձվեր, որոնք բեռնվում են միևնույն փոխադրամիջոցի մեջ, ուղեկցվում են մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով և միաժամանակ ենթարկվում են լաբորատոր հսկողության:
6. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հապավումները`
1) ՄԱՖԱՄ` մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ.
2) ԱՑԽՄ` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ.
3) ԳԱՄ` գաղութ առաջացնող միավորներ:
III. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
7. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և իրացվող ձվերը կամ ձվամթերքը պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և ուղեկցվեն դրանց անվտանգությունը և հետագծելիությունը հիմնավորող փաստաթղթերով (անասնաբուժական և (կամ) համապատասխանության սերտիֆիկատ, անասնաբուժական տեղեկանք, ապրանքաուղեկից փաստաթղթեր): Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող ձվերի համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը մատուցվում է սպառողներին մակնշման և անվտանգությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման միջոցով:
8. Չեն թույլատրվում իրացման այն ձվերը և ձվամթերքը, որոնք`
1) չեն համապատասխանում սույն տեխնիկական կանոնակարգի V գլխում սահմանված պահանջներին.
2) չեն ուղեկցվում անվտանգությունը և ծագումը հավաստող փաստաթղթերով.
3) ունեն լրացած կամ անհայտ պիտանիության ժամկետներ.
4) չունեն մականշվածք արտադրանքի յուրաքանչյուր միավորի (չփաթեթավորված ձվի համար) վրա կամ սպառողական տարայի, պիտակի, մանեկապիտակի, թերթ-ներդրակի և (կամ) ուղեկցող փաստաթղթերի մեջ (փաթեթավորված արտադրանքի համար) բացակայում է տեղեկատվությունը.
5) ունեն խախտված կամ վնասված փաթեթվածքներ (փաթեթավորված արտադրանքի համար):
IV. ՁՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
9. Ըստ օգտագործման ձվերը դասակարգվում են երկու դասի`
1) Ա դասի կամ «թարմ» ձվեր, որոնք նախատեսված են մարդու կողմից անմիջական սպառման համար: Այս դասի ձվերն իրենց հերթին ստորաբաժանվում են երկու տեսակի`«Էքստրա» և I տեսակի.
2) Բ դասի ձվեր, որոնք օգտագործում են սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում:
10. Կախված քաշից ձվերը տեսակավորվում են շատ խոշոր, խոշոր, միջակ, մանր և շատ մանր կարգերի, որոնք համապատասխանաբար նշանակում են XL, L, M, S և SS լատիներեն այբուբենի տառերով:
V. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
11. Բոլոր այն հավանական ռիսկային գործոնները, որոնց արդյունքում ձուն և ձվային մթերքները կարող են ունենալ բացասական ազդեցություն` մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բաժանվում են հետևյալ խմբերի`
1) մանրէաբանական ցուցանիշները.
2) թունավոր տարրերը, պեստիցիդները, ռադիոնուկլիդները և վերջիններիս մնացորդները.
3) թռչնաբուծության մեջ օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակները.
4) արտադրանքի վերամշակման միջոցները՝ քիմիական նյութերով, իոնացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթներով.
5) արգելված սննդային հավելումների, բուրավետ նյութերի, օժանդակող տեխնոլոգիական միջոցների, ինչպես նաև գենային ինժեներիայի արտադրանքի առկայությունը.
