Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-67-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.117
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ներքին աուդիտի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-17-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետում «պետական կառավարման» բառերը փոխարինել «պետական մարմիններ» բառերով, իսկ 18-րդ կետի «գ» ենթակետում «աշխատակազմի» բառը՝ «պետական մարմնի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ներքին աուդիտի համակարգը գործում է կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ: Ընդ որում`

1) Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում ներքին աուդիտի համակարգը գործում է տվյալ մարմնի աշխատակազմի ղեկավարի ենթակայությամբ.

2) անկախ պետական մարմիններում և ինքնավար մարմիններում ներքին աուդիտի համակարգը գործում է այդ կոլեգիալ մարմնի ենթակայությամբ.

3) պետական կառավարման համակարգի մարմիններում ներքին աուդիտի համակարգը գործում է տվյալ մարմնի ղեկավարի ենթակայությամբ:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորները պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում համապատասխանաբար քաղաքացիական կամ համայնքային ծառայողներ են, իսկ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա հիմնարկներում՝ պայմանագրային աշխատողներ, որոնք ընդգրկված են սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում։»։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-67-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան