ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13) մասնակցելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին, բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում մասնակցության դեպքերի։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-276-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|