«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հունվարի 1998 թ.
Պետական գրանցման թիվ 980077
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ
ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
21 հունվարի 1998 թ. |
թիվ 27-Կ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կանոնադրության 5-րդ կետի պահանջներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել ՀՀ Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների սակագները:
Նշված սակագների ցանկը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի 1998 թ. հունվարի 21-ի թիվ 27-կ հրամանով |
ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
I. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, պետական, համայնքային, ոչ պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հաշվառում, գնահատում:
Ա ՉԱՓԱԳՐՈՒՄ
1. Շենքերի և շինությունների չափագրում 1 քմ |
15 դրամ | |
2. Հողամասի չափագրում` յուրաքանչյուր 100 քմ |
150 դրամ | |
3. Ցանկապատերի, պարիսպների, հենապատերի չափագրում յուրաքանչյուր 10 գծամետր |
5 դրամ |
Բ ԿԱՄԵՐԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
4. Անշարժ գույքի սահմանված մասշտաբով հատակագծի կազմում` 1 թերթը |
500 դրամ | |
5. Յուրաքանչյուր լրացուցիչ թերթ գծագրի համար |
500 դրամ |
Գ ԳՆԱՀԱՏՈՒՄ
7. Շենքերի և շինությունների յուրաքանչյուր 1 միավորի գնահատում |
200 դրամ | |
8. Հողամասի գնահատում |
200 դրամ |
Անշարժ գույքի գործառույթների իրականացման համար տեղեկատվության տրամադրում
1. Անշարժ գույքի տեղազննում և իրավազորությունների ճշտում` սեփականության վկայականի առկայության և անշարժ գույքի փաստացի վիճակի հետ համապատասխանության դեպքում |
2000 դրամ | |
2. Սեփականության վկայականի հետ անշարժ գույքի փաստացի վիճակի անհամապատասխանության դեպքում տեղեկանք տալուն նախորդում է վճարների ցանկի Ա, Բ, Գ կետերով նախատեսված աշխատանքների կատարում |
||
3. Սեփականության վկայական չունենալու դեպքում տեղեկանք տալուն նախորդում է վճարների ցանկի Ա, Բ, Գ կետերով նախատեսված աշխատանքների կատարում |
||
4. Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն և հատակագծի տրամադրում |
5000 դրամ | |
5. Սահմանափակումների, այդ թվում օգտակալության (սերվիտուտ), գրավի (հիփոթեք) առկայության վերաբերյալ տրվող տեղեկանք |
100 դրամ | |
6. Անշարժ գույքի չափի, կադաստրային գնահատման արժեքի, ընդհանուր սեփականության դեպքում սեփականատերերի թվի բաժնեմասի չափի վերաբերյալ տեղեկանք |
100 դրամ | |
7. Անավարտ (կիսակառույց) շինությունների և մելիորատիվ նախապատրաստվող հողերի, համապատասխանաբար, ըստ ավարտվածության աստիճանի շինությունների և հողատեսքերի շարքը դասելու տեխնիկական չափանիշների վերաբերյալ տեղեկանք |
100 դրամ | |
8. Անշարժ գույքի վերաբերյալ տարբեր մարմիններին ներկայացվող այլ բնույթի տեղեկանքներ |
100 դրամ | |
9. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող փաստաթղթերի կրկնօրինակ` յուրաքանչյուր էջը |
50 դրամ |
--- Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից վերը նշված աշխատանքները կատարվում են 15 օրվա ընթացքում:
- Սեփականատերերի պահանջով վերոհիշյալ աշխատանքները նախատեսված ժամկետից ավելի արագ կատարելու համար սահմանվում են հետևյալ գործակիցները` 1 օրվա
ընթացքում` 3 գործակից, 5 օրվա ընթացքում` 2 գործակից, 10 օրվա
ընթացքում` 1.5 գործակից:
Հաշվարկված գներին գումարվում է ԱԱՀ-ը 20 %: