«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
10 մարտի 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10003076
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 փետրվարի 2003 թ. |
N 123 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 Թ. ՄԱՅԻՍԻ 2-Ի N 245 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Առողջապահության ոլորտում լիցենզավորման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «ա» ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մայիսի 2-ի «Լիցենզավորման Հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 245 հրամանով հաստատված կանոնադրության 5-րդ կետում «նախարարություն» բառից հետո «բժշկական օգնության կազմակերպման վարչության պետն է» բառերը փոխարինել «լիցենզավորման բաժնի պետն է» բառերով:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
Նախարար` |
Ա. Մկրտչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|