6) օտար ներառումներ և խառնուրդներ:
12. Ձվերը պետք է ստացվեն գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից:
13. Ձվերի արտադրության համար բուծվող թռչունները պետք է ենթարկվեն անասնաբուժական զննման: Չեն թույլատրվում իրացման այն թռչուններից ստացված ձվերը, որոնց նկատմամբ բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով կիրառվել են անասնաբուժական դեղամիջոցներ` մինչև դրանց թռչնի օրգանիզմից հեռացման ժամկետի ավարտը, ինչպես նաև բուծման ընթացքում օգտագործվել են արգելված անասնաբուժական դեղամիջոցներ:
14. Ձվերի կճեպը պետք է լինի մաքուր, առանց վնասվածքների, արյան ու թռչնի արտազատուկի հետքերի և բծերի: Աղտոտված կճեպով ձվերը ենթակա են թռչնաբուծարանում լվացման` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով թույլատրված սինթետիկ լվացող միջոցներով: Լվացված ձվերը պետք է տեսակավորվեն առանձին:
15. Ձվերը չպետք է ունենան անորակության ու փչացման հստակ արտահայտված նշաններ: Արգելվում է ձվի և ձվամթերքի մշակումը քիմիական նյութերով, իոնացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթներով:
16. Տեխնոլոգիական գործընթացի բոլոր փուլերում ձվամթերքը պետք է պաշտպանված լինի բոլոր տեսակի կողմնակի նյութերի և խառնուկների ներթափանցումից: Պատրաստի արտադրանքում չեն թույլատրվում կողմնակի ներխառնուկներ (ապակի, մետաղ, կճեպի մասնիկներ), արյան հետքեր, ինչպես նաև ձվերի ու սարքավորումների մշակման տեխնոլոգիական միջոցների մնացորդային քանակություններ:
17. Ձվերի և ձվամթերքի մեջ մանրէաբանական ցուցանիշները չպետք է գերազանցեն N 1 աղյուսակում, թունավոր տարրերի (կապար, կադմիում, սնդիկ, արսեն) և ռադիոնուկլիդների պարունակությունները ձվերի և հեղուկ ձվամթերքի մեջ` N 2 աղյուսակում, իսկ չոր ձվամթերքի մեջ` N 3 աղյուսակում նշված թույլատրելի մակարդակների ցուցանիշները:
Աղյուսակ N 1
Մթերքի |
ՄԱՖԱՄ |
Մթերքի զանգվածը, որում չի թույլատրվում, (գ) |
Ծանոթություն | |||
ԱՑԽՄ(կոլիձևեր) |
Ոսկեգույն ստաֆիլոկոկ(S. aսreսs) |
Պրոտեուս(Prօteսs) խմբի մանրէներ |
Ախտածին, այդ թվում` սալմոնելներ | |||
Ձվեր Ա դասի «Էքստրա» տեսակի (դիետիկ) |
1x102 |
0,1 |
-- |
-- |
125* |
Չի թույլատրվում |
Ձվեր Ա դասի |
5x103 |
0,01 |
-- |
-- |
125* |
Չի թույլատրվում |
Ձվամթերք հեղուկ, սառեցված, մելանժ, սպիտակուց, դեղնուց |
1x105 |
0,1 |
1,0 |
1,0 |
25 |
|
Ձվամթերք` չոր(ձվի փոշի) |
5x104 |
0,1 |
1,0 |
1,0 |
25 |
Աղյուսակ N 2
Մթերքի անվանումը |
Ցուցանիշները |
Թույլատրելի |
Ծանոթություն | |||||||||
Ա դասի ձվեր («Էքստրա» և I տեսակի), ձվամթերք հեղուկ | ||||||||||||
Թունավոր տարրեր | ||||||||||||
կապար |
0,3 | |||||||||||
արսեն |
0.1 | |||||||||||
կադմիում |
0,01 | |||||||||||
սնդիկ |
0,02 | |||||||||||
Ռադիոնուկլիդներ | ||||||||||||
Ցեզիում-137 |
80 |
Բկ/կգ | ||||||||||
Ստրոնցիում-90 |
50 |
Բկ/կգ |
Աղյուսակ N 3
Մթերքի անվանումը |
Ցուցանիշները |
Թույլատրելի |
Ծանոթություն |
Ձվամթերք` չոր |
Թունավոր տարրեր |
||
կապար |
3 | ||
արսեն |
0.6 | ||
կադմիում |
0,1 | ||
սնդիկ |
0,1 | ||
Ռադիոնուկլիդներ | |||
Ցեզիում-137 |
80 |
Բկ/կգ | |
Ստրոնցիում-90 |
50 |
Բկ/կգ |
18. Ձվերի և ձվամթերքի մեջ հակաբիոտիկների, սուլֆանիլամիդների և անասնաբուժական այլ դեղամիջոցների պարունակությունը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշմամբ սահմանված թույլատրելի քանակները, հակակոկցիդիոզային դեղամիջոցների պարունակությունը` N 4, իսկ պեստիցիդների մնացորդային քանակները` N 5 աղյուսակներում տրված մնացորդային քանակները:
Աղյուսակ N 4
Մթերքի անվանումը |
Ցուցանիշները |
Թույլատրելի մակարդակը, մկգ/կգ |
Ծանոթություն |
Ձվեր Ա և Բ դասերի, ձվամթերք |
Դիկլազուրիլ |
2 |
|
Նիկարբազին |
100 |
Որպես N,N'-բիս | |
Ամպրոլիում |
1000 |
||
Ռոբենիդին |
25 |
Ռոբենիդինի հիդրոքլորիդ | |
Նարազին |
2 |
||
Մադուրոմիցին |
2 |
||
Սալինոմիցին |
3 |
Սալինոմիցինի հիդրոկարբոնատ | |
Հալոֆուգինոն |
6 |
||
Դեկոկվինաթ |
20 |
Աղյուսակ N 5
Մթերքի անվանումը |
Ցուցանիշները |
Թույլատրելի |
Ծանոթություն |
Ձվեր Ա և Բ դասերի, ձվամթերք |
Հեքսաքլորցիկլոհեքսան և |
0,1 |
|
ԴԴՏ և դրա մետաբոլթլները |
0,1 |
||
Դիոքսիններ |
0,000003 |
Ճարպի հաշվարկով |
19. Ձվերի մեջ կաթնաթթվի պարունակությունը չպետք է գերազանցի 1գ/կգ` չոր նյութի հաշվարկով:
20. Ձվերի և ձվամթերքի մեջ ռադիոնուկլիդների, անասնաբուժական դեղամիջոցների և պեստիցիդների պարունակության նկատմամբ հսկողության պարբերականությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշմամբ սահմանված կարգով:
V. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
21. Թռչնաբուծական տնտեսություններում հավերի կերակրման համար օգտագործվող կերը պետք է համապատասխանի «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:
22. Արգելվում է գենետիկորեն ձևափոխված հավերից ստացված ձվերը դասել որպես «Էքստրա» տեսակի, իսկ դրանցից ստացված ձվամթերքի մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն` գենետիկորեն ձևափոխված լինելու մասին:
23. Թռչնաբուծական տնտեսություններում ձվերը տեսակավորում են հավերի ածելուց հետո մեկ օրվա ընթացքում:
24. Ձվամթերք արտադրող ձեռնարկությունների ներարտադրական տարածքների հատակագծումը և սարքավորումներով հագեցվածությունը պետք է ապահովի հետևյալ գործողությունների առանձնացումը`
1) աղտոտված ձվերի լվացումը, չորացումը և ախտահանումը, եթե հաստատության կողմից իրականացվում են նման գործողություններ.
2) ձվերի ջարդումը, դրանց պարունակության հավաքումը և կճեպի մասերի, ենթակճեպային թաղանթի հեռացումը:
25. Ձվամթերք արտադրող կազմակերպությունում որպես հումք պետք է օգտագործվեն միայն մաքուր և չոր ձվերը, որոնք անհրաժեշտ է ջարդել ապահովելով ախտոտումը նվազագույնի հասցնելու պայմաններ: Ճաքած ձվերը պետք է հնարավորինս արագ ենթարկվեն մշակման:
26. Ջարդելուց հետո հեղուկ ձվամթերքը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է ենթարկվի մանրակրկիտ վերամշակման` մանրէաբանական ռիսկերը բացառելու կամ մինչև թույլատրելի սահմանը նվազեցնելու համար:
27. Մշակված ձվամթերքում ձվերի կճեպի մնացորդների, ձվի թաղանթի և ցանկացած այլ մասնիկների քանակը չպետք է գերազանցի ձվամթերքի 100 մգ/կգ-ը։
28. Եթե վերամշակումը չի իրականացվելու ձվի ջարդելուց անմիջապես հետո, ապա հեղուկ ձվամթերքը պետք է պահվի սառեցված վիճակում կամ 40C չգերազանցող ջերմաստիճանի պայմաններում, բայց ոչ ավելի, քան 48 ժամ:
29. Ձվերի մշակման և ձվամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 885-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված տեխնոլոգիական հրահանգների պահանջներին համապատասխան:
VI. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
30. Ձվերի և ձվամթերքի տարաներին, փաթեթավորող նյութերին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի N 679-Ն և 2007 թվականի հոկտեմբերի 25-ի N 1282-Ն որոշումներով սահմանված պահանջներին:
31. Ձվերը փաթեթավորվում են առանձին` ըստ տեսակների և կարգերի:
32. Ձվերի տարան, փաթեթավորող նյութերը (գոգավոր միջադիրները) և ամրացվող միջոցները պետք է լինեն մաքուր, չոր, առանց կողմնակի հոտերի և մեխանիկական վնասվածքների, պահման և փոխադրման ընթացքում ապահովեն ձվի կճեպի ամբողջականությունը, որակը, ապրանքային տեսքը և անվտանգությունը:
33. Ձվերի և ձվամթերքի մակնշման նյութերը և միջոցները չպետք է ազդեն մթերքի անվտանգության և որակի վրա: Մակնշումը պետք է լինի հայերենով կամ հայերեն և այլ լեզուներով` ըստ մատակարարման պայմանագրի, պարզ, հստակ ու ընթեռնելի, իսկ տառերի ու թվերի բարձրությունը պետք լինի 3 մմ-ից ոչ պակաս:
34. Չփաթեթավորված ձվերի կամ ստվարաթղթե պալարային տուփերում և միջադիրներում տեղադրված ձվի յուրաքանչյուր միավորի վրա պետք է նշվի արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը, տեսակը, սույն կանոնակարգի N 4 աղյուսակում սահմանված քաշային կարգին համապատասխանող ծածկագիրը, տեսակավորման ամսաթիվը և պիտանիության ժամկետը:
35. Ձվերի և ձվամթերքի սպառողական տարայի յուրաքանչյուր միավորի վրայի մակնշումը պետք է ներառի`
1) արտադրող, փաթեթավորող, արտահանող, ներմուծող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը.
2) արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում).
3) ձվի կամ ձվամթերքի անվանումը` ներառյալ թռչնի տեսակը.
4) ձվերի տեսակը և կարգը ( կարգին համապատասխանող ծածկագիրը).
5) ձվերի քանակը մեկ փաթեթվածքում.
6) արտադրության ամսաթիվը, պիտանիության ժամկետը և պահման պայմանները.
7) ձվերի տեսակավորման ամսաթիվը.
8) տեղեկություն համապատասխանության հավաստման մասին:
36. Ձվամթերքի մակնշումը լրացուցիչ պարունակում է նաև`
1) ֆիզիկական վիճակի մասին տվյալներ (հեղուկ, չոր, սառեցված, պաստերիզացված և այլն).
2) օգտագործման վերաբերյալ հատուկ ցուցումներ:
37. Պիտակը պետք է տեղադրվի սպառողական տարայի այն մասում, որ տարայի բացման ժամանակ չառաջացնի դրա ամբողջականության խախտում: Չի թույլատրվում գիտականորեն չհիմնավորված բնույթ ունեցող տեղեկատվության տեղադրումը սպառողական տարայի վրա զետեղված մակնշվածքում:
38. Ձվերի և ձվամթերքի փոխադրական տարայի վրա պետք է կատարվեն զգուշացնող նշումներ` օրինակ` «Պաշտպանել տեղումներից», «Փխրուն է», «Շուտ փչացող բեռ»:
VII. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՄԱՆՆ ՈՒ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
39. Չի թույլատրվում սուր հոտավետ նյութերի հետ համատեղ կամ հարևանությամբ ձվերի և ձվամթերքի պահումը: Պահման գործընթացն իրականացվում է արտադրանքի անվտանգության և որակական ցուցանիշների պահպանումն ապահովող ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության պայմաններում:
40. Օդի ջերմաստիճանի 00-200 C և 85-88% հարաբերական խոնավության պայմաններում Ա դասի «Էքստրա» տեսակի ձվերը պահում են 7 օրվանից, Ա դասի 1-ին տեսակի ձվերը` 25 օրվանից, լվացված ձվերը` 12 օրվանից ոչ ավելի: Բ դասի ձվերը պետք է պահել 50 C -ից մինչև 200 C օդի ջերմաստիճանի պայմաններում, իսկ այս դասի ճաքած ձվերը թույլատրվում է օգտագործել սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում` 00 C -ից մինչև 50 C ջերմաստիճանում պահելու դեպքում:
41. Ձվերի և ձվամթերքի պահման ու փոխադրման գործընթացների ժամանակ պետք է ապահովել անփոփոխ ջերմաստիճանային պայմաններ, որոնք առավելագույնս կնպաստեն արտադրանքի հիգիենիկ հատկությունների պահպանմանը: Ձվերի փոխադրման ժամանակ ջերմաստիճանային ռեժիմի պահպանման նկատմամբ պետք է իրականացվի հսկողություն:
42. Արգելվում է ապասառեցված կամ ձնային և սառցային զանգվածով ծածկված փաթեթավորված ձվերի առաքումը:
43. Փոխադրական տարան (ստվարաթղթե և պլաստմասե արկղերը) և փոխադրամիջոցները, որոնք նախատեսված են ձվերի և ձվամթերքի փոխադրման համար, պետք է ապահովեն դրանց պահպանումը և պաշտպանեն շրջակա միջավայրի անբարենպաստ ֆիզիկական ազդեցություններից (մթնոլորտային տեղումներ, արևի ուղիղ ճառագայթներ և այլն):
44. Յուրաքանչյուր փոխադրումից հետո փոխադրական տարան ու փոխադրամիջոցները պետք է ենթարկվեն սանիտարական մշակման (լվացման և ախտահանման):
VIII. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ
45. Արտադրողը պետք է ապահովի ձվերի և ձվամթերքի իսկությունը` կեղծված ձվերի արտադրությունը և շրջանառությունը սպառողական շուկայում կանխելու համար:
46. Ձվերի և ձվամթերքի իսկությունն ապահովվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փաստաթղթերով, սույն տեխնիկական կանոնակարգի 29-րդ կետում նշված իրավական ակտին համապատասխանող ձվերի և ձվամթերքի արտադրության տեխնոլոգիական հրահանգով և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությամբ:
47. Ձվերի և ձվամթերքի հետագծելիությունը պետք է ապահովվի արտադրանքի տվյալ խմբաքանակի շրջանառության բոլոր փուլերում` նախնական արտադրությունից մինչև սպառումը, փաստաթղթային նույնականացմամբ:
IX. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԱԾ ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ, ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
48. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված ձվերի պիտանիության ժամկետները լրանալուց հետո «Էքստրա» տեսակի ձվերն իրացման համար ինքնաբերաբար վերակարգավորվում են I տեսակի: I տեսակի ձվերը, պիտանիության ժամկետները լրանալուց հետո, ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:
49. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին չհամապատասխանող ձվերը և ձվամթերքը ենթակա են շուկայից հետկանչման, օգտահանման կամ ոչնչացման` «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 824-Ն որոշմամբ սահմանված կարգով:
X. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ
50. Ձվերի և ձվամթերքի նույնականացումն իրականացվում է դրանց արտադրության, վերամշակման, պահման, փոխադրման և իրացման փուլերում:
51. Նույնականացումն իրականացնում են`
1) սերտիֆիկացման մարմինները` համապատասխանության հավաստման ժամանակ.
2) պետական վերահսկողության մարմինները` վերահսկողություն իրականացնելու ընթացքում.
3) այլ մարմինները և կազմակերպությունները` նախաձեռնության կարգով ձվերի և ձվամթերքի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության համապատասխանությունը հավաստելու անհրաժեշտության դեպքում:
52. Նույնականացման համար կիրառվում է ձվերի և ձվամթերքի փաստաթղթային փորձաքննության և լաբորատոր փորձարկման եղանակները:
53. Փաստաթղթային փորձաքննության եղանակով նույնականացում իրականացնելու դեպքում պետք է ստուգվեն չփաթեթավորված ձվերի յուրաքանչյուր միավորի, իսկ փաթեթավորված ձվերի և ձվամթերքի դեպքում` փաթեթվածքի կամ սպառողական և փոխադրական տարաների վրա անմիջապես կամ դրանց պիտակների վրա նշված մակնշվածքի բովանդակության համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությանը:
54. Լաբորատոր փորձարկման եղանակով նույնականացման դեպքում կատարվում է`
1) ձվերի տեսակի և ձվամթերքի նույնականացում.
