ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի մայիսի 7-ին
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետի «1.1-ին կետով» բառերը փոխարինել «1.1-ին և 1.2-րդ կետերով» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետով.
«1.2) այն հարկային գործակալը, որը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողը աշխատանք է կատարում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված ծրագրերի իրականացման շրջանակներում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 13 տոկոս դրույքաչափով.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2015 թ. մայիսի 27 Երևան ՀՕ-36-Ն |