ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի փետրվարի 8-ին
«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասը «անապահով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «բնագավառների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ կետը «ձևերով ուսուցման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայր գործուղման համար» բառերով:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի առաջին պարբերությունը «անապահով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի» բառերով, իսկ երրորդ պարբերությունը «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 28 Երևան ՀՕ-52-Ն |