ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 57-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) առաջին նախադասության «տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում` Երևանի քաղաքապետի կողմից)» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերով.
2) երկրորդ նախադասությունից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երևան քաղաքի)», «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» և «(Երևանում` Երևանի խորհրդի)» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 75-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)» բառերը.
2) 3-րդ մասից հանել «(Երևանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 8. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի առաջին և երկրորդ պարբերություններից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 9. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, Երևանի քաղաքապետի» բառերը:
Հոդված 10. Օրենսգրքի 101-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին)» բառերը.
2) 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել «Երևանի քաղաքապետը կամ», իսկ երկրորդ պարբերությունից՝ «, Երևանի քաղաքապետի» բառերը:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-9-Ն |