ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի վերնագրից հանել «և նպատակները» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի`
ա) վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հեռուստառադիոհեռարձակման արտոնագիր (լիցենզիա)` գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս օգտվել որոշակի եթերային հաճախությունից (կապուղուց), կաբելային (լարային) ցանցից և իրականացնել որոշակի ծրագրային քաղաքականություն` սեփական արտադրության կամ այլ անձանց արտադրած հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակելու նպատակով.».
բ) ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն)` իրավաբանական անձ, որն արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա (բացառությամբ Հանրային հեռուստառադիոընկերության) հեռարձակում կամ վերահեռարձակում է զանգվածային տեղեկատվություն` օգտագործելով սեփականության, վարձակալական կամ անհատույց օգտագործման իրավունքով իրեն պատկանող հեռուստառադիոսարքավորումներ և պատասխանատվություն է կրում արտոնագրման (լիցենզավորման) պայմանների, սույն օրենքի և այլ իրավական նորմերի կատարման համար.».
գ) տասնմեկերորդ պարբերությունից հանել «արտադրության և (կամ)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասից հանել «պատրաստումը և» բառերը, իսկ «են» օժանդակ բայը դարձնել «է»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միջպետական պայմանագրի կամ Ազգային հանձնաժողովի կողմից վերահեռարձակողին տրված արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա` օգտագործելով առկա հեռուստառադիոհաճախությունների մեկ հինգերորդից ոչ ավելին` յուրաքանչյուր ընդգրկույթի (դիապազոնի) համար (մետրային, դեցիմետրային, կարճ, գերկարճ և այլ ալիքներ): Վերահեռարձակման համար արտոնագիր (լիցենզիա) տալու կարգը սահմանում է Ազգային հանձնաժողովը:
Հայաստանի Հանրապետությունում արտոնագրված (լիցենզավորված) հեռուստառադիոընկերություններն օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները կարող են վերահեռարձակել պայմանագրային հիմունքներով` պահպանելով օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածների պահանջները ու արտոնագրման (լիցենզավորման) պայմանները` վերահեռարձակումից առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ազգային հանձնաժողովին:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Հատկացվող եթերաժամանակը եթերային յուրաքանչյուր ժամում չի կարող գերազանցել 10 րոպեն:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հեռուստառադիոընկերությունների հիմնադրման ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ելքն ապահովող կապիտալի չափից:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 18-րդ հոդվածի`
ա) առաջին մասի «կանոնադրության» բառը փոխարինել «կանոնակարգի» բառով.
բ) երկրորդ մասից հանել «ծրագրային քաղաքականության հիմնական դրույթները» բառերը:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 24-րդ հոդվածի «ե» կետի «գործողությունների» բառը փոխարինել «արարքների» բառով:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 28-րդ հոդվածի`
ա) առաջին մասի «կանոնադրությանը» բառը փոխարինել «կանոնակարգի» բառով.
բ) երկրորդ մասից «բարձրագույն» բառը հանել:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 29-րդ հոդվածի`
ա) վեցերորդ մասի «բ» կետը «քաղաքացիները» բառից հետո լրացնել «և քաղաքացիություն չունեցող անձինք» բառերով.
բ) յոթերորդ մասի «կանոնադրության» բառը փոխարինել «կանոնակարգի» բառով:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 31-րդ հոդվածի երրորդ մասի «դ» կետի «վճռով» բառը փոխարինել «դատավճռով» բառով:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի`
ա) «ը» կետի վերջում «տնօրեններին» բառից առաջ լրացնել «գործադիր» բառը.
բ) «թ» կետի սկիզբը լրացնել «Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության» բառերով:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 37-րդ հոդվածի`
ա) առաջին մասի «կանոնադրությամբ» բառը փոխարինել «կանոնակարգով» բառով.
բ) երկրորդ մասի «ա» կետը «մրցութային հատկացումը» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.
«ու ապահովում է մրցույթների արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը.».
գ) երկրորդ մասի «բ» կետի «արտոնագրերի (լիցենզիաների) ձևերը» բառերը փոխարինել «արտոնագրի (լիցենզիայի) ձևերը» բառերով.
դ) երկրորդ մասի «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) սույն օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված դեպքում ուժը կորցրած է ճանաչում տրված արտոնագիրը:»:
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 41-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «բ» կետը: Այդ կապակցությամբ` «գ» և «դ» կետերը համապատասխանաբար համարել «բ» և «գ» կետեր:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի «կանոնադրությամբ» բառը փոխարինել «կանոնակարգով» բառով:
ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 43-րդ հոդվածի`
ա) երկրորդ մասի «բ» կետի «կեսից ավելին» բառերը փոխարինել «երկու երրորդը» բառերով.
բ) երկրորդ մասի «գ» կետի «հանձնաժողովի` նիստին ներկա անդամների» բառերը փոխարինել «հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի» բառերով.
գ) երրորդ մասի «խորհրդի նախագահը`» բառերը փոխարինել «հանձնաժողովի նախագահը`» բառերով:
ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի «դ» կետում «վճռով» բառը փոխարինել «դատավճռով» բառով:
ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 47-րդ հոդվածի`
ա) վերնագրում «Արտոնագրի (լիցենզիայի) տեսակները» բառերը փոխարինել «Արտոնագրում (լիցենզավորում)» բառերով.
բ) առաջին մասի «արտադրություն» բառերը փոխարինել «հեռարձակում» բառերով.
գ) երկրորդ և երրորդ մասերը հանել: Այդ կապակցությամբ` չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերը համապատասխանաբար համարել երկրորդ, երրորդ և չորրորդ մասեր.
