«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60411253
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 մայիսի 2011 թ. |
թիվ 191-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 9-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ որոշում է.
1. Սահմանել հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) (հավելված 1):
2. Հաստատել տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգը (հավելված 2) և հայտարարագրի ձևը (հավելված 3):
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի «Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի Ձևի մասին» թիվ 130-Ն որոշման 1-ին կետը և որոշմամբ հաստատված հավելվածը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Նախագահ |
Ա. Շաբոյան |
Հավելված 1 |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ)
Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`
1. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում` երեք հարյուր միլիոն դրամ.
2. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է մեկ միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում` յոթ հարյուր միլիոն դրամ.
3. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է մեկ միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում` յոթ հարյուր միլիոն դրամ.
4. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում` երկու միլիարդ դրամ:
Հավելված 2 |
Կ Ա Ր Գ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման (այսուհետ` համակենտրոնացում) հայտարարագրման կարգը:
2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համակենտրոնացման մասնակիցները, մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը, պետք է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնեն Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխանող համակենտրոնացման հայտարարագիր:
3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների միացման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միացած տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի գործունեության դադարման վերաբերյալ պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միացման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:
4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների միաձուլման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միաձուլման արդյունքում առաջացած տնտեսվարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միաձուլման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:
5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտները:
6. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:
7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների միավորումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտների միջև միավորման ձևավորման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` միավորման գրանցման կամ հաշվառման պահից: Միավորման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միավորվող տնտեսվարող սուբյեկտները:
8. Օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`
1) միևնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիսացող) տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համակենտրոնացում).
2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռքբերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համակենտրոնացում).
3) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև (խառը համակենտրոնացում):
9. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`
1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է սույն որոշման հավելված 1-ով սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը):
2) Համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:
10. Համակենտրոնացման թույլտվություն ստանալու համար համակենտրոնացման մասնակիցները Հանձնաժողով են ներկայացնում օրենքի պահանջներին համապատասխանող դիմում (առանձին կամ համատեղ): Համատեղ դիմումը ստորագրում են համակենտրոնացման բոլոր մասնակիցները (իրավաբանական անձի դեպքում` դիմումը նաև կնքվում է (ցանկության դեպքում)):
11. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերում դիմում(ներ)ին կից համակենտրոնացման մասնակիցները ներկայացնում են Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան կազմված (լրացված) համակենտրոնացման հայտարարագիր (այսուհետ` հայտարարագիր): Համակենտրոնացման մասնակիցներն առանձին դիմումները Հանձնաժողով են ներկայացնում միևնույն օրը:
12. Հայտարարագիրը բաղկացած է համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակցի կողմից լրացված` սույն որոշման հավելված 3-ով հաստատված տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրի ձևից (այսուհետ` Ձև), ինչպես նաև սույն Կարգի և Ձևի համաձայն ներկայացման ենթակա կից փաստաթղթերից: Ձևը ստորագրում է համակենտրոնացման տվյալ մասնակցի գործադիր մարմնի ղեկավարը (սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձը): Եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա Ձևը ստորագրվում է վերջինիս կամ նրա ներկայացուցչի կողմից:
13. Համակենտրոնացման մասնակիցները, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, հայտարարագրում` Ձևին կից, ներկայացնում են գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ:
14. Համակենտրոնացման մասնակիցն օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկությունը ներկայացնում է առանձին փաստաթղթով` «ԳԱՂՏՆԻ Է» նշումով փակ ծրարով, որը Հանձնաժողովը քննարկում է օրենքի պահանջների պահպանմամբ: Փաստաթղթի առաջին էջը ևս պետք է ներառի «ԳԱՂՏՆԻ Է» նշումը: Մասնակիցը միաժամանակ կարող է ներկայացնել տվյալ տեղեկությունը որպես գաղտնիք մատնանշելու հիմքերը: Սույն կետի համաձայն Հանձնաժողովին տրամադրված տեղեկությունները ենթակա են օգտագործման և պահպանման օրենքով սահմանված կարգով:
15. Հայտարարագիրը լրացվում է հայերենով, տպագրական եղանակով: Հայտարարագրում օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս համակենտրոնացման մասնակիցը պարտավոր է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:
16. Հայտարարագրում ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություն նշելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում հայտարարագրում իր կողմից նշված կամ ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:
17. Հանձնաժողովը համակենտրոնացման մասնակցից (մասնակիցներից) կարող է պահանջել հայտարարագրի ներկայացմամբ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:
18. Հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում ընդունում է համակենտրոնացումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշում:
19. Հայտարարագրման ենթակա կամ տնտեսական մրցակցությունն էապես խոչընդոտող, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնող կամ գերիշխող դիրքն ամրապնդող համակենտրոնացումը թույլատրվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:
Հավելված 3 |
ՁԵՎ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ
1. Համակենտրոնացման ձևը` առկայության դեպքում կցելով | |||||||
1.1. Միացում |
1.2. Միաձուլում | ||||||
Ընդլայնվող |
1. |
Միաձուլվող |
1. | ||||
Միացող |
2. |
Միաձուլվող |
2. | ||||
Միացող |
3. |
Միաձուլվող |
3. | ||||
1.3. Ակտիվների ձեռքբերում |
1.4. Փայաբաժնի ձեռքբերում | ||||||
Ակտիվներ ձեռքբերող |
1. |
Փայաբաժին ձեռքբերող |
1. | ||||
Ակտիվներ իրացնող |
2. |
Փայաբաժին թողարկող |
2. | ||||
Ակտիվների ձեռքբերման տոկոսը |
Փայաբաժնի ձեռքբերման տոկոսը |
||||||
Ակտիվներ ձեռքբերողին արդեն պատկանող համապատասխան ակտիվների տոկոսը |
Փայաբաժին ձեռքբերողին արդեն պատկանող համապատասխան փայաբաժնի տոկոսը |
||||||
1.5. Միավորում | |||||||
Միավորման նկարագիրը
|
2. Համակենտրոնացման մասնակցի տվյալները. | |||
անունը (անվանումը) |
կազմակերպական-իրավական ձևը | ||
բնակվելու (գտնվելու) վայրը |
գործունեության վայրը | ||
հեռախոս |
ֆաքս |
էլ. փոստ | |
պետական գրանցման ամսաթիվը |
պետական գրանցման համարը |
հարկ վճարողի հաշվառման համարը | |
անձնագրային տվյալները (լրացվում է միայն համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի կողմից) |
3. Համակենտրոնացման հայտարարագրման հիմքը` նշելով համակենտրոնացման մասնակցի ակտիվների | ||
□ 1. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընհանուր արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք հարյուր հիսուն միլիոն դրամ. | ||
□ 2. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն յոթ հարյուր միլիոն դրամ. | ||
□ 3. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն յոթ հարյուր միլիոն դրամ. | ||
□ 4. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ. | ||
□ 5. համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը գրանցված է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում: | ||
|
4. Համակենտրոնացման նպատակը, պատճառը, ակնկալվող արդյունքները և հետևանքները (առկայության դեպքում կցել համապատասխան փաստաթղթեր). |
4.1. Համակենտրոնացման նպատակը, պատճառը և ակնկալվող արդյունքները. |
__________________________________________________ |
4.2. Համակենտրոնացման հետևանքները. |
Կարո՞ղ է համակենտրոնացումը հանգեցնել տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրքի առաջացմանը |
Կարո՞ղ է համակենտրոնացումը նպաստել ապառողների շահերին (եթե այո, ապա ինչպես) |
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համակենտրոնացումը տվյալ ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի զարգացման վրա |
Այլ հետևանքներ |
5. Համակենտրոնացման մասնակցի կողմից նախորդ տարվա` 201--_ թվականի ընթացքում, իրացված ապրանքների (մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների) ծավալներն ըստ տեսականու (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում). | ||
Ապրանքի անվանումը |
Ապրանքի ծավալը բնեղեն արտահայտությամբ |
Ապրանքի ծավալը արժեքային արտահայտությամբ |
1. |
||
2. |
||
3. |
||
4. |
||
5. |
||
6. |
||
7. |
||
8. |
||
9. |
||
10. |
6. Համակենտրոնացման մասնակցի արտադրական կարողությունների (ներառյալ օգտագործման իրավունքով պատկանող միջոցների) նկարագիրը կամ նշում` «արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն Ձևին» (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում). | |||
___________________________________________________________ | |||
արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն Ձևին □ |
7. Համակենտրոնացման մասնակիցների միջև Օրենքի 4-րդ հոդվածի իմաստով անձանց խմբի առկայությունը հավաստող տեղեկություններ. | |||
8. Ապրանքային շուկային և շուկայի մասնակիցների գործունեությանը վերաբերող տեղեկություններ. | |||
8.1. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող ապրանքների և դրանց փոխադարձ փոխարինելի այն ապրանքների անվանումները, որոնք իրացվում են նաև համակենտրոնացման այլ մասնակցի (մասնակիցների) կողմից. | |||
1. |
3. |
5. |
7. |
2. |
4. |
6. |
8. |
8.2. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող այն ապրանքների անվանումները, որոնց փոխլրացնող ապրանքները (ապրանքներ, որոնք իրենց բնույթով կամ գործարար շրջանառության սովորույթների համաձայն իրացվում են միասին) իրացվում են համակենտրոնացման այլ մասնակցի (մասնակիցների) կողմից. | |||
1. |
3. |
5. |
7. |
2. |
4. |
6. |
8. |
8.3. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող այն ապրանքների անվանումները, որոնց բաղադրամասերը իրացվում են համակենտրոնացման այլ մասնակցի (մասնակիցների) կողմից. | ||||||||||
1. |
3. |
5. |
7. | |||||||
2. |
4. |
6. |
8. | |||||||
8.4. Նախորդ տարվա` 20 --_ թվականի ընթացքում, համակենտրոնացման մասնակցի կողմից ապրանքների արտադրության, ներմուծման, արտահանման ծավալները. | ||||||||||
Ապրանքի անվանումը |
Արտադրության ծավալը |
Ներմուծման ծավալը |
Արտահանման ծավալը | |||||||
բնեղեն արտա-հայտությամբ |
արժեքային արտա-հայտությամբ |
բնեղեն արտա-հայտությամբ |
արժեքային արտա-հայտությամբ |
բնեղեն արտա-հայտությամբ |
արժեքային արտա-հայտությամբ | |||||
1. |
||||||||||
2. |
||||||||||
3. |
||||||||||
4. |
||||||||||
8.5. Համակենտրոնացման մասնակցի հիմնական մրցակիցների անվանումները` կատարելով համապատասխան նշում, եթե տվյալ մրցակիցը որևէ ապրանքային շուկայում գրավում է գերիշխող դիրք. | ||||||||||
1. |
3. | |||||||||
2. |
4. | |||||||||
8.6. Ապրանքային շուկա մուտք գործելու խոչընդոտները (առկայության դեպքում). | ||||||||||
8.7. Ապրանքային շուկայի մասնակիցների հետ Օրենքի 4-րդ հոդվածի իմաստով անձանց խումբ կազմելու վերաբերյալ տեղեկատվություն. |
8.8. Ապրանքային շուկային և շուկայի մասնակիցներին վերաբերող այլ տեղեկատվություն. | |
9. Սույն Ձևին կից ներկայացվում են (ֆինանսական հաշվետվություններ, դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացություն և այլն), (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում). | |
փաստաթղթի անվանումը |
էջերի քանակը |
1. |
|
2. |
|
3. |
|
4. |
|
5. |
|
6. |
|
7. |
|
8. |
|
9. |
|
10. |
|
|
11. Համակենտրոնացման մասնակցի գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձի (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա վերջինիս) տվյալները. | |
անունը, ազգանունը |
պաշտոնը |
Հավաստիացնում եմ, որ սույն հայտարարագրում ներկայացված տեղեկությունները ստույգ են, ամբողջական, հայտարարագիրը ստորագրված է իրավասու անձի կողմից:
________________________________________ |