ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 9.6-րդ կետի 9.6.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9.6.1. |
հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար` |
||
9.6.1.1. |
հանրապետական սփռման համար` տարեկան |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով | |
9.6.1.2. |
մայրաքաղաքային սփռման համար` տարեկան |
բազային տուրքի 500-ապատիկի չափով | |
9.6.1.3. |
տարածքային սփռման համար` տարեկան (բացառությամբ անալոգային հեռարձակումների) |
բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-265-Ն
ՆախագահՍ. Սարգսյան