ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 27-ին
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող» բառերը հանել, իսկ «օրվա» բառը փոխարինել «օրերի» բառով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում և 2-րդ մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասից հանել «մայրության» բառը.
2) 10-րդ մասի «Մայրության նպաստը» բառերը փոխարինել «Նպաստը» բառով, իսկ «անցնելը» բառը՝ «անցնելու ամիսը» բառերով.
3) 12-րդ և 13-րդ մասերի «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով․
«4.1. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստը վճարում է լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով։»:
Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետից հանել «աշխատանքային օրվան հաջորդող» բառերը:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն է կամ դրանից հետո, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի, որը տարածվում է այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության վերջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն է կամ դրանից հետո:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 9 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|