դ) նոր երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիրը (լիցենզիան) տրվում է մրցութային կարգով` հաճախությունների ցանկին համապատասխան:»:
ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 49-րդ հոդվածի`
ա) առաջին մասը հանել: Այդ կապակցությամբ` երկրորդ և երրորդ մասերը համապատասխանաբար համարել առաջին և երկրորդ մասեր.
բ) նոր առաջին մասից հանել «արտադրության և» բառերը.
գ) նոր երկրորդ մասը «տուրքի» բառից առաջ լրացնել «մրցույթին մասնակցելու համար» բառերով:
ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 53-րդ հոդվածի`
ա) երկրորդ մասը հանել: Այդ կապակցությամբ` երրորդ և չորրորդ մասերը համապատասխանաբար համարել երկրորդ և երրորդ մասեր.
բ) նոր երկրորդ մասից հանել «կամ արտադրության և հեռարձակման» բառերը, իսկ «հազարապատիկը» բառը փոխարինել «հինգհարյուրապատիկը» բառով:
ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 54-րդ`
ա) հոդվածի առաջին մասը հանել: Այդ կապակցությամբ` երկրորդ և երրորդ մասերը համապատասխանաբար համարել առաջին և երկրորդ մասեր.
բ) հոդվածի նոր առաջին մասից հանել «կամ արտադրության և հեռարձակման» բառերը.
գ) հոդվածի նոր առաջին մասի «բ» կետի «հինգ տարով`» բառերը փոխարինել «յոթ տարով`» բառերով.
դ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Ազատված հաճախությամբ հեռարձակման արտոնագրի (լիցենզիայի) համար մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է`
ա) գործող այն հեռուստառադիոընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.
բ) գործող այն ընկերություններին, որոնք հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն 3 տարվա փորձ:
Ամբողջական վերահեռարձակման համար սույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հեռուստառադիոհաճախությունների 1/5-ը զբաղված չլինելու և վերահեռարձակման հայտի առկայության դեպքում նախապատվությունը կարող է տրվել վերահեռարձակողին:»:
ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 55-րդ հոդվածի`
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արտոնագրի (լիցենզիայի) ուժը կորցրած ճանաչելը».
բ) առաջին մասի «արտոնագիրը (լիցենզիան) չեղյալ հայտարարել» բառերը փոխարինել «արտոնագիրը (լիցենզիան) ուժը կորցրած ճանաչել» բառերով.
գ) առաջին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) հեռուստառադիոընկերության` տեխնիկական միջոցների ընդունված ստանդարտներին անհամապատասխանությունը, որը հաստատված է փորձաքննությամբ և վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, արգելքներ է ստեղծում այլ հեռուստառադիոընկերությունների գործունեության համար, չի ապահովում հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական որակը, և Ազգային հանձնաժողովի զգուշացումներից հետո` 15 օրվա ընթացքում, դրանք չեն վերացվել.».
դ) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ազգային հանձնաժողովի որոշումը` արտոնագիրը (լիցենզիան) ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, կարող է գանգատարկվել դատական կարգով: Արտոնագիրն անհիմն ուժը կորցրած ճանաչելու դեպքում Ազգային հանձնաժողովը պարտավոր է հատուցել տվյալ հեռուստառադիոընկերությանը պատճառած վնասը:»:
ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 58-րդ հոդվածի`
ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի դրույթների, Ազգային հանձնաժողովի որոշումների և սույն բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաև արտոնագրի (լիցենզիայի) պայմանները չկատարելու կամ խախտելու դեպքում Ազգային հանձնաժողովն այդ մասին գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը), որը պարտավոր է ողջամիտ ժամկետում կատարել ներկայացվող պահանջները: Գրավոր նախազգուշացումում ներկայացվող պահանջները չկատարելու դեպքում Ազգային հանձնաժողովն իրավասու է`
ա) տվյալ հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) նկատմամբ կիրառել վարչական տույժ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով.
բ) իր որոշմամբ կասեցնել տվյալ հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) կամ նրա հաղորդաշարի գործունեությունը` մինչև դատարանի կողմից համապատասխան որոշման կամ վճռի օրինական ուժի մեջ մտնելը:».
բ) օրենքի նախկին առաջին մասի «դ» և «ե» կետերը միացնել, համարել նոր մաս և շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ազգային հանձնաժողովն իրավասու է սույն օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված դեպքերում իր որոշմամբ ուժը կորցրած ճանաչել օրենսդրությունը խախտող հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) արտոնագիրը (լիցենզիան), ինչպես նաև դիմել դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ պատասխանատվության ենթարկելու հայցով:»: Այդ կապակցությամբ` երկրորդ, երրորդ և չորրորդ մասերը համապատասխանաբար համարել երրորդ, չորրորդ և հինգերորդ մասեր.
գ) նոր երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածով Ազգային հանձնաժողովին լիազորված իրավասությունների կիրառման դեպքերը և կարգը սահմանվում է Ազգային հանձնաժողովի կանոնակարգով:».
դ) նոր չորրորդ մասի վերջում «ծանուցագրի պահանջների կամ տուգանքի կիրառման» բառերը փոխարինել «գրավոր նախազգուշացման պահանջների կամ վարչական տույժի կիրառման» բառերով:
ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 59-րդ հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Վարձակալական հիմունքներով հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունները շարունակում են իրենց գործունեությունը մինչև համապատասխան հաճախություններով հեռուստառադիոհեռարձակման արտոնագրի համար մրցույթի հաղթողի ճանաչվելը:»:
ՀՈԴՎԱԾ 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |