ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 7-ին
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ավագանին յուրաքանչյուր տեղական տուրքի համար սահմանում է համայնքի տարածքում մեկ միասնական դրույքաչափ կամ սահմանում է տարբերակված դրույքաչափեր` հիմք ընդունելով համայնքի տարածքի` յուրաքանչյուր տեղական տուրքի համար իր հաստատած գոտիավորումը:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ավագանին յուրաքանչյուր տեղական վճարի համար սահմանում է համայնքի տարածքում մեկ միասնական դրույքաչափ կամ սահմանում է տարբերակված դրույքաչափեր` հիմք ընդունելով համայնքի տարածքի` յուրաքանչյուր տեղական վճարի համար իր հաստատած գոտիավորումը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2015 թ. դեկտեմբերի 23
Երևան
ՀՕ-171-Ն