2) ձվերի` ըստ կարգերի նույնականացում:
55. Ըստ տեսակի ձվերի նույնականացման ցուցանիշները սահմանված են N 5 աղյուսակում`
Աղյուսակ N 5
Մթերքի տեսակը, դասը |
Բնութագիրը | |||
Օդախցիկը և դրա բարձրությունը |
Դեղնուցը |
Սպիտակուցը |
Կեղևի | |
Ա դասի «Էքստրա» տեսակի (դիետիկ) |
Անշարժ, բարձրությունը 4մմ-ից ոչ ավելի |
Կայուն, հազիվ նշմարելի, անտեսանելի եզրագծերով, գրավում է կենտրոնական դիրք և չի տեղաշարժվում, |
Խիտ, կազմում է մեկ |
Ծածկաշերտն առկա է, որի շնորհիվ կեղևը ստանում է փայլուն տեսք |
Ա դասի I տեսակի (սեղանի) |
Անշարժ (թույլա-տրվում է որոշ շարժունություն), բարձրությունը 7մմ-ից ոչ ավելի, սառնարանում պահվող ձվերի համար` 9մմ-ից ոչ ավելի |
Կայուն, քիչ նշմարելի, կարող է թեթևակի տեղաշարժվել, թույլատրվում է ոչ մեծ տեղաշարժ կենտրոնական դիրքից, դեղնուցի թաղանթը թույլ է և կարող է պատռվել ձվի պարունակությունը դատարկելու ժամանակ |
Խիտ, բաց գույնի, թափանցիկ, |
Ծածկաշերտը կարող է բացակայել կամ լինել ամբողջակա-նության խախտումով |
Բ դասի |
Թույլատրվում է շարժունություն մինչև ձվի երկարության |
Տեսանելի, քիչ սեղմված, շարժուն |
Կիսաթափանցիկ |
Նորմալ տեսքով, չվնասված, թույլատրվում է քիչ կեղտոտվածություն և աննշան ձևափոխում |
56. Նույնականացման համար անհրաժեշտ ձվերի առանձին քաշային կարգերի ցուցանիշները սահմանված են N 6 աղյուսակում`
Աղյուսակ N 6
Քաշի ծածկագիրը |
Կարգը |
Մեկ ձվի քաշը, գ |
100 ձվի քաշը կգ, |
360 ձվի քաշը կգ, |
03 |
Շատ խոշոր |
≥ 73 |
7,3 |
26,64 |
02 |
Խոշոր (L) |
≥ 63 և < 73 |
6,3 |
23,04 |
01 |
Միջակ (M) |
≥ 53 և < 63 |
5,3 |
19,44 |
0 |
Մանր (S) |
≥ 44 և < 53 |
||
00 |
Շատ մանր (SS) |
≤ 44 |
Նվազագույն սահմանը բացակայում է |
57. Ձվերի և ձվամթերքի կեղծման վերաբերյալ հիմքերի առկայության դեպքում պետք է իրականացնել փաստաթղթային փորձաքննություն և լաբորատոր փորձարկում սույն տեխնիկական կանոնակարգով տվյալ տեսակի ձվերի համար սահմանված պահանջներին համապատասխան:
58. Ձվերի և ձվամթերքի նույնականացման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը պետք է ներառի`
1) անվանումը.
2) արտադրողի (մատակարարի) մասին տեղեկատվությունը.
3) արտադրության, տեսակավորման ամսաթիվը և պիտանիության ժամկետը.
4) փորձարկման արդյունքները (դրանց իրականացման դեպքում), այդ թվում` զգայորոշման ցուցանիշները.
5) փաթեթավորման մասին տեղեկատվությունը, այդ թվում` սպառողական տարայի ծավալը (զանգվածը) և փոխադրման տարայում սպառողական տարաների քանակը.
6) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի կամ մատակարարման պայմանագրի նշագիրը (անվանումը).
7) խմբաքանակի համարը.
8) նույնականացման արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը:
XI. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
59. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ձվերի և ձվամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ սահմանված 2հ, 3հ հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր կամ 2ս, 3ս, 4ս կամ 5ս սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ:
60. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը ձվերի և ձվամթերքի սպառողական տարաների վրա և (կամ) ապրանքաուղեկից փաստաթղթերում պետք է նշի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1281-Ն որոշմամբ հաստատված համապատասխանության նշանը:
61. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության հավաստման սխեմայի`
1) 2հ կամ 2ս սխեմայի դեպքում` 12 ամիս.
2) 3ս սխեմայի սեպքում` 24 ամիս.
3) 3հ, 4ս կամ 5ս սխեմաների դեպքում` 36 ամիս:
62. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր:
63. Սերտիֆիկացված ձվերի և ձվամթերքի համապատասխանության նկատմամբ հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում` առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ:
64. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ձվերի և ձվամթերքի համապատասխանության նկատմամբ հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու կամ կասեցնելու կամ դադարեցնելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը:
65. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ սահմանված պետական վերահսկողության լիազոր մարմնին:
XII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
66. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասխանության և անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Համապատասխանության գնահատման մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |