ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2024 թվականի |
թիվ 24 |
քաղ. Երևան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է» ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ««Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » 20 թ. |
թիվ |
ք. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է» ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց․
1․ Սահմանել «Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալը։
2. Հաստատել կից ներկայացվող՝ ««Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալի մասին» հիմնադրույթը։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ հաստատել «Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալի էսքիզը, «Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալի նկարագրությունը, «Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալի հավաստագրի էսքիզը և սահմանել նշված մեդալների քանակը։
4. Սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալների և դրանց հավաստագրերի պատրաստման ծախսերը կատարվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 19 կարգադրությամբ հաստատված՝ 2024 թվականին նշվող՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակի միջոցառումների ծրագրի 2-րդ կետի իրականացման համար՝ 2024 թվականին Եվրասիական տնտեսական միության բյուջեում նախատեսված միջոցների հաշվին և շրջանակներում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է» ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն հիմնադրույթը սահմանում է «Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալի (այսուհետ՝ մեդալ) կարգավիճակը և դրանով պարգևատրման կարգը:
2. Մեդալը Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում անձնական ներդրում կատարած՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ Միություն, անդամ պետություններ) քաղաքացիների, ինչպես նաև երրորդ պետությունների քաղաքացիների խրախուսման միանվագ բարձրագույն ձևն է:
3. Քաղաքացիներին մեդալով պարգևատրելու մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (այսուհետ՝ Բարձրագույն խորհուրդ) կողմից:
4. Մեդալով կրկնակի պարգևատրում չի կատարվում:
5. Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում և այն զետեղվում է անդամ պետությունների պետական պարգևներից ներքև:
6. Մեդալով պարգևատրվածների հաշվառումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կողմից սահմանվող կարգով:
7. Կորսված մեդալի փոխարեն մեդալի կրկնօրինակ չի տրվում:
8. Պարգևատրվող անձին տրվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող էսքիզով պատրաստված մեդալի վկայագիր:
9. Մեդալի վկայագրի կորստի դեպքում պարգևատրվածի անձնական դիմումի հիման վրա Հանձնաժողովի կողմից տրվում է Հանձնաժողովի պաշտոնական ձևաթղթի վրա ձևակերպված և Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կողմից ստորագրված՝ մեդալով պարգևատրման մասին տեղեկանք:
II. Մեդալով պարգևատրման ներկայացնելու կարգը
10. Մեդալով պարգևատրվում են Միության զարգացման գործում անձնական ներդրում կատարած՝ Հանձնաժողովի խորհրդի անդամները, Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, Հանձնաժողովի կոլեգիայի անդամները, Միության դատարանի նախագահը, Միության դատարանի դատավորները, Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները, անդամ պետությունների քաղաքացիները, ինչպես նաև երրորդ պետությունների քաղաքացիները:
11. Մեդալով պարգևատրման հիմք է ծառայում Բարձրագույն խորհրդի անդամի, Հանձնաժողովի խորհրդի անդամի, Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի (հաշվի առնելով Հանձնաժողովի կոլեգիայի անդամների առաջարկությունները), ինչպես նաև Միության դատարանի նախագահի համապատասխան միջնորդությունը՝ կից ներկայացնելով պարգևատրման թերթիկները՝ հավելվածով սահմանված ձևով:
12. Միջնորդությունների հիման վրա Հանձնաժողովի կողմից մշակվում և Բարձրագույն խորհրդի քննարկմանն է ներկայացվում մեդալով պարգևատրման մասին որոշման նախագիծը (նշելով պարգևատրվող անձանց ցանկը՝ կից ներկայացնելով պարգևատրման թերթիկները):
III. Մեդալի հանձնման կարգը
13. Մեդալը հանձնվում է Բարձրագույն խորհրդի անդամի, Հանձնաժողովի խորհրդի անդամի, Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի, Միության դատարանի նախագահի, Հանձնաժողովի կոլեգիայի անդամի, Հանձնաժողովի հետ փոխգործակցության լիազորություն ունեցող՝ անդամ պետության մարմնի ղեկավարի կողմից:
14. Մեդալը և դրա վկայագիրը պարգևատրված անձանց են հանձնվում հանդիսավոր պայմաններում՝ պարգևատրման մասին Բարձրագույն խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3 ամսից ոչ ուշ:
ՀԱՎԵԼՎԱԾ Հաստատել կից ներկայացվող` ««Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալի մասին» հիմնադրույթը: |
(ձև)
ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԹԵՐԹԻԿ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է» ՄԵԴԱԼԻՆ ԿԻՑ
1. Ազգանունը ____________________________________________________
անունը, հայրանունը ________________________________________________
2. Քաղաքացիությունը ____________________________________________
3. Պաշտոնը, աշխատանքի վայրը __________________________________
(պաշտոնը, կազմակերպության լրիվ անվանումը՝
___________________________________________________________________
կազմակերպաիրավական ձևի նշմամբ)
____________________________________________________________ կողմից
4. Սեռը _________________ 5. Ծննդյան ամսաթիվը __________________
(օրը, ամիսը, տարեթիվը)
6. Ծննդյան վայրը __________________________________________________
_____________________________________________________________________
7. Կրթությունը _____________________________________________________
(ուսումնական հաստատության անվանումը, ավարտելու տարին)
_____________________________________________________________________
8. Գիտական աստիճանը, գիտական կոչումը _________________________
_____________________________________________________________________
1-8-րդ կետերում նշված տեղեկությունները համապատասխանում են անձը հաստատող փաստաթղթում, աշխատանքային գրքույկում, կրթություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությանը:
_________________________________________ |
_____________ |
______________________ |
(կազմակերպության կադրային ծառայության ղեկավարի պաշտոնը) |
(ստորագրություն) |
(ազգանուն, անվան սկզբնատառեր) |
20___ թվականի ___________________ «____» |
Կ. Տ.
|
Թեկնածությունը _______________________________________ ներկայացվում է (պարգևատրման ներկայացվող անձի ազգանունը, անվան սկզբնատառերը) |
«Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալով պարգևատրման
_________________________________________ |
_____________ |
______________________ |
(կազմակերպության կադրային ծառայության ղեկավարի պաշտոնը) |
(ստորագրություն) |
(ազգանուն, անվան սկզբնատառեր) |
20___ թվականի ___________________ «____»
Կ. Տ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: