«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
2 դեկտեմբերի 2003 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 32203364
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
31 հոկտեմբերի 2003 թ. |
N 695-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի N 245-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն և 2003 թ. հունիսի 26-ի «Ավարտված շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի ձևը հաստատելու մասին» N 1205-Ն որոշումների պահանջները
հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման հրահանգը հաստատելու մասին» 2002 թ. ապրիլի 16-ի N 245-Կ հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
Հրամանով հաստատված հրահանգի 21-րդ կետի հ/ ենթակետի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`
«1998 թ. հուլիսի 30-ից մինչև 2003 թ. մայիսի 18-ը ընկած ժամանակահատվածի համար` շինարարության ավարտական ակտը, 2003 թ. մայիսի 18-ից հետո ընկած ժամանակաշրջանի համար` շինարարության շահագործման փաստագրման ակտը:
2003 թ. հուլիսի 6-ից հետո գույքային իրավունքները կարող են գրանցվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունիսի 26-ի «Ավարտված շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի ձևը հաստատելու մասին» N 1205-Ն որոշմամբ հաստատված «Ավարտված շենքի, շինության մասին» տեղեկանքի ձևի հիման վրա, միաժամանակ գրանցելով նաև շենքի, շինության շահագործման սահմանափակումը, որը կարող է վերացվել շինարարության շահագործման փաստագրման ակտը ներկայացնելուց հետո»:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:
Կոմիտեի նախագահ |
Մ. Վարդանյան |